Քարթլիի թագավորություն
| ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թբիլիսի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | թագավորություն | |||
Դինաստիա | Բագրատիոնիներ |
Քարթլիի թագավորություն (Քարթալինիա, Քարթլի), ավատատիրական պետություն Արևելյան Վրաստանում, որ ձևավորվել է XV դարի երկրորդ կեսին Վրացական միասնական թագավորության անկումից հետո։ Քարթլիի առաջին թագավոր է դարձել Կոնստանտին II-ը։
Մայրաքաղաքը եղել է Թբիլիսին։
1518 թվականից Քարթլիի թագավորության անկախության համար հիմնական ու մշտական վտանգ էին ներկայացնում Իրանում հաստատված ռազմատենչ ղըզըլբաշները։ Մյուս կողմից վտանգ էին ներկայացնում նաև հզորացող օսմանյան թուրքերը։
1555 թվականին օսմանյան թուրքերն ու ղըզըլբաշները պայմանագիր են կնքել՝ Կովկասը բաժանելով ազդեցության գոտիների։ Իմերեթի թագավորությունն ընկել է թուրքական (օսմանյան) տիրապետության տակ, Քարթլին ու Կախեթը՝ Պարսկաստանի (ղըզըլբաշների)։ Սակայն այս բաժանումը երկար չտևեց. Քարթլիի բնակիչները (այդ թվում նաև Գեորգի Սաակաձեն), ղըզըլբաշների ու օսմանյան թուրքերի հաշտությունը դիտելով որպես անխուսափելի չարիք, մշտապես պայքարել է հանուն անկախության։ Գեորգի Սաակաձեն, 1620 թվականին շահի կողմից նշանակվելով Քարթլիի մանկահասակ թագավոր Սիմոն II-ի խնամակալ, փաստորեն դարձել է Քարթլիի կառավարիչը։ Սաակաձեն գլխավորել Քարթլիի ու Կախեթի՝ Պարսկաստանի դեմ ապստամբած բնակիչներին։ 1625 թվականի հուլիսի 1-ի Մարաբդայի ճակատամարտում պարտվելուց հետո ապստամբները պարտիզանական պայքար են սկսել։ Արդյունքում պարսիկները հարկադրված Թեյմուրազ I-ին թագավոր ճանաչել են Քարթլի-Կախեթում թագավորությունում։
Գեորգի XI (1675-1709) թագավորը փորձել է թոթափել ղըզըլբաշների լուծը, սակայն դա նրան չի հաջողվել։ Իր կյանքի վերջին տարիները Գեորգի XI-ն անցկացրել է գերության մեջ։ 1722 թվականի օգոստոսից նոյեմբեր ամիսներին Քարթլիի թագավորությունը ղեկավարում էր արքայազն Վախուշտի Բագրատիոնին, որ հայտնի էնցիկլոպեդիստ է։
Հերակլ II թագավորի օրոք՝ 1762 թվականին՝ Քարթլիի թագավորությունը միացվեց Կախեթի թագավորությանը, և ձևավորվեց Քարթլի-Կախեթի թագավորությունը։
1800 թվականի դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Պավել I ցարը մանիֆեստ ստորագրեց Վրաստանը Ռուսաստանին միացնելու մասին (Գեորգի XII-ի կտակի համաձայն)։ 1801 թվականի սկզբին Պավել I-ը նախատեսում էր Վրաստանի հետ ձևակերպել դինաստիաների ունիա։ Վրաստանը վերջնականապես Ռուսական կայսրությանը միացվեց 1801 թվականի սեպտեմբերի 12-ին Պավել I-ի սպանությունից հետո, ինչն ամրագրվել է 1813 թվականին կնքված Գյուլիստանի պայմանագրով[1]։
Քարթլիի թագավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկեր | Անուն | Թագավորության տարիներ | Ծագում |
---|---|---|---|
Կոնստանտին II | 1484-1505 | Ալեքսանդր I-ի եղբայրը | |
Դավիթ X | 1505 - 1525 | Կոնստանտին II-ի որդին | |
Գեորգի IX | 1525 - 1527 | Դավիթ X-ի եղբայրը | |
Լուարսաբ | 1527 - 1556 | Դավիթ X-ի որդին | |
Սիմոն I | 1556 - 1569
1578 - 1599 |
Դավիթ X-ի որդին | |
Դավիթ XI | 1569-1578 | Դավիթ X-ի որդին | |
Գեորգի IX | 1599 - 1606 | Սիմոն I-ի որդին | |
Լուարսաբ II | 1606 - 1615 | Սիմոն I-ի որդին | |
Բագրատ VII | 1615 - 1619 | Դավիթ XI-ի որդին | |
Սիմոն II | 1619 - 1630 | Բագրատ VII-ի որդին | |
Կախեթի թագավոր Թեյմուրազ I | 1630 - 1634 | ||
Ռոստոմ I | 1633 - 1658 | Դավիթ XI-ի որդին | |
Վախթանգ V | 1658 - 1675 | Կոնստանտին II-ի հետնորդ | |
Գեորգի XI | 1675 - 1688
1703 - 1709 |
Վախթանգ V-ի որդին | |
Իրակլի I | 1688 - 1703 | Թեյմուրազ I-ի թրդին | |
Կայխոսրո | 1709 - 1711 | Գեորգի XI-ի որդին | |
Իոսիա I | 1714 - 1716
1724 - 1727 |
Կայխոսրոյի եղբայրը | |
Վախթանգ VI | 1716 - 1724 | Կոյխոսրոյի ու Իոսիայի եղբայրը | |
Թեյմուրազ II | 1744 - 1762 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Timothy C. Dowling Russia at War: From the Mongol Conquest to Afghanistan, Chechnya, and Beyond p 728 ABC-CLIO, 2 dec. 2014 1598849484
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |