Օգյուստեն Ռոբեսպիեռ
| Օգյուստեն Ռոբեսպիեռ Augustin Bon Joseph de Robespierre | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 21, 1763[1] |
| Ծննդավայր | Առաս |
| Մահացել է | հուլիսի 28, 1794[2][1] (31 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
| Գերեզման | Էրրանսի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
| Ծնողներ | հայր՝ François de Robespierre? |
| Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և գերագույն խորհրդական |
| Կուսակցություն | Յակոբինյան ակումբ |
Օգյուստեն Բոն ժոզեֆ դը Ռոբեսպիեռ (ֆրանսերեն՝ Augustin Bon Joseph de Robespierre), հայտնի է նաև որպես Ռոբեսպիեր Կրտսեր (ֆրանսերեն՝ Robespierre le Jeune, հունվարի 21, 1763[1], Առաս - հուլիսի 28, 1794[2][1], Փարիզ, Ֆրանսիա), Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխության գործիչ, յակոբինյան։
Մ․ Ռոբեսպիեռի եղբայրը և զինակիցը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղափոխության սկզբում Սահմանադրության բարեկամների ընկերության նախագահն էր և Արրասի Կոմունայի դատախազը, 1792 թվականից՝ Կոնվենտի դեպուտատ, քվեարկել է հօգուտ Լյուդովիկոս 16-ի մահապատժի։ Նշանակալի դեր է խաղացել Կոնվենտից ժիրոնդիստներին հեռացնելու գործում (1793 թվականի մայիսի 21-հունիսի 2)։
Որպես Կոնվենտի կոմիսար քանիցս մեկնել է բանակ, նպաստել է Տուլոնի ազատագրմանը։ Տերմիդորյան հեղաշըրջման (1794 թվականի հուլիսի 27) ժամանակ Ռոբեսպիեռ Կրտսերը հայտարարել է, որ ցանկանում է կիսելել եղբոր ճակատագիրը, և առանց դատի գիլյոտինի է ենթարկվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգյուստեն Ռոբեսպիեռ» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 684)։ |
- Հունվարի 21 ծնունդներ
- 1763 ծնունդներ
- Հուլիսի 28 մահեր
- 1794 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի հեղափոխականներ
- Ֆրանսիական մեծ հեղափոխություն
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի փաստաբաններ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում մահապատժի ենթարկված անձինք
- Անավարտ հոդվածներ անձի մասին