Քասաղ (գետ)
Քասաղ | |
---|---|
Քասաղ գետը Աշտարակ քաղաքում
|
|
Բնութագիր | |
Երկարություն | 89 կիլոմետր |
Ավազանի մակերես | 1480 կմ² |
Ջրահոսք | |
· Ակունքի տեղակայում | Արագած |
· Գետաբերանի տեղակայում | Սևջուր |
· Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ալվար, Ամբերդ, Գեղարոտ, Դաշտակի ջուր, Ենգո, Երնջառու, Թթուջուր, Նիգատուն, Շաղվարդ, Ջառջառիս, Վարդենիս, Գեղհովիտ, Գեղարոտ և Գեղղհովիտ |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արագածոտնի մարզ |
Քասաղ[1][2], գետ Հայաստանում։ Երկարությունը 89 կմ է, ավազանի մակերեսը՝ 1480 կմ2։
Քասաղի ակունքները երկու փոքրիկ գետակներ (առվակներ) են, որոնցից մեկն սկսվում է Արագածից, իսկ մյուսը՝ Փամբակի լեռնալանջերից։ Նրանք երկուսն էլ մեծ մասամբ հոսում են հարթ մարգագետիններով և ապա, միանալով միմյանց, առաջացնում Քասաղ գետը։
Քասաղը վերին հոսանքում դանդաղահոս է և սակավաջուր, իսկ միջին հոսանքում դառնում է բավական ջրառատ ու արագահոս։ Այստեղ, հատկապես Աշտարակի և Օշական գյուղի շրջանում, նա հոսում է խոր ձորի միջով։ Գետաբերանային մասում նա բաժանվում է մի քանի բազուկների և թափվում Սև ջուր։ Ստորին հոսանքում՝ Արարատյան դաշտի սահմաններում, Քասաղի ջրերը գրեթե ամբողջովին օգտագործվում են շրջակա գյուղերի ցանքատարածությունները և այգիները ոռոգելու համար։ Այդ է պատճառը, որ այստեղ ամռան ամիսներին (ջրի ամենաուժեղ գոլորշիացումների շրջանում) Քասաղը իսպառ ցամաքում է։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քասաղն ունի 89 կիլոմետր երկարություն։ Նրա մեջ թափվող վտակներից ամենաջրառատը Ամբերդն է։ Սա սկիզբ է առնում Արագածի հորդառատ աղբյուրներից և ամռանը տեղ-տեղ պահպանվող ձյան հալոցքային ջրերից։ Ամբերդի ռեժիմի կարգավորման համար առանձնապես կարևոր դեր է կատարում լեռնալանջերից քամիների բերած և խոր ձորերում կուտակած ձյունը, որ սովորաբար ստվերի տակ հալվում է դանդաղ ու դրանով իսկ գետահունը մշտապես ապահովում ջրերով։ Ամբերդը հոսում է խոր կիրճով։ Այն, Արագածում պարբերաբար թափվող տեղումների հետ կապված, մերթ ուժեղ վարարում է և մերթ էլ խիստ նվաղում։
Քասաղի ջրերը ամբարվում են Ապարանի ջրամբարում և օգտագործվում ոռոգման նպատակով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քասաղ գետ