Քենթ Նիլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քենթ Նիլսեն
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 28, 1961(1961-12-28)[1][2] (62 տարեկան)
Ծննդավայր Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[1]
Հասակ 186 սանտիմետր
Դիրք պաշտպան

Քենթ Նիլսեն (դան․՝ Kent Nielsen, դեկտեմբերի 28, 1961(1961-12-28)[1][2], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[1]), դանիացի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, որը հայտնի է «Բրոնդբյուում», «Աստոն Վիլլայում» և Դանիայի հավաքականում իր ելույթներով։ 1986 թվականի աշխարհի առաջնության և 1992 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ Դանիացի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Նիլսենի որդին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլսենն իր կարիերան սկսել է հոր նախկին «Բրենսհեյ» ակումբում։ Թիմում անցկացրել է 6 մրցաշրջան՝ խաղալով շուրջ 300 խաղ։ 1987 թվականին տեղափոխվել է «Բրոնդբյու»։ Նոր ակումբի հետ երկու անգամ հաղթել է դանիական Սուպերլիգայում և նվաճել Դանիայի գավաթը։ 1986 թվականի աշխարհի առաջնությունից հետո Նիլսենը տեղափոխվել է անգլիական «Աստոն Վիլլա»։ Տրանսֆերի գումարը կազմել է 500 հազար ֆունտ ստերլինգ։ Նա անմիջապես դարձել է թիմի հիմնական ֆուտբոլիստը, բայց 1991 թվականին նոր մարզչի գալուստով Նիլսենը կորցրել է տեղը հիմնական կազմում և վերադարձել է հայրենիք։ Քենթի նոր ակումբը դարձել է «Օրհուսը», որի հետ կարիերայի ընթացքում երկրորդ անգամ նվաճել է Դանիայի գավաթը։ 1994 թվականին Նիլսենն ավարտել է կարիերան և դարձել է մարզիչ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի հոկտեմբերի 5-ին Նիլսենը իր նորամուտն է նշել Դանիայի հավաքականի կազմում Լեհաստանի դեմ խաղում։ 1986 թվականին ընդգրկվել է 1986 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում։ Քենթը մրցաշարին մասնակցել է որպես պահեստազորի ֆուտբոլիստ և այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։ 1992 թվականին Նիլսենը ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և հաղթել մրցաշարում։ Մրցաշարում չորս հանդիպում է անցկացրել՝ Անգլիայի[3], Շվեդիայի[4], Ֆրանսիայի[5] և Գերմանիայի դեմ[6]։ Եվրոպայի առաջնությունից անմիջապես հետո ավարտել է կարիերան հավաքականում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Դանիա Դանիա «Բրոնդբյու»

Դանիա Դանիա «Օրհուս»

  • Դանիայի գավաթի գավաթակիր - 1991/92
Միջազգային

Դանիա Դանիա Դանիա

Մարզչական

Դանիա Դանիա «Օլբորգ»

  • Դանիայի առաջնություն - 2013/14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Дания VS. Англия 0:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Швеция VS. Дания 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  5. «Франция VS. Дания 1:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  6. «Дания VS. Германия 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենթ Նիլսեն» հոդվածին։