Քուինսլենդի պետական գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քուինսլենդի պետական գրադարան
Երկիր Ավստրալիա
Տեսակreference library?, գիտական գրադարան, հանրային գրադարան և heritage library?
Հիմնվել է2006
ՏեղադրությունՔվինսլենդ և City of Brisbane?
ՀասցեCultural Centre, Stanley Place, South Bank, Queensland 4101[1]
Այլ տվյալներ
Կայքslq.qld.gov.au(անգլ.)

Քուինսլենդի պետական գրադարան (անգլ.՝ State Library of Queensland), հիմնական հետազոտական պետական գրադարան Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում։ Գործում է համաձայն 1988 թվականին Քուինսլենդի գրադարանների մասին ընդունված որոշման։ Հավաքածուն ընդգրկում է Քուինսլենդի վավերագրական ժառանգության, հետազոտական հավաքածուի զգալի մասը։ Համարվում է գործընկեր գրադարան և համագործակցում է Քուինսլենդի այլ գրադարանների հետ։ Տեղակայված է Քուինսլենդի մշակութային կենտրոնում՝ Բրիսբեն գետի Հարավային ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիսբենի հանրային գրադարանն ստեղծվել է 1896 թվականին Քուինսլենդի կառավարության կողմից։ 1898 թվականին անվանվել է Քուինսլենդի հանրային գրադարան։ Հանրության համար բացվել է 1902 թվականից։

1934 թվականին Օքսլիի հիշատակի գրադարանը (այժմ՝ Ջոն Օքսլիի գրադարան)[2] կոչվեց հետազոտող Ջոն Օքսլիի անունով՝ որպես Քուինսլենդում գործող հետազոտական ուսումնասիրությունների կենտրոն։ 1943 թվականին Գրադարանների մասին որոշմամբ ստեղծվեց Քուինսլենդի գրադարանային խորհուրդը՝ Քուինսլենդի հանրային գրադարանի կառավարման համար։ Երեք տարի անց այն ստանձնեց նաև Օքսլիի հիշատակի գրադարանի կառավարումը։

Պետական գրադարանի հին շենքը հավելյալ ընդլայնված մասով հանդերձ, կառուցվել է 1950-ական թվականների վերջում

Մեկ տարի անց Ջեյմս Սթափլետոնը նշանակվեց Քուինսլենդի առաջին պետական գրադարանավար։ Նա եղել է գրադարանի ամենաերկար պաշտոնավարող ղեկավարը։ Նրան հաջորդել են Սիդնի Լորենս Ռյանը (1970-1988), Ստեֆենսները (1988- 2001), Լեա Գիլս Փիթրսը (2001-2011)։ Ներկայիս ղեկավարն է Ջանեթ Ուրայթը։

1971 թվականին հանրային գրադարանը դարձել է պետական գրադարան։

2003 թվականին գրադարանն սկսել է նոր առաքելություն՝ հիմնելով «Տեղական գիտելիքի կենտրոններ» (IKCs) Էեյփ Յորք և Տոռես Սթրեյ շրջաններում։ Ցանցն ընդգրկում է 22 կենտրոն[3]։

Գրադարանի ռազմավարական տեսլականն է հարստացնել Քուինսլենդի բնակիչների կյանքը՝ նրանց ներգրավելով տեղեկատվության, գիտելիքի և համայնքային ստեղծարարություններում[4]։

2011 թվականին գրադարանը շուրջ 50,000 լուսանկար է նվիրաբերել Վիքիպահեստին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.slq.qld.gov.au/how-do-i/find-public-library
  2. John Oxley Library Արխիվացված 2012-09-23 Wayback Machine. State Library of Queensland. Retrieved 30 June 2013.
  3. Indigenous Knowledge Centres. State Library of Queensland. Retrieved 30 June 2013.
  4. Corporate information. State Library of Queensland. Retrieved 30 June 2013.
  5. Claire Connelly (2011 թ․ հունվարի 5). «State Library of Queensland donates 50,000 photos to Wikimedia Commons». news.com.au. News Limited. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քուինսլենդի պետական գրադարան» հոդվածին։