Քոդի Ֆերն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քոդի Ֆերն
անգլ.՝ Cody Fern
Ծնվել էհուլիսի 6, 1988(1988-07-06) (35 տարեկան)
ԾննդավայրSouthern Cross
ԿրթությունՔերթինի համալսարան և գիշերօթիկ դպրոց
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Քոդի Ֆերն (հուլիսի 6, 1988(1988-07-06), Southern Cross), ավստրալիացի դերասան և ռեժիսոր։ «The Tribes of Palos Verdes» ֆիլմում իր դեբյուտից հետո նա մարմնավորել է սպանված Դեյվիդ Մեդսոնին «Ամերիկյան կրիմինալ պատմություն» հեռուսասերիալի երկրոդ եթերաշրջանում՝ «Ջաննի Վերսաչեի սպանություն» անվամբ։ Ավելի այդ տարի ավելի ուշ Ֆերնը խաղաց Մայքլ Լենգդոնի դերը «Ամերիկյան սարսափ պատմություն. ապոկալիպսիս» հեռուստասերիալում։ Նա հայտնվեց Netflix-ի Խաղաթղթե Տնակ դրամայի վերջին եթերաշրջանում Դունկան Շեփերդի դերում։ 2019 թվականին նա վերադարձավ Ամերիկյան սարսափ պատմության իններորդ եթերաշրջան՝ 1984 ՝ խաղալով Քսավյեր Փլեյմթոնի դերը։ 2021 թվականին նա նկարահանվեց տասներորդ եթերաշրջանում՝ Երկակի տեսակում, և նկարահանվել է «Ամերիկյան սարսափ պատմություններ» սերիալի երկու դրվագներում։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնը ծնվել է 1988 թվականի հուլիսի 6-ին Արևմտյան Ավստրալիայի Սաութերն Քրոս գյուղում[1][2][3]։ Նա սովորել է Մերեդինի գիշերակացով դպրոցում և ավարտել է Քուրթինի տեխնոլոգիական համալսարանը[4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնը ի սկզբանե մտածել էր կարիերան շարունակել ֆինանսների ոլորտում։ Anthem Magazine- ին տված հարցազրույցի համաձայն՝ նա խոստովանեց, որ ատում էր իր կյանքը ֆինանսների ոլորտում աշխատելու ընթացքում։ Նա ասաց. «Սա այն չէ, ինչ ես ուզում։ Բայց ես այստեղ եմ և անում եմ դա և փորձում եմ հարմարվել»։ Քեյթ Բլանշեթն էր, որի մարմնավորում էր Եղիսաբեթին՝ Եղիսաբեթ. Ոսկե դարն ֆիլմում, որը նրան ստիպեց դերասան դառնալ[6]։

Ֆերնը պարապել է դերասանական ուսուցիչների հետ՝ Էլեն Բերսթինը, Լարի Մոսը և Սյուզան Բաթսոնը։ Ֆերնը մարմնավորել է Ալբերտի կերպարը՝ Մեծ Բրիտանիայի Ազգային թատրոնի ներկայացման մեջ[7][8], որն արժանացել է քննադատների գնահատանքին[9][10]։

2011 թվականին Ֆերնը խաղացել է Ռոմեոյի դերը Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» բեմադրության մեջ, Լինդսին «Black Swan Theatre Company» -ի «Jandamarra »-ում;[11] Նա նկարահանվել է մի շարք կարճամետրաժ ֆիլմերում, այդ թվում՝ Արևմտյան Ավստրալիայի Էկրանային մրցանակի դափնեկիր «Մինչ տանում ես տուն» (2010) և «Վերջին անգամ ես տեսա Ռիչարդին» (2014) ֆիլմերում։

