Քեյջ Բեյքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեյջ Բեյքեր
Kage Baker 3491.jpg
Ծնվել է հունիսի 10, 1952(1952-06-10)[1][2][3][4]
Ծննդավայր Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Վախճանվել է հունվարի 31, 2010(2010-01-31)[5][1][2][3][4] (57 տարեկանում)
Վախճանի վայր Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մասնագիտություն վիպասան, գրող և գիտաֆանստաստիկ գրող
Լեզու անգլերեն
Ազգություն Ամերիկացի
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրեր ֆենթեզի
Պարգևներ Նեբուլա մրցանակ
Կայք kagebaker.com

Քեյջ Բեյքեր (անգլ.՝ Kage Baker; հունիսի 10, 1952(1952-06-10)[1][2][3][4], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունվարի 31, 2010(2010-01-31)[5][1][2][3][4], Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկուհի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյջ Բեյքերը ծնվել է 1952 թվականի հունվարի 10-ին, Կալիֆոռնիա նահանգի Հոլիվուդ քաղաքում։ Քեյջ Բեյքերը առաջին անգամ տպագրվել է 1997 թվականին «Asimov’s Science Fiction» հանդեսում։ Նրա առաջին վեպը՝ «In the Garden of Iden» վերնագրով, հրատարակվել է 1997 թվականին և ներառվել է տարվա ամենավառ դեբյուտների շարքում՝ իր վրա սևեռելով քննադատների ուշադրությունը։ Երկրորդ վեպը՝ «Sky Coyote» անվանմամբ հրատարակվել է 1999 թվականին։ Հետո, 2011 թվականին լույս են տեսնում նրա երրորդ և չորրորդ վեպերը՝ «Mendoza in Hollywood» և «The Graveyard Game» անվանումներով։ 2002 թվականին նա հրատարակում է իր առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Black Projects, White Knights» վերնագրով։

Վախճանվել է 2010 թվականի հունվարի 31-ին արգանդի քաղցկեղի հիվանդությունից[6]:

Գրականության հետ մեկտեղ, Քեյջ Բեյքերը զբաղվում էր գեղանկարչությամբ: Բայցի այդ, նա ուսուցանում էր նաև անգլերեն:

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004, Theodore Sturgeon Award «Լավագույն գիտական ֆանտաստիկա պատմվածք» անվանակարգի «Մարսա կայսրուհին» համար(անգլ.՝ The Empress of Mars) (2003)
  • 2009, Նեբուլա մրցանակ «Պատմվածք»-ի անվանակարգում The Women of Nell Gwynne’s համար (2009)
  • 2010, Լոկուս մրցանակ «Պատմվածք»-ի անվանակարգում The Women of Nell Gwynne’s համար (2009)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]