Քրիստիան Շաբի-Կաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Շաբի-Կաո
Ծնվել է1963
ԾննդավայրՄարսել
Քաղաքացիություն Բենին և  Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ

Քրիստիան Շաբի-Կաո (ֆրանսերեն՝ Christiane Chabi-Kao, 1963, Մարսել), բենինցի ժամանակակից ռեժիսոր և սցենարիստ

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստիան Շաբի-Կաոն ծնվել է ֆրանսիական Մարսել քաղաքում, 1963 թվականին[1]։ 1984-ից մինչև 1986 թվականը սովորել է Ռեյմսի Reims Champagne-Ardenne համալսարանում։ 1990 թվականին մեկնել է Աֆրիկա[2]։ 2005 թվականին նկարահանել է իր առաջին ֆիլմը, որը կրում էր Les enfants esclaves վերնագիրը։ Դա փաստավավերագրական կինոնկար էր մեր ժամանակներում երեխաների ստրկացման մասին[3]։

Երկու տարի անց՝ 2007 թվականին Քրիստիան Շաբի-Կաոն թողարկել է Les inseparables ֆիլմը, որը պատմում է երկու եղբայրների՝ Յավայի և Աբիի մասին։ Հայրը նրանց վաճառում է, իսկ բանից անտեղյակ մայրը դիմում է ոստիկանության երեխաների պաշտպանության բաժանմունք՝ պարզելու, թե ինչ է պատահել։ Ֆիլմը համաֆինանսավորվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բենինի ազգային ռադիոյի ու հեռուստատեսության (ORTB) կողմից, և վերջնական արդյունքում ստացվել է չորս կարճամետրաժներից բաղկացած «սերիալ»։ Ստեղծելով ֆիլմը՝ Շաբի-Կաոն հետապնդել է տագնապ հնչեցնելու և երեխաների ստրկավաճառությանը վերջ տալուն օժանդակելու նպատակ[4]։ Les inseparables կինոնկարը Մոնրեալի 2008 թվականի Vues d'Afrique կինոփառատոնում արժանացել է African Numerique մրցանակի, ինչպես նաև Մարդու իրավունքների մրցանակ (Human Rights prize) է ստացել Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուում 2009 թվականին անցկացված համաաֆրիկյան կինո և հեռուստատեսային փառատոնում (Panafrican Film and Television Festival of Ouagadougou)[1]: Երբ Շաբի-Կաոյին հայտնել են, որ ֆիլմի ազատ ցուցադրությունն արգելված է, նա կազմակերպել է կինոնկարի փակ ցուցադրությունը բուրկինացի երեք հարյուր ուսանողների համար[5]։

2009 թվականին Քրիստիան Շաբի-Կաոն դարձել է Բենինի խոշորագույն քաղաք Կոտոնուի Lagunimages փառատոնի տնօրեն՝ այդ պաշտոնում հաջորդելով Մոնիկա Մբեկե Ֆոբային[1][6]։ Փառատոնը յուրաքանչյուր տարի պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով նա դրամաշնորհ է ստացել Deutsche Welle-ի ակադեմիայից[7]։

2013 թվականին Քրիստիան Շաբի-Կաոն սցենար է գրել և նկարահանել 14 մասից բաղկացած Les Chenapans հեռուստասերիալը, որը պատմում է բենինցի հինգ դեռահասների կյանքի ու պայքարի մասին (ընդ որում՝ նրանց դերակատարները պրոֆեսիոնալ դերասաններ չեն)[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005: Les enfants esclaves
  • 2007: Les inseparables
  • 2013: Les Chenapans
  • 2014: Crocodile dans la Mangrove

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «CINE24 - BÉNIN : CHRISTIANE CHABI KAO EST UNE RÉALISATRICE ET SCÉNARISTE». Africa24TV (French). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Christiane CHABI KAO». Linternaute.com (French). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Les Chenapans». Sortir.bf (French). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. David-Gnahoui, Reine (2017 թ․ հուլիսի 10). «'Les inséparables' films help combat child trafficking in Benin and worldwide». UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  5. «Benin filmmaker takes fight against child labour to school». Expatica. Agence France-Presse. 2019 թ․ մարտի 10. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. «Christiane Chabi Kao - biographie». Africultures (French). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Bationo, Fotrune (2019 թ․ ապրիլի 11). «Christiane Chabi Kao, directrice de Lagunimages au Bénin (du 23 au 26 avril)». Africine. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. Bousquet, Delphine (2017 թ․ նոյեմբերի 25). «Bénin: la série TV "Chenapans" cherche distributeur». RFI (French). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]