Քրիստինա Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Հովակիմյան
Ծնվել էԵրևան
ՔաղաքացիությունՀայաստանի Հանրապետություն
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասանուհի
IMDbID 2258216

Քրիստինա Գեորգիի Հովակիմյան (Մայիսի 2, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) թատրոնի և կինոյի հայ դերասանուհի[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1990 թվականներին սովորել է Սայաթ-Նովայի անվան Երևանի երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում։

1993-1999 թվականներին սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի և թարգմանչության ֆակուլտետում, ժուռնալիստ-միջազգայնագետ որակավորմամբ` երկու լեզուների իմացությամբ ֆրանսերեն և իսպաներեն։

1995-1999 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ մունջ դրամայի թատրոնի դերասանական բաժնում։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին աշխատել է FM 103․5 «Արձագանք» ռադիոկայանում` հեղինակելով «Կինոն, թատրոնը և ես» հաղորդումը։

2000 թվականից առ այսօր աշխատում է Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում որպես դերասանուհի։

2000-2001 թվականներին աշխատել է դերասանուհի Ֆրանսիայի «Lanicolacheur»[2] ընկերության «Prunus Armenica» (7 miniatures pour Paradjanov)[3] թատերական նախագծում։ Նախագիծը իր մեջ ներառում էր երեք լեզու` ֆրանսերեն, ռուսերեն և հայերեն։ Վերոնշյալ նախագծի շրջանակներում հյուրախաղերով հանդես է եկել Մարսելում, Տուրում, Թուլուզում, Փարիզում, Վալանսում և Դրագինյանում։

2002 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնում որպես կրկօրինակման դերասանուհի։

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականից խաղում է հետևյալ ներկայացումներում

  • «Խաղում ենք 1700»[4]
  • «Հեռախոսը զանգում է»[5]
  • «Կրակի մեջ»[6]
  • «Լոռեցի Սաքոն»

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի ներկայացումներ[7]

  • «Դեկամերոն», Ջիովանի Բոկաչչո
  • «Հեքիաթներ»[8], Հովհաննես Թումանյան
  • «Ցեղի Ֆիզիոլոգիա»[9], Աղասի Այվազյան, Եպրաքսիայի դերում
  • «Ամուսնություն», Նիկոլայ Գոգոլ, Դունյաշայի դերում
  • «Ռոսինանտ», Խաչիկ Չալիկյան
  • «Սիրելի Պամելա»[10], Ջոն Պատրիկ, Պամելայի դերում
  • «Պատմություններ գնացքում»[11], Վիլյամ Սարոյան
  • «Շրջված երազ»[12], Դոնալդ Բիսեթ
  • «Կարոտ»[13], Հրաչյա Քոչար, թարգմանչուհու դերում
  • «Անունը»[14], Ալեքսանդր դը լա Պատելիե, Մաթիո Դելապորտ, Էլիզաբեթի (Բաբու) դերում
  • «Բլրեցի Եփփեն»[15], Լյուդվիգ Հոլբերգ, Նիլլեյի դերում

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ Ռադիո FM 103.8 - Թատրոն Կարանտին Քրիստինա Հովակիմյան[20]
  • Նուռ հեռուստաընկերություն - Հեքիաթային ընդմիջում Քրիստինա Հովակիմյան (Վերամիավորում, չինական հեքիաթ)[21]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • aravot.am - եթե կինը ցանկանա, որ իրեն նկատեն, ապա իրեն կնկատեն տասնյակ այլ կանանց մեջ․ Քրիստինա Հովակիմյան[22]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kinoket.am Qristina Hovakimyan
  2. Lanicolacheur
  3. 7 miniatures pour Paradjanov 2001
  4. Vardan Petrosyan - Khaghum enq 1700 / Խաղում ենք 1700
  5. ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ / ՀԵՌԱԽՈՍԸ ԶԱՆԳՈՒՄ Է
  6. Vardan Petrosyan - Kraki mech / Կրակի մեջ
  7. Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն
  8. Հայաստանի Ազգային Կինոկենտրոն Հ. Թումանյան «Հեքիաթներ»
  9. Հայաստանի Ազգային Կինոկենտրոն Աղասի Այվազյան «Ցեղի ֆիզիոլոգիան»
  10. Հայաստանի Ազգային Կինոկենտրոն Ջ. Պատրիկ «Սիրելի Պամելա» լիրիկական կատակերգություն
  11. Հայաստանի Ազգային Կինոկենտրոն Վ. Սարոյան «Պատմություններ գնացքում»
  12. Հայաստանի Ազգային Կինոկենտրոն Շրջված երազ
  13. Հայաստանի Ազգային Կինոկենտրոն Կարոտ
  14. Հայաստանի Ազգային Կինոկենտրոն Մ. Դելապորտ, Ալ. դե լա Պատելյեր «Անունը»
  15. Հայաստանի Ազգային Կինոկենտրոն Բլրեցի Եփփեն Լ. Հոլբերգ
  16. Հայաստանի Ազգային Կինոկենտրոն ՑԵԽԸ (2021թ.)
  17. Հայկական ժամանակ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից»
  18. Kinodaran «Լյուդվիգ անունով ոզնին»
  19. MediaMag Արշակ Զաքարյանի «Շունչը» կարճամետրաժ ֆիլմը
  20. Իմ Ռադիո FM 103.8 - Թատրոն Կարանտին Քրիստինա Հովակիմյան
  21. Նուռ հեռուստաընկերություն - Հեքիաթային ընդմիջում Քրիստինա Հովակիմյան (Վերամիավորում, չինական հեքիաթ)
  22. aravot.am - եթե կինը ցանկանա, որ իրեն նկատեն, ապա իրեն կնկատեն տասնյակ այլ կանանց մեջ․ Քրիստինա Հովակիմյան