Քիմեռիկա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Chimerica (disambiguation)
Քիմեռիկա, անգլերեն՝ Chimerica, Նայլ Ֆերգյուսոնի և Մորից Շուլարիքի կողմից ստեղծված նորաբանություն՝ նեոլոգիզմ և հիբրիդային բառ, որը բնորոշում է Չինաստանի և Միացյալ Նահանգների սիմբիոզային հարաբերությունները՝ ակնարկելով նաև առասպելական քիմեռին[1][2][3][4][5]։ Սույն տերմինը հիմնականում վերաբերում է տնտեսությանը, սակայն պարունակում է նաև քաղաքական տարր[6]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմաբան Նայլ Ֆերգյուսոնը և տնտեսագետ Մորից Շուլարիկն տերմինն ստեղծել են 2006 թվականի վերջին՝ պնդելով, որ չինացիների կատարած խնայողությունները և ամերիկացիների գերծախսերը հանգեցրել են հարստության ստեղծման մի անհավատալի ժամանակաշրջանի, որը նպաստել է 2007-08 թվականների ֆինանսական ճգնաժամին[7]։ Տարիներ շարունակ Չինաստանը կուտակում էր մեծ արժութային պահուստներ և դրանք ուղղում դեպի ԱՄՆ պետական արժեթղթեր, որոնք արհեստականորեն ցածր էին պահում անվանական և իրական երկարաժամկետ տոկոսադրույքները Միացյալ Նահանգներում։ Ֆերգյուսոնը բնորոշում է Chimerica-ն որպես մի տնտեսություն, որը «կազմում է աշխարհի ցամաքի մոտ 13 տոկոսը, նրա բնակչության մեկ քառորդը, համախառն ներքին արդյունքի մոտ մեկ երրորդը և վերջին վեց տարիների համաշխարհային տնտեսական աճի կեսից ավելին»[8]։ Նա ենթադրում է, որ Chimerica-ն կարող է ավարտվել, եթե Չինաստանը անջատվի Միացյալ Նահանգներից՝ իր հետ բերելով գլոբալ ուժի փոփոխություն և թույլ տալով Չինաստանին «հետազոտել համաշխարհային ազդեցության այլ ոլորտներ՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունից, որի անդամ է նաև Ռուսաստանը։, իր սեփական ոչ պաշտոնական նորածին կայսրությանը ապրանքներով հարուստ Աֆրիկայում»[8]։
Ամերիկյան պարտքի կուտակումը, որը գնահատվել է ավելի քան 800 միլիարդ դոլար, վկայում է այն մասին, որ երկու ժողովուրդները սկզբունքորեն կապված են. երկու երկրների միջև տարածված տնտեսական սիմբիոզը հուշում է, որ տարանջատումը կվնասի երկու երկրներին և աղետալի կլինի համաշխարհային տնտեսության համար:[փա՞ստ]: Այս ինտեգրումը չափելու միջոցներից մեկն էլ ] <span title="This claim needs references to reliable sources. (June 2011)">միջոց</span> [ առևտրի դեֆիցիտն է։ Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը 2011 թվականին կազմել է 295 միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն Չինաստանից ներմուծել է ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ, քան արտահանել է Չինաստան։ Տնտեսական քաղաքականության ինստիտուտը հաշվարկել է, որ 2001-ից 2011 թվականներին ԱՄՆ-ում 2,7 միլիոն աշխատատեղ է կորսվել Չինաստանի պատճառով[9]։
Chimerica-ի գաղափարը աչքի է զարնում Ֆերգյուսոնի 2008 թվականի գրքում և դրա հիման վրա նկարահանված «Փողի վերելքը» վավերագրական հեռուստատեսային ֆիլմում, որը ներկայացնում է փողի, վարկի և բանկային գործունեության պատմությունը[10]։
Chimerica-ի հայեցակարգը դուրս է մղել Nichibei-ին՝ ճապոնա-ամերիկյան տնտեսական մոդելին ու հարաբերություններին, որ գոյություն են ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսին։
2020 թվականին Ֆերգյուսոնը հայտարարեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով Քիմեռիկայի անկման ու երկրորդ սառը պատերազմի սկսվելու մասին և դրա պատասխանատվությունը դրեց Չինաստանի իշխանությունների վրա։ Այդ տնտեսագետի կարծիքով՝ 2016 թվականին «ամերիկացիների միջին դասի՝ Թրամփի օգտին քվեարկելը մասամբ այն բանի հետևանքով էր, որ ինտեգրման ու գլոբալացման փոխհատուցումը համաչափ չէր։ Քիմեռիկայի տնտեսական օգուտները անհամաչափորեն բաժին հասան Չինաստանին, իսկ դրա ծախսերը անհամաչափորեն կրեց ամերիկյան բանվոր դասակարգը, և ամերիկացիների համար ակնհայտ դարձավ, որ իրենց ընտրած առաջնորդները պարզապես ստնձնել են մի նոր գերտերության ծնվելուն օգնողի դերը, գերտերություն, որը հավակնում է համաշխարհային տիրապետման և ավելի ահեղ է, քան Խորհրդային Միությունը, քանզի տնտեսապես ավելի ուժեղ է ԽՍՀՄ-ից[11]։ Միաժամանակ՝ ռուս վերլուծաբանները ընդգծեցին, որ երկրորդ սառը պատերազմը, ի հակադրություն առաջինի, հիմնվելու է ոչ թե գաղափարախոսական, այլ մշակութային տարբերությունների վրա[12]:.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալան Մ. Թեյլորի համագործակցությունը Մորից Շուլարիքի հետ
- Բրետտոն Վուդս II
- Չինդիա
- Համաշխարհային խնայողություն
- Երկուսի խումբ
- Մորից Շուլարիկը գերմաներեն Վիքիպեդիայում
- Չին-ամերիկյան հարաբերություններ
- Chimerica, պիես
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Moritz Schularick (2009 թ․ փետրվարի 24). «How China helped create the macroeconomic backdrop for financial crisis». Financial Times. (subscription required)
- ↑ chimerica search results on Financial Times
- ↑ Ferguson, Niall (2008 թ․ նոյեմբերի 17). «Team 'Chimerica'». The Washington Post.
- ↑ Gardels, Nathan (2009 թ․ օգոստոսի 27). «Niall Ferguson: Is U.S.-China Economic Marriage on the Rocks?». Huffington Post.
- ↑ Hung, Ho-fung (2022 թ․ մարտ). «Clash of Empires: From 'Chimerica' to the 'New Cold War'». Elements in Global China (անգլերեն). doi:10.1017/9781108895897. ISBN 9781108895897. S2CID 247554579.
- ↑ Ferguson, Niall (2009 թ․ հունիսի 1). «The trillion dollar question: China or America?». The Daily Telegraph. London.
- ↑ 8,0 8,1 «What "Chimerica" Hath Wrought - Niall Ferguson - the American Interest Magazine». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ "U.S. trade gap with China cost 2.7 million jobs", Reuters, August 23, 2012
- ↑ Ferguson, Niall (2008). The ascent of money : a financial history of the world. London: Allen Lane. ISBN 978-1-84614-106-5. OCLC 237176823.
- ↑ Niall Ferguson (2020 թ․ հուլիսի 5). «America and China Are Entering the Dark Forest» (անգլերեն). Bloomberg. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Фёдор Лукьянов Химера, олицетворявшая глобализацию Արխիվացված 2021-08-15 Wayback Machine. Коммерсантъ. Журнал "Огонёк" №20 от 25.05.2020, стр. 18.