Jump to content

Քերբալայի Սաֆիխան Ղարաբաղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քերբալայի Սաֆիխան Ղարաբաղի
ադրբ.՝ Kərbəlayı Səfixan Qarabaği
Ծնվել էմոտ 1817
ԾննդավայրՇուշի, Շուշիի գավառ
Մահացել էհունիսի 25, 1910(1910-06-25)
Վախճանի վայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներԳյովհար Աղայի վերին մզկիթ, Գովհար աղայի ստորին մզկիթ և Ակնայի ուրբաթյա մզկիթ
 Kerbalai Sefikhan Karabagi Վիքիպահեստում

Քերբալայի Սաֆիխան Ղարաբաղի (ադրբ.՝ Kərbəlayı Səfixan Qarabaği, մոտ 1817, Շուշի, Շուշիի գավառ - հունիսի 25, 1910(1910-06-25), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), ադրբեջանցի ճարտարապետ։  

Քերբալայի Սաֆիխանը հիմնականում գործունեություն է ծավալել Արցախում։ Հիմնական աշխատանքները՝ մզկիթները գտնվում են Ակնայում, Ֆիզուլիում, Շուշիում[1]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերբալայիի ստեղծագործություններն արված են ավանդական ճարտարապետության ոգով։ Ճարտարապետը 1883 թվականին Շուշիում կառուցում է Գյովհար Աղայի վերին մզկիթը, որի վրա թողել է արաբերեն արձանագրություն. «Կառուցել է Քերբալայի Սաֆի խանը, ճարտարապետ Ղարաբաղի։ 1301» (1883-1884 թվականներ)։ Ճարտարապետի անունը հանդիպում է նաև Շուշիի մեկ այլ՝ Գյովհար Աղայի ներքին մզկիթի վրա արված արձանագրությունում։ Ֆիզուլի բնակավայրի մզկիթի վրայի արձանագրությունում գրված է.«Կառուցել է Քերբալայի Սաֆի խանը, ճարտարապետ Ղարաբաղի։ 1307» (1889-1890 թվականներ)։

Բացի Շուշիի մզկիթներից Քերբալայի Սաֆիխանի նախագծով են կառուցվել նաև Բարդայի (1868), Աղդամի (1870), Օդեսայի «Թաթարական» (1870), Աշխաբադի «Քարաբագլար» (1880) մզկիթները։

Քերբալայի Սաֆիխան Զարաբաղըի ստեղծագործական աշխատանքները կրում են Արցախի տեղական ճարտարապետության ազդեցությունը[2]։

Քերբալայի Սաֆիխան Ղարաբաղու աշխատանքներից
Ակնայի ուրբաթյա մզկիթը (1870) Գյովհար Աղայի վերին մզկիթը (1883-1885 թվականներ)
Մզկիթի գլխավոր ճակատը վերականգնողական աշխատանքներից հետո 2023 թ
Գյովհար Աղայի ներքին մզկիթը (1875) Շուշիում 2005 թվականին

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Grove Encyclopedia of Islamic Art and Architecture / Edited by Jonathan M. Bloom, Sheila Blair.. — Oxford University Press, 2009. — Т. 2. — С. 238. — 513 с. — ISBN 9780195309911
  2. ВЛИЯНИЕ ХРИСТИАНСТВА НА АРХИТЕКТУРУ АЗЕРБАЙДЖАНА. канд.архит. САЛИМОВА А. Т. Аз. Государственный Университет Архитектуры и Строительства

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]