Քրիս Լավիս
Քրիս Լավիս | |
---|---|
![]() |
Քրիս Լավիս (անգլ.՝ Chris Lavis, ), կանադացի մուլտիպլիկատոր, ազգային և միջազգային կինոփառատոնների դափնեկիր։ Clyde Henry Productions ստուդիայի համանախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսորն իր կենսագրության և անձնական կյանքի մասին չափավոր տեղեկություններ է հաղորդում մամուլին։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցում նա խոսում է միայն քոլեջում Մերձավոր Արևելքի կրոնի և մշակույթի պատմությունը ուսումնասիրելու և իր վրա մեծ ազդեցություն թողած Քվեյ եղբայրների ստեղծագործական գործունեության մասին։ Ինչպես իր պատանեկության ընկեր և ստեղծագործության աշխատակից Մացեկ Շերբովսկին, Քրիս Լավիսը կրել է Ժոզեֆ Քեմպբելի տեսությունների զգալի ազդեցությունը։
Ճանաչում է ստացել որպես քանդակագործ, նկարիչ և Կանադայում լայնորեն տարածված կոմիքսների հեղինակ։ Vice Magazine համար «The Untold Tales of Yuri Gagarin» կոմիքսի սեղծողն է (Մացեկ Շերբովսկու հետ համատեղ), որի վրա աշխատել են ավելի քան 10 տարի։
1997 թվականին իր քոլեջի ընկեր Մացեկ Շերբովսկու հետ հիմնադրել է Clyde Henry Productions ստուդիան, որը մասնագիտացած է մուլտիմեդիայի, ստոպ-կադր անիմացիայի և վիզուալ էֆեկտների ոլորտում։ Երկու ռեժիսորներն էլ իրենց ստեղծագործական տանդեմում թաքցնում են պարտականությունների բաշխումը և չեն բացահայտում իրենց ֆիլմերում օգտագործված շատ անսովոր հատուկ էֆեկտների գաղտնիքները։
Clyde Henry Productions-ի առաջին մուլտֆիլմը նկարահանվել է 2007 թվականին («Տիկին Տուտլի Պուտլի»)։ ժապավենների համար դետեկտիվ դրոշմակնիքները ռեժիսորները փոխ են առել Ալֆրեդ Հիչքոքի ֆիլմերից։ Ռեժիսորները աշխատել են ֆիլմի վրա ավելի քան հինգ տարի[1]։ 2007 թվականին ֆիլմը երկու մրցանակ է ստացել Կաննի կինոփառատոնում․ The Canal+ award՝ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար և Petit Rail d 'Or: 2008 թվականին ֆիլմը «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիայում առաջադրվել է «Օսկար» մրցանակի, իսկ 2007-ին՝ Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի գլխավոր մրցանակի։ Կանադայի ազգային կինոկոմիտետը ֆիլմը ճանաչել է տարվա լավագույն կարճամետրաժ ֆիլմ, ստացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը։
2010 թվականին Clyde Henry Productions-ը թողարկել է Լավիսի և Շերբովսկու երկու կարճամետրաժ ֆիլմերը։ «Աբրակադաբրա։ կամ Կյանքում պետք է ինչ-որ բան ավելին»։ Ֆիլմը, որը համատեղում է դերասանների խաղը և տիկնիկային մուլտիպիկացիան, հիմնված է Մորիս Սենդակի գրքի վրա, դերերը հնչյունավորել են Մերիլ Սթրիփը, Ֆորեսթ Ուիթակերը և Սպայք Ջոնզը[2]։ Մուլտֆիլմը 2011 թվականին Jutra Awards-ում առաջադրվել է «Լավագույն անիմացիա» անվանակարգում։ L'Année de LOs-ը[3] օպտիկական ֆանտազիա է, որի երաժշտությունը գրել է «Godspeed You! Black Emperor» խումբը[4][5]։
2013 թվականին ռեժիսորների տանդեմը նկարահանել է «Մղձավանջ» ֆանտաստիկ կարճամետրաժ ֆիլմը[6]։ Ֆիլմը միավորում է անիմացիան, դերասանների խաղը և ստերեոսկոպիկ եռաչափ պատկերը։ «Chicago International Film Festival»-ում այն «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» կատեգորիայում առաջադրվել է «Ոսկե Հյուգո» մրցանակի։
2015-ին Քրիս Լավիսը և Մացեկ Շերբովսկին նկարահանել են իրենց առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Սպիտակ կրկեսը»։ Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Քլոյե Գրեյս Մորեցը և Էյսա Բաթերֆիլդը։
2015 թվականին Քրիս Լավիսը որպես նկարիչ աշխատել է Գայ Մեդդինի «The Forbidden Room» ֆիլմի վրա։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Սցենարիստ | Մրցանակներ |
---|---|---|---|---|
2007 | Տիկին Տուտլի Պուտլի[7] (անգլ.՝ Madame Tutli-Putli, Կանադա, 17 րոպե) | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Անվանակարգ «Օսկար»-ում։ Այլ 12 մրցանակներ 5 անվանակարգում |
2010 | Աբրակադաբրա։ կամ Կյանքում պետք է ինչ-որ բան ավելին[8] (անգլ.՝ Higglety Pigglety Pop! or There Must Be More to Life, Կանադա, 23 րոպե) | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | 2011 թվականին «Jutra Awards»-ի անվանակարգ «Լավագույն անիմացիա» կատեգորիայում։ |
2010 | L’Année de L’Os (Կանադա, 6 րոպե) | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | |
2013 | Մղձավանջ[9] (անգլ.՝ Cochemare, Կանադա, 13 րոպե) | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | «Չիկագոյի միջազգային կինոփառատոն 2013»՝ անվանակարգ Ոսկե Հյուգոյում |
2015 | Սպիտակ կրկես (անգլ.՝ The White Circus, Կանադա, 117 րոպե) | Կաղապար:Այո | Կաղապար:Այո |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Madame Tutli-Putli’s Journey to the Red Carpet: Lavis and Szczerbowski Bring Human Emotion and Expressiveness to Stop-Motion Puppets in Their 2008 Academy Award-Nominated Film by Mary Ann SkweresFilm. Pages 22 — 26.»։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին։ Վերցված է 2020-03-14
- ↑ Maurice Sendak. Higglety Pigglety Pop! Or, There Must Be More to Life. 1979. ISBN 0064430219. ISBN 978-0064430210Amazon.
- ↑ L’Année de L’Os на Vimeo.
- ↑ «Крис Лавис, Мацек Щербовски. 14-й Международный кинофестиваль стран Азиатско-Тихоокеанского региона «Меридианы Тихого» во Владивостоке.»։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-25-ին։ Վերցված է 2020-03-14
- ↑ AFF preview: ‘Year of The Bone’ — Maciek Szczerbowski, Chris Lavis. Canadian Animation Resources.
- ↑ Официальный сайт фильма «Кошмар».
- ↑ Madame Tutli-Putli(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Higglety Pigglety Pop! or There Must Be More to Life(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Cochemare(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում