Քրիստոֆեր Ռոբին (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Քրիստոֆեր Ռոբին
անգլ.՝ Christopher Robin[1]
Քրիստոֆեր Ռոբին (ֆիլմ).png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom (3-5).svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
ՀիմքՎինի Թուխի բազմաթիվ արկածները[2]
Թվականօգոստոսի 1, 2018[3], օգոստոսի 2, 2018[3][4], օգոստոսի 3, 2018[3], օգոստոսի 16, 2018[5] և օգոստոսի 17, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարկ Ֆորստեր[1]
ՊրոդյուսերBrigham Taylor?[2]
Սցենարի հեղինակAlex Ross Perry?[2] և Թոմ Մաքարթի[6]
ԴերակատարներԷվան ՄաքԳրեգոր[7], Հեյլի Էթուել, Bronte Carmichael?, Մարկ Գետիս, Օլիվեր Ֆորդ Դևիս, Ronkẹ Adékoluẹjo?, Էդրիան Սկարբորո, Ռոջեր Էշթոն Գրիֆիտս, John Dagleish?, Amanda Lawrence?, Katy Carmichael?, Tristan Sturrock?, Paul Chahidi?, Thomas Padden?, Gareth Mason? և Մաքքենզի Քրուք
ԵրաժշտությունԿլաուս Բադելտ
ՄոնտաժՄեթ Շեսս
Պատմվածքի վայրՀարյուր հեկտարանոց անտառ[2]
ԿինոընկերությունWalt Disney Pictures
Տևողություն104 րոպե
Բյուջե75 000 000 $[8]
Շահույթ99 215 042 $[8] և 197 744 377 $[8]
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Christopher Robin (film) Վիքիպահեստում

«Քրիստոֆեր Ռոբին» (անգլ.՝ Christopher Robin), ռեժիսոր Մարկ Ֆորսթերի ամերիկյան արկածային և կատակերգական ֆիլմը, որի գլխավոր դերակատարներն են Էվան ՄաքԳրեգորն ու Հեյլի Էթվելլը։ Ֆիլմը հիմնված է Ալան Միլնի՝ Վինի Թուխի մասին գրքերի վրա և համարվում է այդ կերպարի մասին դիսնեյյան ֆրանշիզի խաղարկային ադապտացիան։ Պրեմիերան ԱՄՆ-ում կայացել է 2018 թվականի օգոստոսի 3-ին[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ տղան՝ Քրիստոֆեր Ռոբինը, իր ընկեր կենդանիների հետ բազմաթիվ արկածներ ունենալով Ստոակրովի անտառում, այժմ մեծացել է ու դադարել հավատալ հեքիաթներին։ Վինի Թուխն ու նրա ընկերներն առաջիկայում պետք է կրկին հայտնվեն Քրիստոֆերի կյանքում և նրան օգնեն հիշել այն սիրող ու կենսուրախ տղային, որը դեռևս ապրում է նրա մեջ[10]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էվան ՄաքԳրեգոր – Քրիստոֆեր Ռոբին
  • Հեյլի Էթվելլ – Էվելին, Քրիստոֆերի կինը
  • Բրոնտե Կարմայքլ – Մեդելին, Քրիստոֆերի դուստրը
  • Մարկ Գեթիս – Կիտ Ուինսլոու, Քրիստոֆերի ղեկավարը
  • Ջիմ Կամմինգս – Վինի Թուխ/Վագր
  • Պիտեր Կապալդի – Ճագար
  • Տոբի Ջոնս – Բու
  • Բրեդ Գարրեթ – Իշուկ
  • Նիկ Մոհամեդ – Դնչիկ
  • Սոֆի Օկոնեդո – Կենգա

Կինոարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ապրիլին հայտարարվել է, որ ֆիլմի գլխավոր դերի համար ընտրվել է Էվան ՄաքԳրեգոր[11]։ Հունիսին հայտնի է դարձել, որ գլխավոր հերոսի կնոջ դերի հաշվով բանակցություններ վարել է Ջեմմա Արթերթոնը, բայց նա դեռևս չի ստացել[12]։ Արդյունքում Էվելին Ռոբինի դերն տրվել է Հեյլի Էթվելլին[13], իսկ Քրիստոֆերի ղեկավարի՝ պարոն Ուինսլոուի դերը՝ Մարկ Գեյթիսին[14]։ Բացի այդ, Բրեդ Գարրեթը և Նիկ Մոհամեդն ստացել էին Իշուկի և Դնչիկի դերերը, իսկ Ջիմ Կամմինգսը նորից հնչյունավորել է Վինի Թուխին և Վագրին[14][15]։ 2018 թվականի հունվարին հայտնի է դարձել, որ Պիտեր Կապալդիին, Սոֆի Օկոնեդոյին և Տոբի Ջոնսին բաժին են հասել համապատասխանաբար Ճագարի, Կենգայի և Բուի դերերը[10]։ Սկզբում Վագրին պետք է հնչյունավորեր Քրիս Օ'Դաուդը, սակայն անհայտ պատճառներով նա նախագծից դուրս է եկել։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2017 թվականի օգոստոսին Մեծ Բրիտանիայում[16] և ավարտվել 2017 թվականի նոյեմբերի 4-ին[17]։

