Jump to content

Քնախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Գորտնուկածաղկավորներ (Ranunculales)
Ընտանիք Գորտնուկազգիներ (Ranunculaceae)
Ցեղ Քնախոտ (Pulsatilla)
Mill., 1754

Քնախոտ (անգլ.՝ Pulsatilla), զարկաչ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 40 (այլ տվյալներով՝ 35) տեսակ։

Կարգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Pulsatilla դասը առաջին անգամ անվանվել է 1754 թվականին անգլիացի բուսաբան Ֆիլիպ Միլլերի կողմից[1]։

2020 թվականի ապրիլի տվյալներով, Քյուի «Աշխարհի բույսերը առցանց» տարբերակում է Pulsatilla դասի 42 տեսակ[2]`

*Pulsatilla ajanensis Regel & Tiling
  • Pulsatilla albana (Steven) Bercht. & J.Presl
  • Pulsatilla alpina (L.) Delarbre
  • Pulsatilla ambigua (Turcz. ex Hayek) Zämelis & Paegle
  • Pulsatilla aurea (Sommier & Levier) Juz.
  • Pulsatilla bungeana C.A.Mey.
  • Pulsatilla campanella (Regel & Tiling) Fisch. ex Krylov
  • Pulsatilla cernua (Thunb.) Bercht. & J.Presl
  • Pulsatilla chinensis (Bunge) Regel
  • Pulsatilla dahurica (Fisch. ex DC.) Spreng.
  • Pulsatilla georgica Rupr.
  • Pulsatilla grandis Wender.
  • Pulsatilla halleri (All.) Willd.
  • Pulsatilla herba-somnii Stepanov
  • Pulsatilla integrifolia (Miyabe & Tatew.) Tatew. & Ohwi ex Vorosch.
  • Pulsatilla koreana
  • Pulsatilla kostyczewii (Korsh.) Juz.
  • Pulsatilla magadanensis A.P.Khokhr. & Vorosch.
  • Pulsatilla millefolia (Hemsl. & E.H.Wilson) Ulbr.
  • Pulsatilla montana (Hoppe) Rchb.
  • Pulsatilla multiceps Greene
  • Pulsatilla nipponica (H.Takeda) Ohwi
  • Pulsatilla nuttalliana (DC.) Spreng.
  • Pulsatilla occidentalis (S.Watson) Freyn
  • Pulsatilla orientali-sibirica Stepanov
  • Pulsatilla patens (L.) Mill.
  • Pulsatilla pratensis (L.) Mill.
  • Pulsatilla reverdattoi Polozhij & A.T.Malzeva
  • Pulsatilla rubra (Lam.) Delarbre
  • Pulsatilla sachalinensis H.Hara
  • Pulsatilla scherfelii (Ullep.) Skalický
  • Pulsatilla sukaczewii Juz.
  • Pulsatilla taraoi (Makino) Zämelis & Paegle
  • Pulsatilla tatewakii Kudô
  • Pulsatilla tenuiloba (Turcz.) Juz.
  • Pulsatilla tongkangensis Y.N.Lee & T.C.Lee
  • Pulsatilla turczaninovii Krylov & Serg.
  • Pulsatilla usensis Stepanov
  • Pulsatilla vernalis (L.) Mill.
  • Pulsatilla violacea Rupr.
  • Pulsatilla vulgaris Mill.
  • Pulsatilla wallichiana (Royle) Ulbr.
  • Pulsatilla zimmermannii Soó

«Աշխարհի բույսերը առցանց» նշում է տաս հիբրիդ տեսակներ[2]՝

  • Pulsatilla × bolzanensis Murr
  • Pulsatilla × celakovskyana Domin
  • Pulsatilla × emiliana (F.O.Wolf) Beauverd
  • Pulsatilla × gayeri Simonk.
  • Pulsatilla × girodii (Rouy) P.Fourn.
  • Pulsatilla × hackelii Pohl
  • Pulsatilla × knappii (Palez.) Palez.
  • Pulsatilla × weberi (Widder) Janch. ex Holub
  • Pulsatilla × wilczekii (F.O.Wolf ex Hegi) P.Fourn.
  • Pulsatilla × yanbianensis H.Z.Lv
  • Կենսաբանական նկարագիր

