Դիրք Օպերման
| Դիրք Օպերման | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 29, 1914[1][2][3] |
| Ծննդավայր | մոտ Dannhauser, Ամաջուբա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ[4] |
| Մահացել է | սեպտեմբերի 22, 1985[1][4][2][…] (70 տարեկան) |
| Մահվան վայր | Սթելենբոս, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[4] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Քեյփթաունի համալսարան (դեկտեմբերի 12, 1952)[4], Նատալի համալսարան և Estcourt High School? |
| Երկեր | Komas uit 'n bamboesstok?[4], Heilige beeste?[4], Joernaal van Jorik?[4], Dolosse?[4], Blom en baaierd?[4] և Voëlvry?[4] |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Huisgenoot?[4], Քեյփթաունի համալսարան[4] և Սթելենբոսի համալսարան[4] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Հոլանդերենի լեզվի և գրականության թագավորական ակադեմիա |
Դիրք Օպերման, իրական անունը` Դիդերիք Օպերման (աֆրիկաանս՝ Dirk Opperman, սեպտեմբերի 29, 1914[1][2][3], մոտ Dannhauser, Ամաջուբա, Կվազուլու-Նատալ, ՀԱՀ[4] - սեպտեմբերի 22, 1985[1][4][2][…], Սթելենբոս, Cape Winelands District Municipality, Արևմտյան Կապ, ՀԱՀ[4]), հարավաֆրիկացի բանաստեղծ և դրամատուրգ։ Գրել է աֆրիկաանս լեզվով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ավարտել է հայրենի գավառում։ Դասավանդել է Պիտերմարիցբուրգի և Յոհաննեսբուրգի դպրոցներում։ 1946-1948 թվականներին նա Քեյփթաունում հրատարակել է Die Huisgenoot լրագիրը։ 1949-1959 թվականներին Քեյփթաունի համալսարանում դասախոսություն է կարդացել, 1960-ից 1974 թվականներին Ստելլենբոսի համալսարանում աֆրիկերեն է դասավանդել։ Նրա աշակերտների մեջ էր նաև բանաստեղծուհի, թարգմանիչ, նկարիչ Շեյլա Կեսոնսը։
1976 թվականին յոթ ամիս կոմայի մեջ է եղել, որը հետագայում նկարագրել է իր բանաստեղծությունում։ Մահացել է սրտի կանգից։
Աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա եղել է բանաստեղծությունների և պոեմների, երեք բանաստեղծական դրամայի, էսսեների գրքերի հեղինակ։
Ընտրված ստեղծագործություներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heilige beeste/ Սուրբ կենդանիներ (1945 թվական)
- Negester oor Ninevé/ Նինվեյի վրայի ինը աստղերը (1947 թվական)
- Joernaal van Jorik/ Յորիկի ամսագիրը (1949 թվական)
- Engel uit die klip/ Քարից հրեշտակ (1950 թվական)
- Periandros van Korinthe/ Պերիանդր Կորինֆից (1954 թվական, դրամա բանաստեղծություններում)
- Blom en baaierd/ Քաոսի ծաղիկ (1956 թվական)
- Vergelegen/ Հեռու երկիրը (1956 թվական, դրամա բանաստեղծություններում)
- Dolosse/ Վեգ խաղալ (1963 թվական)
- Kuns-mis/ Պարարտացում (1964 թվական թվական)
- Voëlvry/ Ազատագիր թռչունը (1968 թվական, դրաման բանաստեղծություններում)
- Edms. Bpk./ ԱՕ ОО (1970 թվական)
- Naaldekoker/ Ճպուռը (1974 թվական, փիլիսոփայություն գրականության մեջ)
- Komas uit ’n bamboesstok/ Եղեգի ձողի ծունկը (1979 թվական)
- Sonklong oor Afrika (2000 թվական, հետմահու)
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային բանահյուսության հեղինակավոր կերպար է։ Եղել է շատ խոշոր մրցանակների դափնեկիր` պոեզիայի և գրական քննադատության համար, մի քանի հարավաֆրիկյան համալսարանների պատվավոր դոկտոր։ նրա բանաստեղծությունների հիման վրա հարավաֆրիկացի կոմպոզիտոր Կրոմվելլ Էվերսոնը երգ է գրել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 http://www.litnet.co.za/dj-opperman-1914-1985/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստելլենբոսի համալսարանի կայքում (անգլ.)
| ||||||||||||||||