Քարահանքի թաղամաս
Jump to navigation
Jump to search
Երկիր | ![]() |
---|---|
Կարգավիճակ | թաղամաս |
Մտնում է | Երևանի Կենտրոն վարչական շրջանի մեջ |
![]() |
Քարահանք, հին Երևանի թաղերից։ Այն գտնվում էր քաղաքի հարավարևելյան մասում։ Ժամանակին հայերը դա անվանել են Քարահանքի թաղ՝ տեղի քարահանքի պատճառով։ Ինչպես շատ թաղերի անունները, այնպես էլ Քարահանքի թաղի անունը պարսից տիրապետության օրոք՝ փոխվեց և կոչվեց «Դամըռ–Բուլաղ»՝ պարսկերեն՝ «երկաթ-աղբյուր»։ Երևանի այդ մասում եղած աղբյուրի ջրերը՝ երկաթի բաղադրություն էին պարունակում։ Դամըռ-Բուլաղը հայտնի էր նաև իր այգիներով։
Դամըռ-Բուլաղի այգիներից բացի Երևանը շրջապատում էին Կոնդի, Դալմայի այգիները, Սարդարի բաղը և այլն։ Այգիների գոյությունը պայմանավորված էր բնական բարենպաստ պայմաններով՝ ջերմություն, հող և ջուր։
Քարահանքում եկեղեցիներ չեն կառուցվել, քանի որ այն հիմնականում մուսուլմանաբնակ էր։