Քեսունի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Քեսուն (այլ կիրառումներ)
Coa Illustration Elements Building Castle.svg
Քեսունի բերդ
Տեսակբնակավայր
ՏեղագրությունԹուրքիա Ադիյամանի նահանգ, Թուրքիա
Վարչական միավորBesni
ԵրկիրԹուրքիա
ԿառուցողԿամսարականներ
Օգտագործվան մեջ11-12-րդ դարեր
Կոորդինատներ: 37°34′ հս․ լ. 37°51′ ավ. ե. / 37.567° հս․. լ. 37.850° ավ. ե. / 37.567; 37.850

Քեսունի բերդ, գտնվում է Գաքիրհույուք գյուղի մոտ, կոչվում է Քեսուն անունով (թուրք.՝ Keysun Kalesi՝ Քեսուն քալեսի)։ Գտնվում է հարավարևելյան Թուրքիայում՝ Ադիյամանի նահանգում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարում՝ Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո, հայ իշխանների մի հատված տեղափոխվում է դեպի Բյուզանդական կայսրություն: Եփրատ գետի՝ Կիլիկիային հարող տարածքում ստեղծվում է Փիլարտոս Վարաժնունու պետությունը: Նրան ենթակա իշխանություններից մեկը տարածվում էր Քեսունի բերդի շուրջը և հայտնի էր որպես «Քեսունի իշխանություն» կամ Եփրատես: Գոյատևել է 1086-1117 թվականներին։

Փիլարտոս Վարաժնունու մահից հետո Կամսարականներից սերող հայտարարել հայազգի զորավար Գող Վասիլը, ստեղծել է իր անկախ իշխանությունը։ Նա դաշնակցել է Եդեսիայի խաչակիրների հետ։ Քեսունում հայտնի էր Կարմիր վանքը, որը Գող Վասիլի պետության հոգևոր կենտրոնն էր, իսկ 1105-1116 թվականներին եղել է կաթողիկոսանիստ։

Գող Վասիլի որդու՝ Վասիլ Տղայի օրոք (1112-1117 թթ.), հայերի և խաչակիրների հարաբերությունները վատթարանում են։ 1117 թվականին Բալդուին կոմսի հրամանով Վասիլ Տղային գերի են վերցնում և նվաճում իշխանության տարածքը։

Քեսունի բերդը Եդեսիայի կոմսության խաչակիրների ամրոց է եղել։ 1131 թվականին Դանեշմանդի սելջուկ ամիրա Ղազի Գյումուշթիգին (1104-1134 թթ.) պաշարում է այն։ Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ը (1118-1131 թթ.), շտապում է օգնելու պաշտպաններին և մահանում այնտեղ։ Նոր կոմսը՝ Ժոսլեն II-ը, այլևս չի կարողանում ազատել ամրոցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Koy Koy Turkiye Yol Atlasi(IstanbulIstanbul։Mapmedya, 2006),map 171.