Քարեն Մարշ Դոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քարեն Մարշ Դոլ
անգլ.՝ Caren Marsh Doll
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1919(1919-04-06) (105 տարեկան)
ԾննդավայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀոլիվուդի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասանուհի, պարուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
 Caren Marsh Doll Վիքիպահեստում

Քարեն Մարշ Դոլ ( անգլ.՝ Caren Marsh Doll), ծննդյամբ՝ Մորիս (անգլ.՝ Morris, ապրիլի 6, 1919(1919-04-06), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պարուհի և գրող։ Պարարվեստում նա մասնագիտանում է որպես ժամանակակից պարերի և դոփապարի (չեչոտկա) կատարող։ Եղել է Ջուդի Գարլենդի կրկնորդիչը (դուբլյոր) «Օզ երկրի հրաշագործը» (1939) և «Զիգֆիլդի աղջիկները» (1941) ֆիլմերում։ Ավելի քան երկու տասնամյակ նա նկարահանվել է ֆիլմերում` Մետրո-Գոլդուին-Մայեր կինոստուդիայի հետ համատեղ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարեն Մարշ Դոլը (ծննդյամբ Մորիս) ծնվել է 1919 թվականին ապրիլի 6-ին Հոլիվուդում (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ) ֆոնդային բորսայի բրոքեր Լյու Մորիսի ընտանիքում։ Նրա կրտսեր քույրը հեռուստատեսության և կինոյի դերասանուհի Դորոթի Մորիսն էր (1922-2011): Նա և իր ընտանիքը մեթոդիստական եկեղեցու ակտիվ անդամներ էին։ 1937 թվականին Քարենը ավարտել է Հոլիվուդի միջնակարգ դպրոցը և ցանկացել է դառնալ դերասանուհի[1] : Նրա ծնողները հավանություն չէին տալիս այդ ընտրությանը և նախընտրում էին, որ նա սովորի քոլեջում։ Նրանք Քարենին ասել են, որ եթե նա չկարողանա դերասանական աշխատանք ստանալ, նրան կուղարկեն քոլեջ[1]:1939 թվականին Քարենը աշխատել է որպես դերասանուհի «Քամուց քշվածները» ֆիլմի մասսայական տեսարաններում։

Դժբախտ պատահար[խմբագրել | խմբագրել կոդը]

1949հուլիսի 12-ին Մարշը գտնվում էր «Ստանդարտ Օդային Ավիաուղիներ» ծառայության 897R երթային ինքնաթիռում, երբ այն վթարի ենթարկվեց[2]։ Ինքնաթիռը հեռացել է Նյու Մեքսիկոյի Ալբուկերկե քաղաքից ժամը 4։ 43-ին, և ջախջախվել Կալիֆոռնիա նահանգի Չաթսվորթ քաղաքի մոտակայքում, առավոտյան 7։ 40-ին։ Մարշը 13 մարդկանցից մեկն էր, որոնք փրկվեցին աղետից։ Մարշին բեկորների տակից հանել է մի անհայտ կին[3]։ Մարշը մի քանի շաբաթ շարունակ հոսպիտալացվել է Cedars of Lebanon հիվանդանոցում, որտեղ նրա ձախ ոտքը գրեթե անդամահատել են։ Բժիշկները Մարշին ասել են, որ նա, ամենայն հավանականությամբ, այլևս երբեք չի պարի, բայց երկարատև ֆիզիկական վարժություններից և բուժումներից հետո նա վերականգնվել է և շարունակել պարել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին նա տեղափոխվել է Փալմ Սփրինգս՝ նահանգ Կալիֆոռնիա և ամուսնացել Բիլ Դոլի հետ (մահացել 1979 թվականին), որը հանդիսանում էր թատրոնի դերասան և պրոդյուսեր Մայք Թոդի մամուլի գործակալը։ Զույգն ունեցել է որդի՝ Ջոնաթանը[4]։ Նրա քույրը՝ դերասանուհի Դորոթի Մորիսը, դարձավ նրա հարևանուհին, երբ Մարշը 1971 թվականից թողեց իր մասնագիտությունը։ Մինչև Դորոթիի մահը՝ 2011 թվականի նոյեմբերի 20-ը, քույրերը ապրում էին կողք կողքի ։ Ամսվա յուրաքանչյուր առաջին երկուշաբթի օրը Մարշը պարային թերապիա է դասավանդել Palm Springs Stroke Activity Center- ում, որտեղ ուսուցանված պարային ոճերը տարատեսակվում էին պարահանդեսային պարերից, կանտրիից, Հավայան պարերից մինչև պորտապար։ Նա համարվում է Փալմ Սփրինգսի Միացյալ մեթոդիստական համայնքային եկեղեցու ակտիվ անդամ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kirst, Sean. «Dorothy's stand-in: A miracle or two along the Yellow Brick Road». syracuse.com. Վերցված է 2012 թ․ մարտի 31-ին.
  2. Kondo, Annette (1999 թ․ օգոստոսի 2). «Memories of Survival». Los Angeles Times (անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  3. «Movie Starlet Relates How Woman Saved Life in Crash». The Dispatch. 1949 թ․ հուլիսի 13. էջ 20. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին – via Newspapers.com.
  4. «Bill Doll, Press Agent; Handled Mike Todd, Other Famous Figures». 1979 թ․ մարտի 3. Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին – via NYTimes.com.
  5. Doll, Caren-Marsh Hollywood’s Babe BearMedia Manor, November 1, 2007, page 279

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]