Քեմպբել ապուրով բանկաներ
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Էնդի Ուորհոլ[1][2] |
| տարի | 1962[1][2] |
| բարձրություն | 2,5 մետր[2] |
| լայնություն | 4,1 մետր[2] |
| ստեղծման երկիր | |
| ուղղություն | փոփ արտ[3][4] |
| ժանր | նատյուրմորտ[4] |
| նյութ | կտավ[2] և acrylic paint? |
| գտնվում է | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[5] |
| հավաքածու | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2][6] |
| սեփականատեր | Irving Blum? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
«Քեմպբել ապուրով տարաները» (անգլ.՝ Campbell’s Soup Cans[7]), ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի նկարը, որը վրձնել է 1962 թվականին։ Նկարը կազմված է 32 կտավներից, որոնք ունեն 51 սմ բարձրություն և 41 սմ լայնություն։ Դրանցից յուրաքանչյուրի վրա պատկերված է Campbell Soup ընկերության ապուրով տարա։ Բոլոր պահածոյացված տարաները պարունակում են տարբեր ապուրներ, որոնք տարբեր ժամանակներում առաջարկել է ընկերությունը[7]։ Առանձին նկարներ փորագրվել են կիսամեխանիկական զարդակաղապարի միջոցով՝ կիրառելով ոչ գեղանկարչական ոճ։ Քեմպբել ապուրով տարաները, հենվելով մասսայական մշակույթի վրա, օգնել է վեր հանելու փոփ արտը՝ որպես ԱՄՆ-ում գլխավոր գեղարվեստական շարժում։
Առևտրային պատկերազարդող Ուորհոլը, որը դարձել է հաջողակ հեղինակ, հրապարակախոս, նկարիչ և ռեժիսոր, որպես նկարիչ առաջին անգամ աշխատանքը ցուցադրել է լոսանջելեսյան Ferus պատկերասրահում 1962 թվականի հուլիսի 9-ին՝ իր առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ[8][9] : Այդ ցուցահանդեսին տեղի է ունեցել ԱՄՆ արևմտյան ափի փոփ արտի առաջնելույթը[10]։ ԱՄՆ-ում հետպատերազմյան շրջանում վերացական էքսպրեսիոնիզմը գերիշխող է եղել, ոչ միայն գեղարվեստն է արժևորվել, այլ նաև թեքում է եղել դեպի միստիցիզմ։ Այս հակասությունը մեծ վիճաբանությունների տեղիք է տվել այսպիսի աշխատանքների առավելությունների շուրջ։ Ուորհոլի՝ որպես նկարչի դիտարկումները կասկածի տակ են առնվել, բայց դրանք մինչ օրս արդիական են։ Հասարակական մեծ իրարանցումը 1950-ական թվականներին օգնեց Ուորհոլին փորձառու առևտրական պատկերազարդողից դառնալ նշանավոր նկարիչ, և դա օգնել է նրան առանձնանալու ի հայտ եկող մյուս նկարիչներից։ Չնայած նրա նկարների նկատմամբ առևտրային պահանջը միանգամից առաջ չի եկել, բայց Ուորհոլի անունը նույնացվել է «Քեմպբել» ապուրի հետ։
Ի վերջո Ուորհոլը իր կարիերայի երեք տարբեր փուլերում ստեղծել է շատ աշխատանքներ, որոնք պատկերել են «Քեմպբել» պահածոյի տուփերը, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ օգտագործելով առևտրի աշխարհի և մասսայական լրատվամիջոցների ամենատարբեր կերպարներ։ Թեմատիկ նկարների հայտնիությունը Ուորհոլի հեղինակությունը հասցրել է այն բանին, որ նա դարձել է ամենահայտնի ամերիկացի փոփ արտ նկարիչը[11]։ Նրա աշխատանքների արժեքը ամենաբարձրն է եղել ամերիկացի կենդանի նկարիչների աշխատանքների արժեքից[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- 1 2 3 4 5 6 Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- 1 2 RKDartists (նիդերլ.)
- ↑ http://www.moma.org/collection/browse_results.php?object_id=79809
- ↑ Campbell's Soup Cans
- 1 2 «The Collection». Музей современного искусства. 2007. Վերցված է 27 марта 20016-ին.
- ↑ Angell, p. 38.
- ↑ Livingstone, p. 32.
- ↑ Lippard, p. 158.
- ↑ Stokstad, p. 1130.
- ↑ Bourdon p. 307.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Campbell’s Soup Cans, 1962 Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան։