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Գորտնուկազգիների ազգին պատկանող, 10 - 30 սմ ցողունի բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Ունի երկարավուն, կրկնակի փետրաբաժան, արմատամերձ, խոշոր, միայնակ, ցողունների ծայրերին նստած լայն զանգակաձև, բաց մանուշակագույն ծաղիկներ։ Պտուղը երկարավուն ընկուզիկ է։ Արմատները ուղղաձիգ են, մուգ դարչնագույն, հողի մեջ թափանցող։ Բույսի ամբողջ վերգետնյա մասը ծածկված է խիտ, արծաթանման մազմզուկներով։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, իսկ ցողունայինները՝ նստադիր, տերևափնջերով, փետրաբաժան։

    Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին։ Տերևներն ի հայտ են գալիս միայն ծաղկելուց հետո։ Պտուղները հասունանում են ամռան ամիսներին և տարածվում քամու միջոցով։ Բազմանում է սերմերով։ Պտղակալում է ոչ կանոնավոր, լավ է տանում ցուրտը և երաշտը, խիստ պահանջկոտ է լույսի նկատմամբ։ Կովկասում աճում են 8, իսկ Հայաստանում՝ միայն 4 տեսակ, որոնցից մանուշակագույնը և հայկականը ունեն բուժական նշանակություն։ Բույսն աճում է մեր հանրապետության ենթալպյան և ալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ վայրերում, ժայռոտ լեռնալանջերին, ուր բարձրանում է ծովի մակերևույթից մինչև 3800-3900 մետր բարձրության վրա, տեղ-տեղ տալով ընդարձակ բուսուտներ։

    Քիմիական բաղադրությունը

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Բույսը պարունակում է գլիկոզիդ ռանունկուլին, որը ճեղքվելով, տալիս է գլյուկոզ և ցնդող, կծու համով, սուր հոտով, մաշկը գրգռող պրոտոանեմոնին, որն էլ իր հերթին ճեղքվելով, վեր է ածվում անեմոնինի և վերջապես՝ անեմոնաթթվի։ Բացի սրանից, քնախոտի մեջ հայտնաբերվել են նաև սապոնիններ, ֆիտոնցիդներ, դաբաղիչ նյութեր և խեժ։ Պրոտոանեմոնինը համարվում է բջջային թույն։

    Բուժական նշանակություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Բուժական նպատակով օգտագործվում է հիմնականում բույսի վերգետնյա մասը, իսկ որոշ դեպքերում՝ նաև արմատը։ Վերգետնյա մասը մթերում են ամռան ամիսներին, չորացնում հով տեղում միջանցիկ քանու տակ, ապա փշրում, հեռացնում կոշտ մասերը, փաթաթումնթղթով և պահում չոր տեղում։ Արմատը մթերում են աշնան ամիսներին, մշակում նույն եղանակով։

    Ժողովրդական բժշկություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Դեաբույսը ժողովրդական բշժկության մեջ ունի կիրառման հին պատմություն։ Որպես հանգստացնող, ցավազրկող, սպազմալիտիկ, հակաբորբոքիչ և քնաբեր, այն կիրառվում է նևրալգիաների, միգրենի, սպազմոֆիլիայի, անքնության, նևրասթենիայի, թոքային պալարախտի, կապույտ հազի, բրոնխիալ ասթմայի, բրոնխիտների, կարմրուկի, ծանր ֆիզիկական ընդարմության, ատամնացավի, գինեկոլոգիական և վեներական հիվանդությունների, ստամոքսային, ռևմատիկ և հոդատապային ցավերի, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ ոչ միայն ցավազրկման, այլև ծննդաբերության ակտն արագացնելու նպատակով։

    Արտաքին ձևով դեղաբույսի թուրմով լվանում են թարախային վերքերը, մաշկի սնկային ախտահարված օջախները։ Թարմ տերևները կերատոլիտիկ նպատակով դնում են թարախապալարների վրա, թարմ հյութվ բուժում քոսը, այրվածքը, այն քսում մաշկի թմրած կամ զգայունությունը կորցրած օջախներին։ Արմատն ունի հակաջերմային նորգործություն։ Մանկական պրակտիկայիում բույսի եփուկը տալիս են կարկամային կծկումների և սպազմոֆիլիայի նոպաների ժամանակ։

