Քոպի (նկարիչ, գրող)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոպի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 20, 1939(1939-11-20)[1]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էդեկտեմբերի 14, 1987(1987-12-14)[1] (48 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունդրամատուրգ, գրող, դերասան, կոմիքսների արտիստ, գծանկարիչ, սցենարիստ և ծաղրանկարիչ
ԱշխատավայրLibération, Le Nouvel Obs?, Շառլի Էբդո, linus?, Tía Vicenta? և Հարա-Կիրի
Ծնողներհայր՝ Raúl Damonte Taborda?
 Copi (Playwright) Վիքիպահեստում

Քոպի (իսպ.՝ Copi, նոյեմբերի 20, 1939(1939-11-20)[1], Բուենոս Այրես, Արգենտինա - դեկտեմբերի 14, 1987(1987-12-14)[1], Փարիզ, Ֆրանսիա, ծննդյամբ՝ Ռաուլ Դամոնտե Բոտանա), արգենտինացի արձակագիր, դրամատուրգ, ծաղրանկարիչ։ Նա իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Փարիզում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամոնտեն իր պատանեկության տարիներն անցկացրել է Մոնտեվիդեոյում։ Նրա մորական պապը լրագրող Նատալիո Ֆելիքս Բոտանան էր, իսկ հայրը՝ լրագրող Ռաուլ Դամոնտե Տաբորդան։

Նրա մոտ նկարելու ունակությունները հայտ են եկել վաղ տարիքում։ 16 տարեկանում նա երգիծական նկարներ է հրապարակել Բուենոս Այրեսի թերթերում ու ամսագրերում։ Հակամարտության մեջ մտնելով Խուան Պերոնի բռնապետական ռեժիմի հետ՝ ընտանիքը ստիպված է եղել արտագաղթել (Ուրուգվայ, Հաիթի, ԱՄՆ)[2]։

1962 թվականին Ռաուլը հաստատվել է Փարիզում, մտերմացել «Panic» գրական-գեղարվեստական խմբի հետ (Ֆերնանդո Արաբալ, Ալեխանդրո Խոդորովսկի, Ռոլան Տոպոր)։ Քոպիի աբսուրդիստական դրամաները բեմադրել են Խորխե Լավելին, Ֆիլիպ Ադրիանը, Ալֆրեդո Արիասը, Մարսիալ դի Ֆոնսո Բոն, Ժերոմ Սավարին և այլ խոշոր ռեժիսորներ։ Նրա նկարները, որոնք մոտ են սյուրռեալիստների սև հումորին, տեղադրվել են թերթերում և ամսագրերում և մեծ հաջողության հասել («Le Nouvel Observateur», «Libération, HaraKiri», «Charlie Hebdo», «Gai Pied»)։

Մահացել է ՁԻԱՀ-ի հետ կապված բարդություններից, 1987 թվականին, 48 տարեկանում[3]։

Քոպիի արձակը և դրամատուրգիան թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իտալերեն, հոլանդերեն, խորվաթերեն, սլովեներեն և այլ լեզուներով

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Copi/ Jorge Damonte, Christian Bourgois, eds. Paris։ Christian Bourgois Éditeur, 1990
  • Aira C. Copi. Rosario։ Beatriz Viterbo Editora, 1991

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. «Екатеринбургский ТЮЗ - Item Creators». uraltuz.ru. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.
  3. «КОПИ». persons-info.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոպի (նկարիչ, գրող)» հոդվածին։