Քվինսլենդի ժամանակակից արվեստի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվինսլենդի ժամանակակից արվեստի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր Ավստրալիա
ՏեղագրությունՔվինսլենդ
Մասն էQueensland Art Gallery & Gallery of Modern Art?[1]
Պատկանում էQueensland Government?
Ղեկավարության նստավայրԲրիսբեն, Ավստրալիա
Հիմնադրվել էհունիսի 20, 2013
Այցելուներ499 530 մարդ (2021)[2]
Կայքqagoma.qld.gov.au
Քարտեզ
Քարտեզ

Քվինսլենդի ժամանակակից արվեստի պատկերասրահ (անգլ.՝ Gallery of Modern Art, GOMA), պատկերասրահ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքի Հարավային ափ վայրում։ Պատկերասրահը Քվինսլենդի մշակույթի կենտրոնի մի մասն է կազմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը բացվել է 2006 թվականի դեկտեմբերի 2-ին։ Այն Քվինսլենդի պատկերասրահի երկրորդ շենքն է և Ավստրալիայի ամենամեծ մոդեռն ու ժամանակակից պատկերասրահը։ Քվինսլենդի արվեստի պատկերասրահից (QAG) գտնվում է ընդամենը 150 մետր հեռավորության վրա։ Պատկերասրահի շենքում է գտնվում Ավստրալիայի առաջին նպատակային կառուցված ֆիլմադարանը։ Պատկերասրահը տեղակայված է Kurilpa Point-ում՝ Քվինսլենդի արվեստի պատկերասրահի և Քուինսլենդի պետական գրադարանի հարևանությամբ՝ Բրիսբեն գետի և Բրիսբենի կենտրոնական բիզնես թաղամասի դիմաց։ Քվինսլենդի ժամանակակից արվեստի պատկերասրահը զբաղեցնում է 25,000 կմ 2 տարածք, ամենամեծ ցուցասրահի տարածքը կազմում է 1,100 կմ 2: Շենքը նախագծել է Սիդնեյի Architectus ճարտարապետական ընկերությունը։ Առաջին գնումը պատկերասրահը կատարել է 1895 թվականին[3]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահի մուտքը «21-րդ դար. արվեստն առաջին տասնամյակում»

Պատկերասրահի կազմակերպած ցուցահանդեսներից են՝

  • Ապագա գեղեցկություն. ճապոնական նորաձևության 30 տարիները (նոյեմբերի 1, 2014 - փետրվարի 15, 2015)
  • Cai Guo-Qiang. վերադարձ երկիր (նոյեմբերի 23, 2013 - մայիսի 11, 2014)
  • Անրի Մատիս. Նկարում ենք կյանքը (դեկտեմբերի 3, 2011 - մարտի 4, 2012)
  • Սյուրռեալիզմ. երազանքի պոեզիա (հունիսի 11, - հոկտեմբերի 2, 2011)
  • 21-րդ դար. արվեստն առաջին տասնամյակում (դեկտեմբերի 18, 2010 - ապրիլի 26, 2011)[4]
  • Վալենտինո, ռետրոսպեկտիվ. անցյալ/ներկա/ապագա (օգոստոսի 7 - նոյեմբերի 14, 2010)
  • Ռոն Մյուեկ (մայիսի 8 - օգոստոսի 1, 2010)
  • Չինական նախագիծ (մարտի 28 - հունիսի 28, 2009)
  • Ժամանակակից Ավստրալիա. լավատեսություն (նոյեմբերի 15, 2008 - փետրվարի 22, 2009)
  • Պիկասոն և նրա հավաքածուն (հունիսի 9 - սեպտեմբերի 14, 2008)
  • Էնդի Ուորհոլ (դեկտեմբերի 8, 2007 - ապրիլի 13, 2008)[5]

Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան եռամյա ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվինսլենդի արվեստի պատկերասրահի հետ համատեղ ժամանակակից արվեստի պատկերասրահը կազմակերպում է Ասիա-խաղաղօվկիանոսյան եռամյա ցուցահանդեսը՝ պատկերասրահի հիմնադրումից ի վեր (2006)։

  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 8-րդ ցուցահանդես (APT8) (նոյեմբեր, 2015 - մայիս, 2016)
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 7-րդ ցուցահանդես (APT7) (դեկտեմբերի 8, 2012 - ապրիլի 14, 2013)[6]
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 6-րդ ցուցահանդես (APT6) (դեկտեմբերի 5, 2009 - ապրիլի 5, 2010)
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 5-րդ ցուցահանդես (APT5) (դեկտեմբերի 2, 2006 - մայիսի 27, 2007)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.qagoma.qld.gov.au/about_us
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  3. «Collection». Queensland Art Gallery. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  4. «21st Century: Art in the First Decade- Queensland Art Gallery | Gallery of Modern Art». 2013 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  5. Queensland Art Gallery. «Past Exhibitions». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  6. Queensland Art Gallery. «Asia Pacific Triennial of Contemporary Art (APT)». Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինսլենդի ժամանակակից արվեստի պատկերասրահ» հոդվածին։