Քրիստիան Լուի Լեյպոլդտ
Քրիստիան Լուի Լեյպոլդտ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Վուստեր, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Մահացել է | ապրիլի 12, 1947[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Քեյփթաուն, ՀԱՀ |
Գերեզման | Pakhuis Pass |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Guy's Hospital? |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և botanical collector |
C. Louis Leipoldt Վիքիպահեստում |
Քրիստիան Ֆրեդերիկ Լուի Լեյպոլդտ (անգլ.՝ Christian Frederik Louis Leipoldt, դեկտեմբերի 28, 1880[1][2][3][…], Վուստեր, Արևմտյան Կապ, ՀԱՀ - ապրիլի 12, 1947[1][2][3][…], Քեյփթաուն, ՀԱՀ), հարավաֆրիկացի պոետ, որը գրել է աֆրիկաանս լեզվով և գրական կյանք է մտել Երկրորդ անգլո-բուրական պատերազմից հետո։ Յան Ֆ․ Է․ Սելեի և Յ․ Դ․ դյու Տոյթի հետ միասին Երկրորդ աֆրիկյան շարժման պոեզիայի առաջատար դեմքերից մեկն էր։ Պոեզիայից բացի գրել է վեպեր, պիեսներ, պատմվածքներ, մանկական և խոհարարական գրքեր ու ճանապարհորդական օրագիր։ Համարվում է նշանավոր աֆրիկաներ բանաստեղծներից մեկը։ Հարավաֆրիկացի բանաստեղծ և դրամատուրգ Դիրք Օպերմանը նրան անվանել է «բազմակողմանի նկարիչ»[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կապի նահանգի Վուսթեր քաղաքում։ Հարավային Աֆրիկայի Կլանուիլյամ քաղաքում գտնվող հոլանդական ռեֆորմատական եկեղեցու ծխական և քարոզիչ Քրիստիան Ֆրիդրիխ Լեյպոլդտի որդին և Հարավային Աֆրիկայի Արևմտյան Կապ նահանգի Սեդերբերգի լեռներում գտնվող Վուպերթալ քաղաքի հիմնադիր, հռենոսյան միսիոներ Յոհան Գոթլիբ Լեյպոլդտի թոռն է։ Մայրը՝ Աննա Մեթա Քրիստիանա Էսելենը՝ Լյուդովիկ Ֆրանց Էսելենի դուստրը, մեկ այլ հռենոսյան միսիոներ է։
Լուին ստացել է տնային կրթություն։ Երկրորդ անգլո-բուրական պատերազմի տարիներին աշխատել է որպես լրագրող։ 1902-1907 թվականներին բուսաբան Հարրի Բոլուսի օգնությամբ բժշկություն է սովորել Լոնդոնում, ճամփորդել է Եվրոպայում, Ամերիկայում և Օստ-Ինդիայում։ 1908 թվականից մոտ վեց ամիս եղել է ամերիկյան թերթի մագնատ Ժոզեֆ Պուլիցերի անձնական բժիշկը[5]։
Լեյպոլդտի հետագա կարիերան եղել է բազմազան։ Լոնդոնում նա աշխատել է որպես դպրոցական բժիշկ, Տրանսվաալում, ապա Կապի նահանգում՝ դպրոցի բժշկական տեսուչ[6]։ 1923 թվականին վերադարձել է լրագրությանը։ 1925 թվականին Քեյփթաունում աշխատել է մանկաբույժ։
Լեյպոլդտն ամուսնացած չի եղել։ Մահացել է 1947 թվականի ապրիլի 12-ին Քեյփթաունում։ Գրողի աճյունը տեղափոխվել է Քեյփթաունից հյուսիս գտնվող Հանթամա լեռնային շրջան, որը գրողը շատ էր սիրում։ Լեյպոլդտի գերեզմանը գտնվում է քարանձավի մոտ։ Նրա խորթ որդին՝ Ջեֆրի Բարնեթ Լեյպոլդտը, մահացել է 1997 թվականի նոյեմբերի 21-ին, և նրա աճյունը ցրվել է հոր գերեզմանի վրա։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեյպոլդտը գրել է Դետեկտիվ վեպեր, սոնետներ («Մխիթարություն գեղեցկությամբ» ժողովածու, 1932 թվական), պատմվածքներ երեխաների համար, պիեսներ և այլն։ Նրա ամենահայտնի ստեղծագործությունը «Հերթ պապիկի պատմությունը»-ն է, որը պատմում է Երկրորդ անգլո-բուրական պատերազմի և նրա սարսափների մասին։
«Աշխարհի երեք մասերից» բանաստեղծությունների ժողովածուում («Uit drie wêrelddele», 1923 թվական) և ճամփորդական օրագրերում Լեյպոլդտը գրել է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում ճանապարհորդելու ժամանակ իր տպավորությունների մասին։ Բուրերի անցյալը նկարագրվում է նրա «Դինգանի օրը» («Dingaans dag», 1920 թվական) ժողովածուում և «Հուգենոտներ» վեպում («Die Hugenote», 1939 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Christian Frederik Louis Leipoldt — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ D.J. Opperman; D.J. Opperman Senior verseboek. — 9th impression. — Cape Town: Nationale Boekhandel Ltd, undated, probably 1962.
- ↑ J.C Kannemeyer; J.C Kannemeyer Leipoldt 'n Lewensverhaal. — Cape Town: Tafelberg Uitgewers Beperk. Translation: Leipoldt a biography. Table Mountain Publishers Ltd, 1999.
- ↑ C. Louis Leipoldt; C. Louis Leipoldt Bushveld Doctor. — 1937.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Современная литература Африки, М., 1974;
- The C. Louis Leipoldt Medical Centre in Cape Town is named after the poet, as is the Louis Leipoldt Primary School in Lyttelton (Centurion);
- Nienaber P. J. [ed.], C. Louis Leipoldt, eensame, veelsydige, Johannesburg, 1948;
- Kromhout J., Leipoldt as digter, Pretoria, 1954;
- Burgers M. P. O., C. L. Leipoldt…, Kaapstad, 1960.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Լուի Լեյպոլդտ» հոդվածին։ |
|