2014 թվականին Ֆերնը ստացավ Հիթ Լեջերի ամենամյա կրթաթոշակը՝ «ավստրալացիները կինոյում», մրցանակ, որը նպատակաուղղված էր ֆինանսավորել և պրոֆեսիոնալ կերպով աջակցել ավստրալական ծագում ունեցող դերասաններին։ Սա ներառում է, դրամական ֆոնդ, և երկամյա կրթաթոշակ Լոս Անջելեսի Ստելլա Ադլերի դերասանության և թատրոնի ակադեմիայում և դերասան Հիթ Լեջերի հոր աջակցությունը[12]։

Նա հանդես եկավ որպես Ջիմ Մեյսոն «Պալոս Վերդեսի ցեղերը» ֆիլմում և գրեց, ռեժիսոր և նկարահանվեց «Ձկներ» կարճամետրաժ ֆիլմում Քիր Գիլքրիստի հետ 2017 թվականին[13][14] Los Angeles Times-ի տված հարցազրույցում Ֆերնը հայտարարել էր 18-ամսյա ընդմիջման մասին, որի ժամանակ կկենտրոնանար Ձկների վրա, երբ դուրս գար Վերսաչեն[15]։

2018 թվականին Ֆերնը կատարեց իր հեռուստատեսային դեբյուտը հանրահայտ FX-ի իրական հանցագործության անթոլոգիայի «Ջանի Վերսաչեի սպանությունը. ամերիկյան հանցագործության պատմություն»ում Դեյվիդ Մեդսոնի դերում, որը նրան արժանացրեց « Ոսկե դերբի» հեռուստատեսային մրցանակի՝ երկրորդ պլանի դերասան ֆիլմի/ սերիալի համար և առաջադրվեց «Բարձրագույն կատարողի» համար[16]։ Հայտարարվել է, որ նա կնկարահանվի Դունկան Շեփերդի հերթական դերը սերիալում Խաղաթղթե տնակ- ի վերջին եթերաշրջանում[17][18]։ Նույն տարում Ֆերնը մարմնավորեց Նեռ Մայքլ Լենգդոնին FX-ի սարսափ անթոլոգիայի ամերիկյան սարսափ պատմություն սերիալի ութերորդ եթերաշրջանում, որը անվանվում էր Ապոկալիպսիս[19]։ 2019 թվականին Ֆերնը խաղացել է Քսավյեր Փլիմփթոնի դերը «Ամերիկյան սարսափ պատմություն. 1984» եթերաշրջանում[20]։

2021 թվականին Ֆերնը մարմնավորել է Սթեն Ֆոգելին «Ամերիկյան սարսափ պատմություններ»«Ֆերալ» դրվագում, և Վալիանտ Թորին՝ «Ամերիկյան սարսափ պատմություն. երկակի տեսակ»- ում։ 2022 թվականին նա մարմնավորել է Թոմաս Բրաունին «Ամերիկյան սարսափ պատմություններ»-ի «Կաթնասերներ» դրվագում։ 2022 թվականին Ֆերնը խաղացել է Ջեյքոբ անունով քահանայի դերը Հայր Ստյու ֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարիթիվ Անվանում Օրիգինալ անվանում Դեր
2008 Փոս գետնին Hole in the Ground Զաք
2010 Մինչ քեզ տանի տուն Still Take You Home Կաթ
2010 Նկարված տուն Drawn Home Սթիվ
2011 Ժամը 3 3AM ՆՋ
2014 Վերջին անգամ ես տեսա Ռիչարդին The Last Time I Saw Richard Ռիչարդ
2017 Պալոս Վերդեսի ցեղերը The Tribes of Palos Verdeս Ջիմ Մեյսոն
2017 Ձկներ Pisces Չարլի
2018 Մեծ խավարած օրեր The Great Darkened Days Շրջիկ վաճառող
2022 Հայր Սթյու Father Stu Յակոբ
2023 Հեքիաթների երկիր Fairyland Էդդի Բոդի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Օրիգինալ Անվանում Դեր
2014 թ Սուրբ Ծննդյան նախօրեին, 1914 թ Christmas Eve, 1914 Առնոլդ Չեփմեն
2018 թ Ամերիկյան կրիմինալ պատմություն The Assassination of Gianni Versace:

