Jump to content

Քոլին Ֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոլին Ֆորդ
Ծնվել էսեպտեմբերի 12, 1996(1996-09-12) (30 տարեկան)
ԾննդավայրՆաշվիլ, ԱՄՆ
ԿրթությունOaks Christian School? և Քեմփբել Հոլի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհնչյունավորող, դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
colinfordactor.com

Քոլին Ֆորդ (սեպտեմբերի 12, 1996(1996-09-12), Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլին Ֆորդը ծնվել է Նեշվիլում։ Չորս տարեկան հասակում Քոլինը դարձել է մոդել և նկարահանվել գովազդներում։ Հինգ տարեկան հասակում նա առաջին անգամ նկարահանվել է «Քաղցր տուն Ալաբամա» ֆիլմում, Կլինտոնի դերում։ Նկարահանվել է նաև «Տեղափոխված»,«Ջեյնի գիրքը» ֆիլմերում։ 2004 թվականին Քոլինը խաղացել է «Աշխատանք և փառք» ֆիլմում։ 2005 թվականին Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հետ լուսանկարվել է «W» ամսագրի համար։ 2008 թվականին խաղացել է «Հինգ չափանիշ» ֆիլմի՝ Նիկի դերում։ Քոլինը ավելի հայտնի դարձավ «Ճանապարհորդ»,«Անձնական պրակտիկա», «Տան մոտ», «Ամերիկյան ընտանիք», «Գերբնական» հեռուստասերիալներից հետո։ 2011 թվականին նա նկարահանվեց «Մենք գնեցինք կենդանաբանական այգի» ֆիլմում[1]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլինը և նրա ընտանիքն ապրում է Կալիֆոռնիա նահանգի՝ Լոս-Անջելեսում։ Երբ նա ազատ է լինում, խաղում է ֆուտբոլ, բասկետբոլ և գոլֆ։ Վերջերս, Քոլինը սկսել է զարգացնել իր սերը՝ պարի և երաժշտության նկատմամբ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2002Քաղցր տուն ԱլաբամաSweet Home AlabamaԿլինտոն
2003Dumb and Dumberer: When Harry Met LloydԼայնդ
2004ՏեղափոխվածMovedՆոել
2004Աշխատանք և փառքThe Work and the GloryՄեթյու Սթիդ
2005Սմոլվիլի գաղտինքներըSmallvilleէվն Գալախեր
2005Աշխատանք և փառք։ Ամերիկական սիոնThe Work and the Glory: American ZionՄեթյու Սթիդ
2006The Chelsea Handler ShowՄիկկի
2006Տան մոտClose to HomeՀել Բրուկս
2006Առանց դեմքFacelessՄաքս
2007ՃանապարհորդJourneymanԷյդեն Բենեթ
2007Ամերիկյան ընտանիքAmerican FamilyԿալեբ Բոգներ
2008Լեյք-սիթիLake CityՔլեյթն
2009ԳերբնականSupernaturalՍեմ Վինչեսթր
2012Առանց կապDisconnectՋեյսն Դիկսոն
2013-2015Գմբեթի տակUnder the DomeՋոու Մաքկալիսթր

Մրցանակներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄրցանակՏարիԿատեգորիաԱրդյունքԱշխատանք
Young Artist Award2008Best Performance in a TV Series – Guest Starring Young ActorԱռաջադրված Ճանապարհորդ
2009Best Performance in a Voice-Over Role – Young ActorԱռաջադրված Կրկին Սուրբ Ծնունդ այստեղ
Best Performance in a Feature Film – Supporting Young ActorԱռաջադրված Լեյք-սիթի
2010Best Performance in a TV Series – Recurring Young Actor 13 and UnderՀաղթանակԳերբնական
2011Best Performance in a TV Series – Guest Starring Young Actor 11–13[2]Առաջադրված Զննում Մայամիում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Elle Fanning Colin Ford We Bought a Zoo Interview (Video)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  2. ↑ «32nd Annual Young Artist Awards – Nominations / Special Awards». The Young Artist Foundation. 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Ֆորդ» հոդվածին։