Քյամալեդդին Հեյդարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քյամալեդդին Հեյդարով
 
Կրթություն՝ Բաքվի պետական համալսարան և Azerbaijan University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և կոմպոզիտոր
Ծննդյան օր հուլիսի 15, 1961(1961-07-15) (62 տարեկան)
Ծննդավայր Չեշմաբասար, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ադրբեջան
Հայր Fəttah Heydərov?
Զավակներ Tale Heydarov?
 
Պարգևներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան, «Փառքի» շքանշան և

Քյամալեդդին Ֆաթթահ օղլի Հեյդարով էշի տղա (ադրբ.՝ Kəmaləddin Fəttah oğlu Heydərov), ադրբեջանցի պետական գործիչ, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ-գնդապետ, թեկվանդոյի և բռնցքամարտի ֆեդերացիաների նախագահ, թեկվանդոյի համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ[1], կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի հուլիսի 15-ին Նախիջևանին մոտ գյուղերից մեկում։ 1978 թվականին ավարտել է Նախիջևանի № 1 միջնակարգ դպրոցը։ 1984 թվականին բարձրագույն կրթությունն ստացել է Բաքվի պետական համալսարանում՝ երկրաբանական հետախուզությունների ֆակուլտետում։ Երկրորդ բարձրագույն կրթությունն ստացել է «Ադրբեջան» համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Ադրբեջանի երկրաբանական հետախուզությունների կազմակերպություններից մեկում, որպես տեխնիկ, այնուհետև երկրաբան։ Կարճ ժամանակ Նախիջևանի միջնակարգ դպրոցներից մեկում եղել է տնօրեն[2]։ 1992 թվականին Հեյդարովը մեկնում է Ուզբեկստան, որտեղ էլ ստեղծում է մի քանի ընկերություններ։ 1995 թվականի հունվարին նշանակվել է Պետական մաքսային կոմիտեի նախագահ, իսկ 2006 թվականի դկետեմբերին Ադրբեջանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյամալեդդին Հեյդարովը 1995 թվականին Հեյդար Ալիևի հրամանով նշանակվել է Մաքքսային կոմիտեի նախագահ։ Նրա կառավարման տարիներին ստեղծվել է ներմուծման և արտահանման վերահսկողության տոտալ համակարգ[3]։

Կոմիտեի կոռուպցիոն աշխատանքի մասին ադրբեջանցի գործարարների բողոքները հանգեցրեցին ապրանքներին ներմուծման ռեժիմի թուլացմանը։ Համաձայն «Wikileaks» կայքի Հեյդարովը եղել է Ադրբեջանի տնտեսության գլխավոր մոնոպոլիստը[4]։

2006 թվականի դեկտեմբերին նշանակվե է Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար։ Նախարարությունը բառացիորեն «թղթի վրա» ընդունելով մի քնաի տարում Ադրբեջանի ԱԻՆ-ին հաջողվեց ոչ միայն ընդլայնել գործունեությունը, այլ նաև զգալիորեն թարմացնել նյութատեխնիկական բազան։

Նախարարության կազմի մեջ են մտնում քաղաքացիական պաշտպանության, հրշեջ, արդյունաբերական աշխատանքների և լեռնահանքային վերահսկողության, նյութական ռեսուրսների և այլ ծառայություններ, չնայած սրան բոլոր ծառայությունենրը աշխատում են լիարժեք[5]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր է, մի քանի ստեղծագործություների հեղինակ, որոնք կատարում են ադրբեջանցի հայտնի երգիչներ։ Նա իր ստեղծագործությունները ստորագրում է «Քամալ» կեղծանունով։

Մի քանի հայտնի երգերի հեղինակ է։ Ամենահայտնիներից է «Անհանգստանում եմ» ստեղծագործություն, որը կատարում է ուզբեկ երգիչ Նասիբ Աբդուլաևը։

2009 թվականին չորս սկավառակից բաղկացած ալբոմ է թողարկել, որոնցում երկու երգերի բառերի հեղինակն է Լեյլա Ալիևան, իսկ մնացածներինը Բաբա Վյազիրողլին։ Երգերը կատարվել են Ադրբեջանի հայտնի երգիչների կողմից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ֆաթթահ Հեյդարովը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վարչակազմում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվում և Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանության նամակագրություններում ասվում է, որ Հեյդարովը հանդիսանում է Ադրբեջանի ամենաազդեցիկ օլիգարխը[8]։

Հեյդարովի ընտանիքը Ադրբեջանում վերահսկում է բիզնեսի տարբեր ոլորտներ՝ հյութերի արտադրությունից մինչև անշարժ գույքի վաճառք և Փաշաևներից հանդիանում է Ադրբեջանի երկրորդ ամենաազդեցիկ ընտանիքը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]