Քրիստիան Շաբի-Կաո
![]() | |
---|---|
Ծնվել է | 1963 |
Ծննդավայր | Մարսել |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր |
Քրիստիան Շաբի-Կաո (ֆրանսերեն՝ Christiane Chabi-Kao, 1963, Մարսել), բենինցի ժամանակակից ռեժիսոր և սցենարիստ
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստիան Շաբի-Կաոն ծնվել է ֆրանսիական Մարսել քաղաքում, 1963 թվականին[1]։ 1984-ից մինչև 1986 թվականը սովորել է Ռեյմսի Reims Champagne-Ardenne համալսարանում։ 1990 թվականին մեկնել է Աֆրիկա[2]։ 2005 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը, որը կրում էր Les enfants esclaves վերնագիրը։ Դա փաստավավերագրական կինոնկար էր մեր ժամանակներում երեխաների ստրկացման մասին[3]։
Երկու տարի անց՝ 2007 թվականին Քրիստիան Շաբի-Կաոն թողարկել է Les inseparables ֆիլմը, որը պատմում է երկու եղբայրների՝ Յավայի և Աբիի մասին։ Հայրը նրանց վաճառում է, իսկ բանից անտեղյակ մայրը դիմում է ոստիկանության երեխաների պաշտպանության բաժանմունք՝ պարզելու, թե ինչ է պատահել։ Ֆիլմը համաֆինանսավորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բենինի ազգային ռադիոյի ու հեռուստատեսության (ORTB) կողմից, և վերջնական արդյունքում ստացվել է չորս կարճամետրաժներից բաղկացած «սերիալ»։ Ստեղծելով ֆիլմը՝ Շաբի-Կաոն հետապնդել է տագնապ հնչեցնելու և երեխաների ստրկավաճառությանը վերջ տալուն օժանդակելու նպատակ[4]։ Les inseparables կինոնկարը Մոնրեալի 2008 թվականի Vues d'Afrique կինոփառատոնում արժանացել է African Numerique մրցանակի, ինչպես նաև Մարդու իրավունքների մրցանակ (Human Rights prize) է ստացել Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում 2009 թվականին անցկացված համաաֆրիկյան կինո և հեռուստատեսային փառատոնում (Panafrican Film and Television Festival of Ouagadougou)[1]: Երբ Շաբի-Կաոյին հայտնել են, որ ֆիլմի ազատ ցուցադրությունն արգելված է, նա կազմակերպել է կինոնկարի փակ ցուցադրությունը բուրկինացի երեք հարյուր ուսանողների համար[5]։
2009 թվականին Քրիստիան Շաբի-Կաոն դարձել է Բենինի խոշորագույն քաղաք Կոտոնուի Lagunimages փառատոնի տնօրեն՝ այդ պաշտոնում հաջորդելով Մոնիկա Մբեկե Ֆոբային[6] [1]: Փառատոնը յուրաքանչյուր տարի պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով նա դրամաշնորհ է ստացել Deutsche Welle-ի ակադեմիայից[7]։
2013 թվականին Քրիստիան Շաբի-Կաոն սցենար է գրել և նկարահանել 14 մասից բաղկացած Les Chenapans հեռուստասերիալը, որը պատմում է բենինցի հինգ դեռահասների կյանքի ու պայքարի մասին (ընդ որում՝ նրանց դերակատարները պրոֆեսիոնալ դերասաններ չեն)[8]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2005: Les enfants esclaves
- 2007: Les inseparables
- 2013: Les Chenapans
- 2014: Crocodile dans la Mangrove
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «CINE24 - BÉNIN : CHRISTIANE CHABI KAO EST UNE RÉALISATRICE ET SCÉNARISTE»։ Africa24TV (French)։ Արխիվացված է օրիգինալից 25 October 2020-ին։ Վերցված է 3 October 2020
- ↑ «Christiane CHABI KAO»։ Linternaute.com (French)։ Վերցված է 3 October 2020
- ↑ «Les Chenapans»։ Sortir.bf (French)։ Վերցված է 3 October 2020
- ↑ David-Gnahoui Reine (10 July 2017)։ «‘Les inséparables’ films help combat child trafficking in Benin and worldwide»։ UNICEF։ Արխիվացված է օրիգինալից 23 October 2012-ին։ Վերցված է 3 October 2020
- ↑ «Benin filmmaker takes fight against child labour to school»։ Expatica։ Agence France-Presse։ 10 March 2019։ Վերցված է 4 October 2020
- ↑ «Christiane Chabi Kao - biographie»։ Africultures (French)։ Վերցված է 3 October 2020
- ↑ Bationo Fotrune (April 11, 2019)։ «Christiane Chabi Kao, directrice de Lagunimages au Bénin (du 23 au 26 avril)»։ Africine։ Վերցված է 3 October 2020
- ↑ Bousquet Delphine (25 November 2017)։ «Bénin: la série TV "Chenapans" cherche distributeur»։ RFI (French)։ Վերցված է 3 October 2020
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Christiane Chabi-Kao at the African Women in Cinema Blog
|