Քրիստինա Շրյոդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստինա Շրյոդեր
գերմ.՝ Kristina Schröder
Hart aber fair - 2019-03-18-6629.jpg
 
Կուսակցություն՝ Քրիստոնեական-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Մայնցի համալսարան
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սոցիոլոգ
Դավանանք Evangelical Lutheran Church?[1]
Ծննդյան օր օգոստոսի 3, 1977(1977-08-03)[2][3][4] (43 տարեկան)
Ծննդավայր Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Kristina Köhler
Ամուսին Ole Schröder?
 
Կայք՝ kristinaschroeder.de
 
Ինքնագիր Signature K. Schröder.gif

Քրիստինա Շրյոդեր (գերմ.՝ Kristina Schröder, ի ծնե Քյոլեր (Köhler), օգոստոսի 3, 1977(1977-08-03)[2][3][4], Վիսբադեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), գերմանացի քաղաքական գործիչ:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստինա Շրյոդերը ստացել է ավարտական վկայական 1997 թվականին, որից հետո սովորել է սոցիոլոգիա, պատմություն, փիլիսոփայություն և քաղաքագիտություն Մայնցի համալսարանում։ Նա ստացել է դիպլոմ 2002 թվականին և փիլիսոփայության դոկտորի աստիճան 2009 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրյոդերը Գերմանիայի երիտասարդական միությանը միացել է 1991 թվականին և Բունդեսթագի անդամ է 2002 թվականից:

2009 թվականի նոյեմբերի 30-ին նա նշանակվել է Անգելա Մերկելի աշխատասենյակում ընտանիքի, տարեց քաղաքացիների, կանանց և երիտասարդության հարցերով դաշնային նախարար, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2013 թվականի դեկտեմբերի 17-ի կաբինետի լիազորությունների ժամկետի ավարտը:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրյոդերը ապրում է Բեռլինում իր ամուսնու[6]՝ Օլե Շրյոդերի, Բունդեսթագի գործընկերոջ հետ[7]: Նրա նշանակումից կարճ ժամանակ անց նրանք հայտարարեցին, որ մտադիր են ամուսնանալ 2010 թվականի փետրվարի 12-ին[8][9]: Նրանք ունեն երկու դուստր, որոնք ծնվել են 2011 և 2014 թվականներին։

Նա անկախ Ավետարանչական-լյութերական եկեղեցու անդամ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]