    Գիտական բժշկություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Կողմնակի ազդեցություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Ֆարմակոլոգիական հետազոտություններով պարզվել է, որ քնախոտը մեծ դոզաներով, կենդանիների մոտ առաջ է բերում սուր գաստրոէնտերիտ, արյունամիզություն, ցնցումներ, ընդհուպ մինչև կաթվածահարություն։ դեղաբույսի ազդեցությունը շատերը կապում են պրոտոանեմոնինի և ծաղիկների մեջ պարունակվող ներկանյութերի հետ։

    Պրոտոանեմոնինը կործանարար է ազդում ախտածին մանրէների և սնկերի վրա, միաժամանակ ոչնչացնելով բորբոսասնկերի և մի շարք բակտերիանրի սպորավոր ձևերը։ Ուշագրավ է, որ պրոտոանեմոնինի 1/60000 նոսրացումով լուծույթը դարձյալ հակազդում է ոսկեգույն ստաֆիլոկոկերի վրա։ Քնախոտը սրտանոթային համակարգի վրա ունենում է մատնոցուկանման ազդեցություն։ Բոլոր դեպքերում անհրաժեշտ է զգուշորեն օգտագործել դեղաբույսը, քանի որ դոզաների չարաշահումը գրգռում է ստամոքսաղիքային տրակտը, միզուղիները և կարող է նույնիսկ կաթված առաջացնել։

    Կիրառությունը բշժկության մեջ

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Դեաբույսը քսուքի և թրջոցների ձևով կիրառվում է տարբեր ծագման սուր և քրոնիկական արթրիտների, նևրիտների և միոզիտների ժամանակ։ Քսուքը պատրաստվում է բույսի վերգետնյա մասի փոշուց, իսկ թրջոցների համար թարմ բուսահյութը թ անգամ նոսրացվում է ֆիզիոլոգիական ;ուծույթով։ ԻՆչպես քսուքից, այնպես էլ հյութից պատրաստված կոմպրեսները դրվում են մարմի ախտահարված մասին, մեկ օր տևողությամբ, 2-3 շաբաթ շարունակ։ Հիվանդները դեղաբույսի պատրաստուկերից նշել են այրոց, ախտահարված մասի տաքացում, ցավերի մեղմացում, իսկ հետագայում՝ ցավերի լրիվ վերացում, այտուցների ներծծում, ախտահաված մասի՝ հատկապես վերջույթների ֆունկցիաների ֆունկցիաների վերականգնում։ Էլեկտրաթերմոմետրիկ եղանակով ստուգելով տվյալ հատվածի ջերմային ռեակցիան, պարզվել է, որ քնախոտի պատրաստուկների ազդցության տակ մարմնի լոկալ ջերմությունը բարձրանում է 0.8-1.8 աստիճանով, մի հանգամանք, որ դրական ազդեցություն է ունեցել հյուսվածքների տրոֆիկ տեղաշարժերի վրա։

    Կովկասում աճում են 8, իսկ Հայաստանում՝ միայն 4 տեսակ, որոնցից մանուշակագույնը և հայկականը ունեն բուժական նշանակություն։ Բույսն աճում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ենթալպյան և ալպյան մարգագետիններում, թփուտներում, քարքարոտ վայրերում, ժայռոտ լեռնալանջերին, ուր բարձրանում է ծովի մակերևույթից մինչև 3800-3900 մետր բարձրության վրա, տեղ-տեղ տալով ընդարձակ բուսուտներ[3]։

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. «Pulsatilla | International Plant Names Index». ipni.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
    2. 2,0 2,1 «Pulsatilla Mill. | Plants of the World Online | Kew Science». Plants of the World Online (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 5-ին.
    3. Թորոսյան, Ա. Ա. (1983). Հայաստանի դեղաբույսեր. Հայաստան: Հայաստան. էջեր 272–273.

    Գրականություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնախոտ» հոդվածին։
    Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնախոտ» հոդվածին։