Քոնոր Քեյսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Քոնոր Քեյսի
Conorcasey2006.jpg
Քաղաքացիությունը Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 25, 1981(1981-07-25)[1][2][3] (41 տարեկան)
Ծննդավայր Dover, Նյու Հեմփշիր, ԱՄՆ
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Քոնոր Պատրիկ Քեյսի (անգլ.՝ Conor Patrick Casey,հուլիսի 25, 1981(1981-07-25)[1][2][3], Dover, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Հայտնի է «Կոլորադո Ռեպիդզ», «Ֆիլադելֆիա Յունիոն» և Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղերով։ 2000 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյսին իր կարիերան սկսել է Դենվերի հարավային ավագ դպրոցի ֆուտբոլային թիմի կազմում խաղալով։ Դրանից հետո ևս երկու տարի նա խաղացել է Պորտլենդի համալսարանի «Պորտլենդ Փայլոստ» թիմում։ Իր առաջին մրցախաղում Արևելյան լողափի կոնֆերանսում Քոնորը ճանաչվել է MVP-ից մեկը և տարվա ֆուտբոլիստ-առաջին կուրսեցին[4]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի Օլիմպիական խաղերից հետո Քոնորը չորս տարվա պայմանագիր է ստորագրել է Դորտմունդի «Բորուսիա Դորտմունդ» ակումբի հետ։ Առաջին մրցաշրջանում հանդես է եկել փոխարինողների կազմում, դրանից հետո նրան հնարավորություն է տրվել մտնել հիմնական կազմ, սակայն Քեյսին չի կարողացել օգտվել հնարավորությունից և սկզբում վարձակալության է տրվել «Հաննովեր 96» ակումբին, ապա՝ «Կարլսրուե»-ին։ 2004 թվականին Քեյսին տեղափոխվել է «Մայնց 05» ակումբ։ Նոր ակումբում եղել է հիմնական ֆուտբոլիստ, բայց շատ քիչ է գոլ խփել․ 40 հանդիպումների ընթացքում ընդամենը 3 գոլ։

2007 թվականին Քոնորը վերադարձել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ պայմանագիր է ստորագրել Ֆուտբոլի բարձրագույն լիգայի կանադական «Տորոնտո» ակումբի հետ[5]։ Օգոստոսի 27-ին «Լոս Անջելես Գալաքսի»-ի դեմ խաղում Քեյսին խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում[6]։ 2009 թվականի մրցաշրջանում Քոնորը 16 գոլով դարձել է լիգայի երկրորդ լավագույն ռմբարկու և ներառվել է տարվա խորհրդանշական հավաքականում[7]։ 2010 թվականի մրցաշրջանում նա օգնել է նվաճել չեմպիոնական տիտղոսը MLS-ի գավաթում, որտեղ «Կոլորադո Ռեպիդզ» ակումբը լրացուցիչ ժամանակով 2։1 հաշվով հաղթել է «Դալաս» ակումբին․ խփել է թիմի առաջին գոլը և ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացողը[8]։ 2011 թվականի հուլիսի 16-ին «Սիեթլ Սաունդերս» ակումբի դեմ մրցախաղում Քոնորը ստացել է ծանր վնասվածք, որի պատճառով բաց է թողել 2011 թվականի մրցաշրջանի մնացած մասը[9]։ 2012 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Քեյսին կողմերի համաձայնությամբ լքել է «Կոլորադո Ռեպիդզ» ակումբը[10]։

Մարտի 2-ին «Սպորտինգ Կանզաս Սիթի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[11]։ Մարտի 30-ին «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ խաղում Քեյսին խփել է իր առաջին գոլը «Ֆիլադելֆիա» ակումբի կազմում[12]։ Իր առաջին մրցաշրջանում նա խփել է 10 գոլ՝ այդ թվում՝ երկու «դուբլ» «Նյու Յորք Ռեդ Բուլզ»-ի[13] և «Դի Սի Յունայդետ»-ի դարպասներին[14]։ 2015 թվականի մրցաշրջանի ավարտին «Ֆիլադելֆիա Յունիոն»-ը Քեյսի հետ պայմանագիրը չի երկարացրել[15]։

