Քնած գնչուհին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնած գնչուհին
տեսակգեղանկար
նկարիչԱնրի Ռուսո[1][2]
տարի1897[2]
բարձրություն129,5 սանտիմետր և 1,3 մետր[2]
լայնություն200,7 սանտիմետր և 2 մետր[2]
ուղղություննաիվ արվեստ[3]
ժանրկենցաղային ժանր և բնանկար[4]
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2]
հավաքածուՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2] և John Quinn Art Collection?[5]
սեփականատերՆյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան
Ծանոթագրություններ
 The Sleeping Gypsy Վիքիպահեստում

«Քնած գնչուհին» (ֆր.՝ La Bohémienne endormie), ֆրանսիացի նկարիչ պրիմիտիվիստ Անրի Ռուսոյի նկարն է, վրձնել է 1897 թվականին։

Առաջին անգամ նկարը ցուցադրվել է Անկախների սալոնում, որից հետո Ռուսոն անհաջող կերպով փորձել է այն վաճառել իր հարազատ քաղաքի քաղաքապետին՝ Լավալ Մայենին։ Նրան ուղղված նամակում նկարիչը գրել է.

Պատիվ ունեմ դիմելու Ձեզ՝ որպես հայրենակցի. ես, հանդիսանալով ինքնուս նկարիչ, ցանկանում եմ, որ իմ հարազատ քաղաքը ձեռք բերի իմ նոր ստեղծագործություններից մեկը։ Ես առաջարկում եմ գնել ժանրային մի կտավ՝ «Քնած գնչուհին»։ Մանդոլինով երգեր երգող թափառական գնչուհին հոգնած խոր քուն է մտել, նրա մոտ պատկերված է սափոր, որի մեջ խմելու ջուր է։ Հանկարծակի հայտնվում է առյուծը, հոտոտում է նրան, սակայն չի վնասում աղջկան։ Ամենը պարուրված է լուսնի լույսով, տիրում է պոետական մթնոլորտ։ Գործողությունները տեղի են ունենում անապատում։ Գնչուհին արևելյան հագուստ է կրում։ Ես նկարը Ձեզ կվաճառեմ 1800-2000 ֆրանկ գումարի դիմաց, որովհետև երջանիկ կլինեմ, եթե Լավալում որևէ հիշատակ մնա նրա որդիներից։ Հույս ունենալով, որ իմ առաջարկությունը կընդունվի, ընդունեցեք, պարոն քաղաքապետ, իմ հարգանքները։ Անրի Ռուսո, նկարիչ, Վերցինգետորիգ փողոց 15, Փարիզ։


Նամակն անպատասխան է մնացել, և նկարը մնացել է ածուխի առևտրով զբաղվով փարիզցի մի առևտրականի մասնավոր հավաքածուում, որտեղ էլ մնացել է մինչև 1924 թվականը՝ երբ նկարը նկատել է գեղարվեստի քննադատ Լուի Վոկսելը։ Նույն թվականին արվեստի գործերի վաճառական Դանիել Անրի Կանվեյլերը ձեռք է բերել «Քնած գնչուհին»՝ չնայած կասկածել է դրա բնօրինակ լինելուն։ Կտավն ավելի ուշ գնել է արվեստի պատմաբան Ալֆրեդ Խ. Բարոն կրտսերը, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի համար[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wieland Schmied (Hg.): «Harenberg Museum der Malerei. 525 Meisterwerke aus sieben Jahrhunderten». Dortmund: Harenberg Lexikon Verlag, 1999. ISBN 3-611-00814-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]