Գովազդային արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 5-ին հրապարակվել է ֆիլմի թիզեր-ազդագիրը[18], իսկ հաջորդ օրը թողարկվել է ֆիլմի առաջին թրեյլերը[19]։ 2018 թվականի մայիսի 22-ին և 24-ին լույս է տեսել երկու նոր ազդագիր[20][21]։ 2018 թվականի մայիսի 25-ին՝ «Էլեն Դեջեներեսի շոուի» ժամանակ, ցուցադրվել է ամբողջական թրեյլերը[22]։ 2018 թվականի հուլիսի 3-ին թողարկվել է ֆիլմի նոր կադրերով հոլովակը[23]։ Մեկ շաբաթ անց Disney ընկերությունը թողարկել է հերթական թրեյլերը[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kit B. Marc Forster to Direct Live-Action Movie About Winnie the Pooh's Pal, 'Christopher Robin' (Exclusive) // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2016. — ISSN 0018-3660
  2. 2,0 2,1 2,2 2,3 Mike Fleming Jr. Disney Sets Live-Action ‘Winnie The Pooh’ Film; Alex Ross Perry To Write // Deadline Hollywood — 2015.
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. https://www.imdb.com/title/tt4575576/releaseinfo
  6. White J. Spotlight's Tom McCarthy Re-Writing Disney's Christopher Robin Movie // EmpireUK: Bauer Media Group, 2017. — ISSN 0957-4948
  7. https://theworldofmovies.com/christopher-robin-2018-movie-review/
  8. 8,0 8,1 8,2 Box Office Mojo — 1999.
  9. D'Alessandro, Anthony (12 сентября 2017)։ «‘Star Wars: Episode IX’ Moves To Dec. 2019, Disney’s Christopher Robin Project Opens Next August»։ Deadline.com։ Վերցված է 21-01-2018 
  10. 10,0 10,1 Ridgely, Charlie (16 января 2018)։ «Disney Releases Official Synopsis for 'Christopher Robin' Live Action Movie»։ Comic Book։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-20-ին։ Վերցված է 20-01-2018 
  11. «Ewan McGregor to Star in Disney's 'Christopher Robin' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ 26 апреля 2017։ Վերցված է 17-09-2017 
  12. Kit, Borys (22 июня 2017)։ «Gemma Arterton No Longer In Talks to Join 'Christopher Robin'»։ The Hollywood Reporter։ Վերցված է 17-09-2017 
  13. Kroll, Justin (2 августа 2017)։ «‘Agent Carter’ Star Hayley Atwell Joins Ewan McGregor in Disney’s ‘Christopher Robin’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 17-09-2017 
  14. 14,0 14,1 Schaefer, Sandy (14 августа 2017)։ «Christopher Robin: Winnie the Pooh, Eeyore & More Possibly Cast»։ Screen Rant։ Վերցված է 17-09-2017 
  15. Mueller, Matthew (30 августа 2017)։ «Disney Casts Piglet For Live-Action 'Christopher Robin' Movie»։ Comic Book։ Վերցված է 17-09-2017 
  16. Daniels, Nia (9 августа 2017)։ «Disney’s Christopher Robin starts filming in the UK»։ KFTV։ Վերցված է 21-01-2018 
  17. Forster, Marc (4 ноября 2017)։ «#thatsawrap on #christopherrobin»։ Instagram։ Վերցված է 21-06-2018 
  18. Vieira, Anthony (5 марта 2018)։ «Disney’s Christopher Robin Poster Arrives; First Trailer Tomorrow»։ Screen Rant։ Վերցված է 06-03-2018 
  19. Carras, Christi (6 марта 2018)։ «‘Christopher Robin’ Teaser Sees Pooh Reuniting With His Old Friend»։ Variety։ Վերցված է 06-03-2018 
  20. Booth, Kaitlyn (24 мая 2018)։ «Christopher Robin Gets an International Poster»։ Bleeding Cool։ Վերցված է 25-05-2018 
  21. Evry, Max (24 мая 2018)։ «New Christopher Robin Poster Has an Abundance of Cute»։ ComingSoon.net։ Վերցված է 25-05-2018 
  22. Romano, Nick (25 мая 2018)։ «Christopher Robin trailer brings out Winnie the Pooh's pals»։ Entertainment Weekly։ Վերցված է 25-05-2018 
  23. Booth, Kaitlyn (3 июля 2018)։ «New TV Spot for Disney’s Christopher Robin Shows Off New Footage»։ Bleeding Cool։ Վերցված է 04-07-2018 
  24. Усков, Олег (11 июля 2018)։ «Видео: Винни-Пух и все-все-все - в новом трейлере "Кристофера Робина"»։ Российская газета։ Վերցված է 11-07-2018