Քրիստոսը Գալիլեյան ծովում փոթորկի ժամանակ
![]() | |
տեսակ | նկար |
նկարիչ | Ռեմբրանդ |
տարի | 1633 |
բարձրություն | 160 |
լայնություն | 128 |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | հոգևոր արվեստ և ծովանկար |
նյութ | կտավ |
հավաքածու | անհայտ |
սեփականատեր | Gerrit Braamcamp?, Jacques Specx?, Jan Jacobszoon Hinlopen?, Jan Hope?, Henry Hope?, Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան, Jacob J. Hinlopen?[1][2][3] և Իզաբելլա Ստյուարտ Գարդներ[4] |
հիմնական թեմա | Calming the storm? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Քրիստոսը Գալիլեյան ծովում փոթորկի ժամանակ», Ռեմբրանդի նկարներից, ստեղծվել է 1633 թվականին։ 1990 թվականին նկարը գողացել են Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչև օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ[5][6]։
««Քրիստոսը Գալիլեյան ծովում փոթորկի ժամանակ», Ռեմբրանդի միակ ծովանկարն է[7]։ Նկարում պատկերված է Հիսուս Քրիստոսի կատարած հրաշքներից մեկը` Գալիլեյան ծովում բարձրացած փոթորկի դադարեցումը, երբ Հիսուսն ու իր աշակերտները նավակով ուղևորվում էին[8]։ Նկարը ստեղծվել է, երբ Ռեմբրանդը Լեյդենից տեղափոխվեց Ամստերդամ։ Նկարիչ և քննադատ Արնոլդ Հոուբրակեն նշել է, որ ավելի շատ գնահատում է Ռեմբրանդի այդ վաղ շրջանի ստեղծագործությունները[8]։ Աշխատանքն իրենից ներկայացնում է ոչ միայն Աստվածաշնչյան դրվագի պատկերում, այլև նավաբեկության դրամատիկ պատկեր[8]։
Նկարը ցուցադրվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում, 1990 թվականի մարտի 18-ին մի քանի գողեր, հագնելով ոստիկանական համազգեստ, թանգարանից գողացել են հայտնի նկարիչների 13 աշխատանքներ։ Ռեմբրանդի 2 գեղանկարչական կտավներից և մի ճեպանկարից բացի գողացել են նաև Յան Վերմերի «Համերգ» կտավը, Էդուարդ Մանեի և Էդգար Դեգայի աշխատանքներից[9][10][11]։ 2013 թվականի մարտի 18-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարեց, որ գողությունը բացահայտվել է, և նկարները գողացվել են կազմակերպված հանցագործ խմբի կողմից, սակայն նրանց գտնվելու վայրը մինչև օրս հայտնի չէ[12][13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.dbnl.org/tekst/houb005groo01_01/houb005groo01_01_0129.php
- ↑ http://archief.amstelodamum.nl/resources/1969_mb_56.pdf
- ↑ Houbraken A. De groote schouburgh der Nederlantsche konstschilders en schilderessen (նիդերլ.) — Arnold Houbraken, 1721.
- ↑ https://www.gardnermuseum.org/experience/collection/1095
- ↑ «The $500 Million Gardner Museum Heist: Have You Seen These Paintings?»։ Time Magazine։ March 18, 2013
- ↑ «ФБР раскрыло крупнейшее ограбление музея в истории»։ Lenta.ru։ 2013-03-19։ Վերցված է 2016-10-15
- ↑ Robert M. Poole (July 2005)։ «Ripped from the Walls (and the Headlines)»։ Smithsonian։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-16-ին։ Վերցված է 2016-10-19
- ↑ 8,0 8,1 8,2 «Christ in the Storm on the Sea of Galilee 1633»։ Isabella Stewart Gardner Museum։ May 21, 2013
- ↑ «Lost Art: Photos of the Paintings Stolen from Gardner Museum»։ LiveScience։ Վերցված է October 8, 2015
- ↑ «FBI – Have You Seen These?»։ Federal Bureau of Investigation։ Արխիվացված է օրիգինալից September 15, 2015-ին։ Վերցված է September 8, 2015
- ↑ «Isabella Stewart Gardner Museum Theft»։ Federal Bureau of Investigation։ Արխիվացված է օրիգինալից June 24, 2016-ին։ Վերցված է February 27, 2013
- ↑ Matt Pearce (March 18, 2013)։ «FBI says it knows who pulled off unsolved 1990 Boston art heist»։ Los Angeles Times
- ↑ «The Gardner Museum Theft, Reward Offered for Return of Artwork»։ Federal Bureau of Investigation։ March 18, 2013։ Արխիվացված է օրիգինալից August 1, 2013-ին։ Վերցված է March 18, 2013