Տիկին Տուտլի Պուտլի
Տիկին Տուտլի Պուտլի անգլ.՝ Madame Tutli-Putli | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և մուլտֆիլմ |
Ժանր | թրիլեր[1] և դրամա |
Ռեժիսոր | Maciek Szczerbowski? և Քրիս Լավիս[2] |
Հնչյունավորում | Laurie Maher? |
Պրոդյուսեր | Marcy Page? |
Երաժշտություն | Set Fire to Flames? և David Bryant?[3] |
Երկիր | Կանադա[3] |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Կանադայի ազգային կինոխորհուրդ |
Դիստրիբյուտոր | Կանադայի ազգային կինոխորհուրդ և Նեթֆլիքս |
Տևողություն | 18 րոպե |
Թվական | մայիսի 19, 2007[4] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ | |
nfb.ca/webextension/madame-tutli-putli/?lg=en |
Տիկին Տուտլի Պուտլի (ֆր.՝ Madame Tutli-Putli), կանադական կարճամետրաժ տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի ռեժիսորները Քրիս Լավիսը և Մացեկա Շերբովսկին են։ 2008 թվականին այն առաջադրվեց Օսկարի մրցանակի՝ Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում։ Մինչ այդ՝ 2007 թվականին Ասնիում կայացած Անիմացիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնում առաջադրվել էր գլխավոր մրցանակի[6]։
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի մայիսի 19-ին։ Այն ցուցադրվել է 46-րդ Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացված «Քննադատության շաբաթ» մրցութային ծրագրում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիկին Տուտլի Պուտլին իր մեծ քանակությամբ անձնական իրերով կանգնած է կառամատույցում և սպասում է գնացքին, որոնք զբաղեցնում են կառամատույցի մեծ մասը։ Փոքրիկ ցեցը պտտվում է նրա շուրջը, և շուտով ժամանում է գնացքը։
Հաջորդ տեսարանում Տուտլի Պուտլին արդեն նստած է ամբողջությանբ իրերով լցված կուպեի պատուհանի մոտ։ Նրա դիմաց նստած է մի տղամարդ, որն անպարկեշտ ակնարկներ է անում․ տիկինը ճանաչում է երբեմնի հանրահայտ թենիսիստին։ Նրանց կողքին նստած է մի տղա, որը գիրք է կարդում և մի տարեց տղամարդ, որը քնած է։ Վերևի շարքերում ճամպրուկների վրա, իրար հակառակ ուղղություններով նստած են երկու տղամարդ։ Նրանք կենտրոնացած նայում են իրենց դիմացի շախմատի տախտակին, բայց հենց որ նրանցից մեկը պատրասվում է քայլ անել, գնացքը ուժեղ ցնցվում է և շախմատի տախտակի դասավորվածությունը փոխվում է։ Այդպես այդ խաղը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ շախմատի քարերը դասավորվում են այնպես, որ նրանցից մեկը հաղթի։
Գիշերը գնացքը անսպասելիորեն կանգնում է անտառում։ Տիկին Տուտլի Պուտլին շատ է վախեցնում, երբ ինչ-որ մեկը թռչում է վագոնի վրա՝ ուղիղ իր խցիկի առջև։ Հենց այդ պահին գնացքը շարժվում է։ Որոշ ժամանակ անց, երեք մարդ, իջնելով տանիքից և կեղտոտ կոշիկներով քայլում են վագոնի միջանցքով և կանաչ գազով խողովակը դնում վագոնի տակ՝ իրենց կողմից բացած անցքում։ Գազը լցվում է խցիկ, և տիկինը քնում է։
Երբ տիկին Տուտլի Պուտլին արթնանում է, տեսնում է,որ ինքն արդեն միայնակ է դատարկ խցիկում և իր բոլոր իրերը և ուղեկիցներն անհետացել են, իսկ գնացքը դեռ շարունակում է իր ընթացքը։ Նա տեսիլք է ունենում, որտեղ գնացք ներխուժածները կտրում են թենիսիստի որովայնի խոռոչի օրգանները։ Սթափվելով, նա դուրս է փախչում խցիկից և վազում վագոնից վագոն, մինչև, հասնելով վագոն-ռեստորան, ընկնում է հատակին։ Հանկարծ տիկինը նորից նկատում է ցեցին, որը թռչում էր վագոնում։ Նա գնում է ցեցի ետևից այնքան ժամանակ, մինչև ձուլվում պայծառ լույսին, որտեղ նա ինքն է նմանվում թռչող արարածի։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը դարձավ առաջնելույթ ռեժիսոր Լեվիս Շեբրովսկու համար։ Նրա ստեղծման համար տարվել են շատ հետազոտություններ Ալֆրեդ Հիչքոքի աշխատանքներից և նաև տարբեր ֆիլմերից և գրքերից։ Բացի դրանից, նրանք շփվել են գնացքներ նստող տարբեր մարդկանց հետ, որոնք պատմում էին նրանց ամենատարբեր պատմությունները։ Ֆիլմի համար կատարվող աշպատանքը ձգվել է հինգ տարի՝ 2002 թվականից մինչև 2007 թվականը[7]։
Անիմացիոն ֆիլմի պատմության մեջ առաջին անգամ տիկնիկների աչքերը «կենդանի» էին։ Դա արվել է նորարարական անիմացիոն տեխնոլոգիաների համար՝ նկարիչ Ջեյմսոն Ուոքելի կոմմից ով զբաղվում էր ֆիլմերի վիզուալ էֆեկտների ստեղծմամբ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://outnow.ch/Movies/2007/MadameTutliPutli/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 CineTV (ֆր.)
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ 28th Genie Awards — 28
- ↑ «Courts métrages en compétition» (ֆրանսերեն). Վերցված է 6 марта 2014-ին.
- ↑ 7,0 7,1 «Cannes at 60» (անգլերեն). «Звезда Торонто». Վերցված է 6 марта 2014-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տիկին Տուտլի Պուտլի» Կանադական պետական կինեմատոգրաֆիայի ծառայության կայքում։
- Տիկին Տուտլի Պուտլի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում