Քիմ Փիք
Քիմ Փիք անգլ.՝ Kim Peek | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1951 |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 19, 2009[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Մյուրեյ, Սոլթ Լեյք շրջան, Յուտա, ԱՄՆ |
Գերեզման | Holladay Memorial Park |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | mnemonist |
Ծնողներ | հայր՝ Fran Peek? |
![]() |
Քիմ Փիք (նոյեմբերի 11, 1951, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ - դեկտեմբերի 19, 2009[1], Մյուրեյ, Սոլթ Լեյք շրջան, Յուտա, ԱՄՆ), արտակարգ հիշողությամբ ամերիկացի, ով հիշում էր կարդացած տեղեկատվության 98 %-ը։ Ստացել է «Քիմփյութեր» մականունը։ ԱՄՆ-ում 1988 թվականին նկարահանված «Անձրևի մարդը» կինոնկարում Դասթին Հոֆմանի խաղացած հերոսի նախատիպն է[2][3][4][5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիմ Փիքը ծնվել է անհամաչափ մեծ գլխով, ծոծրակի բեյսբոլի գնդակի չափ գանգաուղեղային ճողվածքով, ուղեղիկի վնասվածքով և բնածին արատով, որը բնորոշվում էր բրտամարմնի բացակայությամբ, որը միացնում է գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերը։ Քիմի բնածին արատներից և ոչ մեկը սովորաբար շնորհալիության չի հանգեցնում։ Ըստ գիտնականների կարծիքի, գլխուղեղի նեյրոնները բրտամարմնի բացակայության պայմաններում ստեղծել են նոր միացություններ, ինչը հանգեցրել է հիշողության ծավալի բազմակի աճի[6][7]։
Ըստ հոր հիշողությունների, Քիմը սկսել է կարդալ 16 ամսական հասակում և կարդացել է շատ։ Երեք տարեկանում թերթեր է կարդացել և անծանոթ բառերը հասկանալու համար օգտվել է բացատրական բառարաններից։ Յոթ տարեկանում Աստվածաշունչը անգիր է իմացել։ Տան գրապահարանի գրքերը կարդալուց հետո շրջել է կողքի, որ էլ երբեք դրանց չանդրադառնա։
Քիմին սովորական դպրոց չեն ընդունել, իսկ նման խախտումներով երեխաների համար 1950-1960-ական թվականներին ԱՄՆ-ում կրթություն նախատեսված չի եղել։ Տղայի կրթությամբ զբաղվել է հայրը։ Տասնչորս տարեկանում Քիմը ավարտել է դպրոցական հիմնական ծրագիրը, բայց նահանգի իշխանությունները վկայակոչելով հաշմանդամությունը, հրաժարվել են նրան ավարտական վկայական տալ։ 1969 թվականին 18-ամյա Քիմը մորմոնների համայնական կենտրոնում սկսել է հաշվապահ աշխատել։ Իր ազատ ժամանակը տրամադրել է գեղարվեստական գրականության ընթերցանությանը։ Կարդացել և հիշել է Շեքսպիրի ստեղծագործությունների լրիվ ժողովածուն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.sltrib.com/utah/ci_14043625
- ↑ «'Rain Man' reigns in Casper»։ Casper Star-Tribune։ March 14, 2003։ Վերցված է July 21, 2009։ «The difference between a savant and a megasavant like Peek is that Peek has nearly total recall in around 14 to 15 different subject areas, according to literature written by Peek's father, Fran Peek.»
- ↑ «About Kim Peek, Megasavant»։ York Daily Record։ November 4, 1994։ Վերցված է July 21, 2009։ «Kim Peek is a megasavant who has memorized vast numbers of facts about more than a dozen subjects. He has brain damage, which occurred before birth.»
- ↑ «NASA studies mega-savant Peek's brain»։ USA Today։ Associated Press։ 2004։ Վերցված է July 21, 2009։ «The 53-year-old Peek is called a "mega-savant" because he is a genius in about 15 different subjects, from history and literature and geography to numbers, sports, music and dates.»
- ↑ "The Real Rain Man", documentary by Focus Productions, Bristol, England, UK, 2006.
- ↑ «Savant Syndrome»։ Արխիվացված է օրիգինալից February 6, 2007-ին։ Վերցված է 2004-11-09 Wisconsin Medical Society.
- ↑ «Kim Peek - The Real Rain Man»։ Wisconsin Medical Society
|