2016 թվականի հունվարի 26-ին ազատ գործակալի իրավունքով պայմանագիր է ստորագրել «Կոլամբուս Կրյու» ակումբի հետ[16]։ «Կրյու» ակումբի կազմում նորամուտ է ունեցել մարտի 6-ին «Պորտլենդ Թիմբերս» ակումբի դեմ մրցախաղում՝ փոխարինման դուրս գալով ութսունհինգերորդ րոպեին[17]։ 2016 թվականի մրցաշրջանի ավարտին Քեյսին հայտարարել է կարիերայի ավարտի մասին[18][19]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Քեյսին ընդգրկվել է Օլիմպիական խաղերի ազգային հավաքականի հայտում[20]։ Մրցախաղում Քոնորը խաղացել է Չեխիայի[21], Կամերունի[22], Ճապոնիայի[23], Քույվեյթի[24], Իսպանիայի[25] ակումբներ դեմ մրցախաղում և օգնել է թիմին զբաղեցնել չորրորդ տեղ։ 2001 թվականին երիտասարդական հավաքականի կազմում մեկնել է աշխարհի երիտասարդական առաջնության։

2004 թվականի մարտի 31-ին Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Քոնորը նորամուտ է ունեցել Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[26]։

2005 թվականին Քեյսին մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2005-ում[27][28]։ Մրցախաղում նա խաղացել է միայն Կուբայի ֆուտբոլի ազգային հավաքականի[29] դեմ մրցախաղում և նվաճել է ոսկե մեդալ։ 2009 թվականին[30][31] Քոնորը Հարավաֆրիկյան Հանրապետությունում ՖԻՖԱ Կոնֆեդերացիայի գավաթ 2009-ում եղել է ազգային թիմի հիմնական ֆուտբոլիստ։ Մրցախաղում մասնակցել է Եգիպտոսի[32], Իսպանիայի[33] և երկու անգամ՝ Բրազիլիայի[34][35] ազգային հավաքականների դեմ խաղերում։

Նույն թվականի հոկտեբերի 10-ին Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ Աշխարհի ֆուտբոլի առաջնություն 2010-ում Քեյսին խփել է երկու գոլ և ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող[36]։

Գոլեր ԱՄՆ-ի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Տեղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցում
01. 2009 թվականի հոկտեմբերի 10 Օլիմպիկո Մետրոպոլիտանո, Սան Պեդրո Սուլա, Հոնդուրաս Հոնդուրաս Հոնդուրաս 1:1 3:2 Աշխարհի առաջնություն 2010 (որակավորում)
02. 3:2

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 26-ին Քեյսին վերադարձել է «Կոլորադո Ռեպիդզ» ակումբ՝ որպես օգնական միանալով Պաբլո Մաստրոնիի մարզչական շտաբին[37]։ Նա շարունակել է աշխատել որպես օգնական նաև Էնտոնի Հարդսոնի օրոք։ Հարդսոնին հեռացնելուց հետո 2019 թվականի մայիսի 1-ին Քեյսիին նշանակել են ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար[38]։ 2019 թվականի օգոստոսի վերջին Ռոբին Ֆրեյզերի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Քեյսին լքել է «Կոլորադո Ռեպիդզ» ակումբը[39]։

2021 թվականի դեկտեմբերի 20-ին Քեյսին նշանակվել է USL չեմպիոնշիփի «Չալստոն Բեթերի» ակումբի գլխավոր մարզիչ[40][41]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ամերիկայի Միացյալ Նահանգներ «Կոլորդո Ռեպիդզ»