American Crime Story

Դեյվիդ Մեդսոն
2018 թ Ամերիկյան սարսափ պատմություն. Ապոկալիպսիս American Horror Story: Apocalypse Մայքլ Լենգդոն
2018 թ Քարտերի տուն House of Cards Դունկան Շեփերդ
2019թ Ամերիկյան սարսափ պատմություն. 1984 թ American Horror Story: 1984 Քսավյեր Փլիմթոն
2021 թ Էդեմ Eden Էնդի Դոլան
2021, 2022 Ամերիկյան սարսափ պատմություններ American Horror Stories Ստեն Ֆոգել
2021 թ Ամերիկյան սարսափ պատմություն. երկակի տեսակ American Horror Story: Double Feature Վալիանտ Տոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «How old is Cody Fern?». PopBuzz. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. Hughes, Jason (2014 թ․ հունիսի 12). «Heath Ledger Scholarship Awarded to 'War Horse' Stage Actor Cody Fern». The Wrap.
  3. Dow, Steve (2013 թ․ մարտի 21). «Cody's calling». The Age.
  4. "Cody Fern ready for the ride of his life in War Horse". Sally Bennett. Sunday Herald Sun, 15 October 2012
  5. «Acting added up for Cody». www.dailytelegraph.com.au. 2013 թ․ մարտի 9.
  6. «Screen Test: Cody Fern | Anthem Magazine». anthemmagazine.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  7. Parris, Simon (2013 թ․ հունվարի 1). «War Horse [Melbourne] review».
  8. Nicholas, Jessica (2012 թ․ նոյեմբերի 30). «From the heart of the beast». The Sydney Morning Herald.
  9. Woodhead, Cameron (2012 թ․ դեկտեմբերի 31). «Brilliant puppetry wins hearts in a canter». The Sydney Morning Herald.
  10. Dow, Steve (2013 թ․ մարտի 20). «War Horse star ordered to rest after injury». The Sydney Morning Herald.
  11. «Cody Fern | Shakespeare WA». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
  12. Holman, Jordyn (2014 թ․ հունիսի 13). «Q&A: Heath Ledger Scholarship Recipient Talks Future in Film». Variety (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
  13. Bugbee, Teo (2017 թ․ նոյեմբերի 30). «Review: Strong Performances Anchor 'The Tribes of Palos Verdes'».
  14. «Screen Test: Cody Fern | Anthem Magazine». anthemmagazine.com.
  15. «Cody Fern was going to take 18-month hiatus from acting when 'The Assassination of Gianni Versace' came along». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 12-ին.
  16. Eng, Daniel Montgomery, Marcus James Dixon, Chris Beachum, Joyce; Montgomery, Daniel; Dixon, Marcus James; Beachum, Chris; Eng, Joyce (2018 թ․ սեպտեմբերի 6). «2018 Gold Derby TV Awards winners: 'Versace' and 'Handmaid's Tale' are top winners, but 'Game of Thrones' takes Best Drama». GoldDerby (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  17. Evans, Greg (2018 թ․ փետրվարի 8). «Cody Fern Lands Series Regular Role On Netflix's House of Cards». Deadline Hollywood. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
  18. Variety Staff (2018 թ․ օգոստոսի 27). «House of Cards Unveils First Look at Diane Lane and Greg Kinnear Characters Inspired by Koch Brothers». Variety. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  19. Otterson, Joe (2018 թ․ հուլիսի 26). «American Horror Story Season 8 Casts Cody Fern as Michael Langdon and he's the best actor in that season». Variety. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  20. «Meet the American Horror Story: 1984 Characters: Who's Who Among the Star-Studded Cast». E! Online. Վերցված է 2020 թ․ հուլիսի 19-ին.