Քվինսլենդի արվեստի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվինսլենդի արվեստի պատկերասրահ
Queensland Art Gallery - Joy of Museums - External 2.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ՏեղագրությունԲրիսբեն
Մասն էQueensland Art Gallery & Gallery of Modern Art?[1]
Պատկանում էQueensland Government?
Հիմնադրվել էհունիսի 20, 2013
Այցելուներ341 023 մարդ (2021)[2]
Կայքqagoma.qld.gov.au
Քարտեզ
Քարտեզ

Քվինսլենդի արվեստի պատկերասրահ (անգլ.՝ Queensland Art Gallery, QAG), պատկերասրահ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքի Հարավային ափ վայրում։ Պատկերասրահը Քվինսլենդի մշակույթի կենտրոնի մի մասն է կազմում[3]։ Տեղակայված է Ժամանակակից արվեստի պատկերասրահի շենքում։

Պատկերասրահը տնօրինում է Քվինսլենդի կառավարությունը[4], որը 1895 թվականին կառույցը հիմնադրել է որպես Քվինսլենդի ազգային պատկերասրահ[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հիմնադրվել է 1895 թվականին[5]՝ որպես Քվինսլենդի ազգային պատկերասրահ։ Պատկերասրահը տեղակայված է եղել մի շարք ժամանակավոր շինություններում։ 1982 թվականին Բրիսբենի Հարավային ափում կառույցին է հատկացվել ներկայիս շենքը՝ Ռոբին Գիբսոնի նախագծած Քվինսլենդի մշակույթի կենտրոնը։

Ցայտաղբյուրներ պատկերասրահում
Սրճարան պատկերասրահում

Քվինսլենդի պատկերասրահը ժամանակակից կառույց է, որի ստեղծման համար օգտագործվել է լավագույն տեխնիկան և շինանյութերը (հասանելի նախագծի տնտեսական սահմաններում)։ Այն նաև առաջին խոշոր շենքն էր, որ կառուցվեց գետի հարավային կողմում՝ Վիկտորիա կամրջի հարևանությամբ։

Պատկերասրահի 4700 քառակուսի մետր ցուցադրման տարածքը բաժանված է պատերով, ուղեկալներով։ Ջրային ցայտաղբյուրները բաժանում են ցուցասրահների հանդարտ միջավայրն աշխատակազմի պրոակտիվ միջավայրից։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հավաքածուն ներառում է մի շարք կարևոր արվեստի գործեր, այդ թվում՝

Տեղական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը ներկայացնում է Ավստրալիայի բնիկների արվեստը և ամրապնդում է կապերը Քվինսլենդի տեղաբնիկ համայնքների հետ։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կալիֆոռնիական դիզայն 1930-1965 թվականներին, ապրելով ժամանակակից աշխարհում (նոյեմբերի 2, 2013 թվական – փետրվարի 9, 2014 թվական)
  • Մգդակած վերմակներ 1700-1945 թվականներ (հունիսի 15 - սեպտեմբերի 22, 2013 թվական)
  • Իսպանիայի դիմանկար. Պրադոյի գլուխգործոցները (հուլիսի 21 - նոյեմբերի 4, 2012 թվական)[8]
  • Գլխարկներ. ծաղկաբանություն Սթիվեն Ջոնսից (մարտի 27 - հունիսի 27, 2010 թվական)
  • Ամերիկյան իմպրեսիոնիզմ և ռեալիզմ. ուղենշային ցուցահանդես Մեթից (մայիսի 30 - սեպտեմբերի 20, 2009 թվական)

Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան եռամյա ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուանգ Յոնգ Պինգի ստեղծած հսկայական օձի «Զսպանակ» կոչվող կմախք-քանդակը
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 8-րդ ցուցահանդես (նոյեմբեր, 2015 թվական - մայիս, 2016 թվական)
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 7-րդ ցուցահանդես (APT7) (դեկտեմբերի 8, 2012 թվական - ապրիլի 14, 2013 թվական)
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 6-րդ ցուցահանդես (APT6) (դեկտեմբերի 5, 2009 թվական – ապրիլի 5, 2010 թվական)
  • Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 5-րդ ցուցահանդես (APT5) (դեկտեմբերի 2, 2006 թվական – մայիսի 27, 2007 թվական)

Ժամանակակից արվեստի Ասիա-խաղաղօվկիանոսյան 7-րդ ցուցահանդեսի հայտնի աշխատանքներից է Հյուանգ Յոնգ Պինգի ստեղծած հսկայական օձի «Զսպանակ» կոչվող կմախք-քանդակը[9]։ Պատկերասրահն այս գործը ձեռք է բերել 2012 թվականին։

Արվեստի երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահը հայտնի է որպես միջազգային առաջատար կենտրոն, որը ներկայացնում է երեխաների համար ստեղծված թանգարանային նորարարական ուսուցման ծրագրեր։ Այս ծրագրերը համակարգվում են մանկական արվեստի կենտրոնի կողմից։

Տարածաշրջանային Քվինսլենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր քվինսլենդցիներին հավաքածուն ներկայացնելու համար կազմակերպվում են շրջիկ ցուցահանդեսներ տարածաշրջանային և հեռավոր վայրեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.qagoma.qld.gov.au/about_us
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  3. Government of Queensland։ «Cultural Precinct Strategy»։ Department of Science, Information Technology, Innovation and the Arts (Queensland)։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2013 
  4. Government of Queensland։ «Queensland Art Gallery Act 1987»։ Office of the Queensland Parliamentary Council։ Վերցված է սեպտեմբերի 2, 2013 
  5. 5,0 5,1 Queensland Art Gallery։ «History»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-03-ին։ Վերցված է հունիսի 20, 2013 
  6. «Pablo Picasso - Queensland Art Gallery»։ Queensland Art Gallery։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-21-ին։ Վերցված է մարտի 12, 2012 
  7. «R. Godfrey Rivers»։ Queensland Art Gallery։ Արխիվացված է օրիգինալից September 30, 2011-ին։ Վերցված է սեպտեմբերի 20, 2011 
  8. «Exhibitions - Official website of the Queensland Art Gallery»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-18-ին։ Վերցված է 2017-01-25 
  9. «Huang Yong Ping- Queensland Art Gallery | Gallery of Modern Art»։ 2013-11-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-02-ին։ Վերցված է 2017-01-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]