Միջազգային

Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. Loren Wohlgemuth (6/12/2000)։ «1999-2000 Athletics Highlights»։ University of Portland Athletics (անգլերեն)։ Վերցված է 2019-05-07 
  5. «Casey to play in MLS for Toronto»։ ESPN FC (անգլերեն)։ 2007-03-05։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-29-ին։ Վերցված է 2013-01-27 
  6. «Колорадо Рэпидз VS. Лос-Анджелес Гэлакси 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2007-08-27 
  7. «Conor Casey Named to 2009 MLS Best XI»։ Colorado Rapids (անգլերեն)։ November 16, 2009։ Վերցված է 2019-05-07 
  8. Greg Lalas (November 22, 2010)։ «Colorado's Casey named MLS Cup MVP»։ MLSsoccer.com (անգլերեն)։ Վերցված է 2019-05-07 
  9. «Casey out for the year with torn Achilles»։ Colorado Rapids (անգլերեն)։ July 19, 2011։ Վերցված է 2019-05-07 
  10. «Rapids to part ways with eight players»։ Colorado Rapids (անգլերեն)։ November 16, 2012։ Վերցված է 2019-05-07 
  11. «Филадельфия Юнион VS. Спортинг Канзас-Сити 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-03-02 
  12. «Нью-Йорк Ред Буллз VS. Филадельфия Юнион 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-03-30 
  13. «Филадельфия Юнион VS. Нью-Йорк Ред Буллз 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-06-23 
  14. «Филадельфия Юнион VS. Ди Си Юнайтед 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-11 
  15. «Philadelphia Union announce roster moves ahead of Re-Entry Draft»։ Philadelphia Union (անգլերեն)։ December 10, 2015։ Վերցված է 2019-05-07 
  16. «Crew SC signs free agent forward Conor Casey»։ Columbus Crew SC (անգլերեն)։ January 26, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-15-ին։ Վերցված է 2016-10-27 
  17. «Match recap: Timbers 2, Crew SC 1»։ Columbus Crew SC (անգլերեն)։ March 6, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-04-ին։ Վերցված է 2019-04-04 
  18. «Crew SC forward Conor Casey retires after 10-year career»։ Columbus Crew SC (անգլերեն)։ October 27, 2016։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-22-ին։ Վերցված է 2020-11-22 
  19. Sam Stejskal (October 27, 2016)։ «MLS veteran Conor Casey announces retirement from playing career»։ MLSsoccer.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-28-ին։ Վերցված է 2016-10-28 
  20. «U.S. SOCCER: Charles names Olympic team»։ Soccer America (անգլերեն)։ August 15, 2000։ Վերցված է 2021-12-24 
  21. «США (до 23) VS. Чехия (до 23) 2:2» (անգլերեն)։ fifa.com։ 2000-09-13 
  22. «США (до 23) VS. Камерун (до 23) 1:1» (անգլերեն)։ fifa.com։ 2000-09-16 
  23. «США (до 23) VS. Кувейт (до 23) 3:1» (անգլերեն)։ fifa.com։ 2000-09-19 
  24. «США (до 23) VS. Япония (до 23) 2:2» (անգլերեն)։ fifa.com։ 2000-09-19 
  25. «Испания (до 23) VS. США (до 23) 3:1» (անգլերեն)։ fifa.com։ 2000-09-26 
  26. «U.S. MNT Defeats Poland 1-0 for First Win of 2004»։ U.S. Soccer (անգլերեն)։ March 31, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2004-04-09-ին։ Վերցված է 2004-04-09 
  27. «Arena Names 23-Man Roster to Compete in 2005 CONCACAF Gold Cup»։ U.S. Soccer (անգլերեն)։ June 24, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2005-11-14-ին։ Վերցված է 2005-11-14 
  28. «U.S. ROSTER: Arena recalls Armas and Sanneh for Gold Cup camp»։ Soccer America (անգլերեն)։ June 23, 2005։ Վերցված է 2021-12-24 
  29. «Куба VS. США 1:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2005-07-07 
  30. «Bradley Announces 23-Man FIFA Confederations Cup Roster»։ U.S. Soccer (անգլերեն)։ June 7, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-10-ին։ Վերցված է 2009-06-10 
  31. «Bradley gathers foreign legion»։ Soccer America (անգլերեն)։ June 8, 2009։ Վերցված է 2021-12-24 
  32. «Египет VS. США 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-06-21 
  33. «Испания VS. США 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-06-24 
  34. «США VS. Бразилия 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-06-18 
  35. «США VS. Бразилия 2:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2009-06-28 
  36. «U.S. Clinches Berth to 2010 FIFA World Cup With Thrilling 3-2 Win In Honduras»։ U.S. Soccer (անգլերեն)։ October 10, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2009-10-13-ին։ Վերցված է 2009-10-13 
  37. «News: Former Rapids striker Conor Casey rejoins the club as Assistant Coach»։ Colorado Rapids (անգլերեն)։ January 26, 2017։ Վերցված է 2019-05-07 
  38. Jeff Carlisle (May 1, 2019)։ «Colorado Rapids fire Hudson, name assistant Casey as interim manager»։ ESPN (անգլերեն)։ Վերցված է 2019-05-07 
  39. Jonathan Sigal (August 27, 2019)։ «Colorado Rapids confirm Conor Casey's departure from club»։ MLSsoccer.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-27 
  40. «Battery Name Conor Casey Head Coach»։ Charleston Battery (անգլերեն)։ 12/20/21։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-20-ին։ Վերցված է 2021-12-24 
  41. «Charleston Battery Appoint Conor Casey as New Head Coach»։ USL Championship (անգլերեն)։ 12/20/21։ Վերցված է 2021-12-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]