Ջեմմա Արթերթոն
Ջեմմա Արթերթոն անգլ.՝ Gemma Arterton | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Gravesend, Անգլիա |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (2007)[2] և Mayfield Grammar School, Gravesend? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2007 – այժմ |
Ընտրանի | "Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը", "Տիտանների պայքարը", "Գթասրտության քվանտ" |
Ամուսին(ներ) | Stefano Catelli? |
Անդամություն | Collectif 50/50?[3] |
gemma-arterton.net | |
Ջեմմա Քրիստինա Արթերթոն (անգլ.՝ Gemma Christina Arterton , փետրվարի 2, 1986[1], Gravesend, Անգլիա), անգլիացի դերասանուհի։ Հանդիսատեսին հայտնի է «Պարսկաստանի արքայազնը. Ժամանակի դաշույնը», «Տիտանների պայքարը», «Գթասրտության քվանտ» ֆիլմերից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեմմա Արթերթոնը ծնվել է Գրեյվսենդում (Քենթ կոմսություն, Անգլիա, Մեծ Բրիտանիա), զոդողի և հավաքարարուհու ընտանիքում։ Նա ունի կրտսեր քույր՝ Հաննա Ջեյն Արթերթոն։
Սովորել է Գրեյվսենդի աղջիկների միջնակարգ դպրոցում Պիլամ Ռոուդում և հաճախել է բեմական վարպետության դասընթացների։ 16 տարեկան հասակում նա թողնում է դպրոցը և ընդունվում քոլեջ, սակայն այնտեղ ևս երկար չի մնում և ստանալով ուսումը շարունակելու դրամաշնորհ, տեղափոխվում է դրամատիկական արվեստի Թագավորական ակադեմիա, ավարտելով դասընթացն 2007 թվականին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Արթերթոնը ստանում է առաջին դերը Սթիվեն Պոլիակոֆի «Մերիի գերեվարումը» («Capturing Mary») հեռուստադրամայում, երբ սովորում էր դրամատիկական ակադեմիայում։ Ավելի ուշ, հուլիսին, կայանում է նրա նորամուտը բեմում, նա խաղում է Ռոզալինդային շեքսպիրյան «Սիրո անպտուղ ջանքերը» պիեսում, Լոնդոնի «Գլոբուս» թատրոնում։ Նույն թվականին մեկնարկում է նրա կինոկարիերան՝ Օլիվեր Պարկերի և Բարնաբի Թոմփսոնի «Համադասարանցիները» («St. Trinian's») կինոկատակերգությունում դերասանուհին ստանում է Կելիի դերը։ Այնուհետև հետևում է դեր «Երեքը դուրս թռչելիս» («Three and Out») կինոկատակերգությունում։
Արթերթոնը նկարահանվել է Ջայմս Բոնդի մասին պատմող «Գթասրտության քվանտ» («Quantum of Solace») ֆիլմում, որտեղ խաղացել է Սթրոբերի Ֆիլդս անվանումոն կերպարի դերը։ Ֆիլմի թողարկումից հետո, 2008 թվականի հոկտեմբերին, Արթերթոնը դառնում է Bond Girl 007 от Avon նոր օծանելիքի դեմքը։
Նաև դերասանուհին հայտնվում է հանրահայտ ռեժիսոր Գայ Ռիչիի «Ռոք-ն-ռոլի երաժիշտը» («RocknRolla») դետեկտիվ ֆիլմում և Ռիչարդ Կյորտիսի 1960-ական թվականների բրիտանական ծովահենային «Ռոք ալիք» ռադիոշոուի դիջեյների մասին պատմող կատակերգական կինոպատմությունում։ 2010 թվականին նա նորամուտն է նշում Վեստ Էնդի թատրոնի բեմում՝ The Little Dog Laughed ներկայացման մեջ, բեմադրված Դուգլաս Խարտեր Բինի համանուն պիեսի[4]։ Նույն թվականին հայտնի է դառնում, որ Արթերթոնը հանդես կգա Քեթրին Էռնշոի դերում Էմիլի Բրոնտեի «Ամպրոպային լեռնանցք»[5] վեպի նոր էկրանավորումում, սակայն հետագայում դերասանուհին լքում է նախագիծը[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 5-ից Ջեմման ամուսնացած է բրիտանական ֆեշն-ընկերության վաճառքի գծով մենեջեր Ստեֆանո Կատելիի հետ[7], որի հետ նա միասին չի ապրում 2012 թվականի վերջից։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեմման ծնվել է յուրաքանչյուր ձեռքին վեց մատով, սակայն այդ արատները վիրաբուժական եղանակով ուղղվել են դեռևս մանկությունում[8]։
- Քելի Ջոնսի դերը «Համադասարանցիները» կատակերգությունում կարող էր ստանալ Սիենա Միլերը[9]։
- Ջեյմս Բոնդի մասին պատմող «Գթասրտության քվանտ» ֆիլմում գլխավոր կանացի դերի լսումների ընթացքում Ջեմմա Արթերթոնը շրջանցում է ավելի քան 1500 թեկնածուների[10]։
- Ձախ ականջի ետևում ունի դաջվածք՝ հրեշտակի թևի տեսքով[11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babesdirectory — 2020.
- ↑ Royal Academy of Dramatic Art | Gemma Arterton
- ↑ http://collectif5050.com/les-signataires
- ↑ «Gemma Arterton takes her bow in West End debut» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Bond girl Gemma Arterton to star in Wuthering Heights 'teen drama'» (անգլերեն). telegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Gemma won't be in Wuthering Heights» (անգլերեն). movies.uk.msn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Arterton weds Catelli» (անգլերեն). sify.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «OMG! Gemma Arterton: I had 6 fingers on each hand» (անգլերեն). nowmagazine.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «St Trinian's girl Gemma Arterton on the new skool rules» (անգլերեն). dailymail.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Bond 22 Pre-Production Diary (22)» (անգլերեն). mi6.co.uk. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=unknown-host
(օգնություն) - ↑ «Gemma Arterton Says Getting Her Bikini Line Waxed Is Worser Than Getting A Tattoo». Musicrooms.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմմա Արթերթոն» հոդվածին։ |
|