Քեն Ֆոլեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քեն Ֆոլլեթից)
Picto infobox auteur.png
Քեն Ֆոլեթ
Ken Follett
Ken Follett official.jpg
Ծնվել է հունիսի 5, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:5|2|0}})[1] (67 տարեկան)
Ծննդավայր Քարդիֆ[2]
Մասնագիտություն գրող և վիպագիր
Լեզու անգլերեն[3]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Լոնդոնի համալսարանի քոլեջ
Ուշագրավ աշխատանքներ Winter of the World, Fall of Giants, Night Over Water, Lie Down with Lions, On Wings of Eagles, The Man from St. Petersburg, The Key to Rebecca, A Place Called Freedom, The Pillars of the Earth, Code to Zero, The Hammer of Eden, World Without End և Hornet Flight
Պարգևներ Էդգար Ալան Պոյի մրցանակ
Ամուսին Բարբարա Ֆոլեթ
Կայք ken-follett.com
Ken Follett Վիքիպահեստում

Քենեթ Մարթին (Քեն) Ֆոլեթ (անգլ.՝ Kenneth Martin "Ken" Follett, հուլիսի 5, 1949, Քարդիֆ, Ուելս, Մեծ Բրիտանիա), բրիտանացի գրող, որին համաշխարհային ճանաչում է բերել «Ասեղի անցք» վեպը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեն Ֆոլեթը տասը տարեկան էր, երբ նրա ընտանիքը տեղափոխվեց Լոնդոն։ Ծնողները խիստ կրոնավորությունը դաստիարակության հարցում արտահայտվում էր տարբեր արգելքներում, մասնավորապես արգելվում էր երեք երեխաներին հեռուստացույց դիտել և ռադիո լսել։ Այդ պատճառով Քենը ավելի շատ ժամանակ է նվիրում գրքեր կարդալուն։ Այսպես գրադարանը դառնում է նրա ամետասիրած վայրը։ Դպրոցն ավարտելուց հետո Քենը փիլիսոփայություն է ուսումնասիրում Լոնդոնի Համալսարանային քոլեջում (University College London)։

Դեռ մանկուց Քենը հետաքրքրվում էր Կրոնով, և փիլիսոփայան մեջ հուսով էր գտնել Գոյությանը, Աստծուն և Հավատքին վերաբերող հարցերի պատասխանը։ Կարճ ժամանակ անց Քենն ամուսնանում է, իսկ քոլեջն ավարտելուց հետո մասնակցում երեքամսվա ժուրնալիստիկայի դասընթացներին, ինչը և նպաստում նրա հետագա կարիերաին որպես գրողի։ Նա համագործակցում South Wales Echo և Evening News թերթերի հետ, բայձ կարճ ժամանակ անց հասկանում է, որ ժուրնալիստիկան այն գործը չէ, որին նա կուզենար նվիրվել։

Այդ պահից Քենը սկսում է երեկոներին և ոչ աշխատանքային օրերին պատմվածքներ և վեպեր գրել։ 1974 թ-ից Քենը հրաժարվում է լրագրողի աշխատանքից և սկսում է համագործակցել Everest Books հրատարակչության հետ։ Այդ ընթացքում նա մի քանի գիրք է հրանարակում, որոնք սակայն լավ չեն վաճառվում։ Եվ վերջապես 1978 թ-ին հրատարակվում է Քենի «Ասեղի անցք» վեպը, որն արժանանում է մեծ հաջողության, ինչը հնարավորություն է տալիս Քենին Ֆրանսիայում վիլլա վարձել։

1985 թ-ին Քենն ամուսնանում ե երկրորդ անգամ։

Քեն Ֆոլեթը գրում է ոչ միայն իրական անվան, այլ նաև գրական կեղծանունների տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database Ստուգված է հոկտեմբերի 12-ին 2015:
  2. Record #11949115X // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  3. http://data.bnf.fr/ark:/12148/cb11903015m Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]