Քառասնից Մանկանց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քառասնից Մանկաց (այլ կիրառումներ)
Քառասնից Մանկանց վանք
ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՔԱՌՍՆԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՎԱՆՔ.jpg
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Լոռու մարզ, Հայաստան
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
ԹեմԳուգարաց թեմ
Հոգևոր կարգավիճակՉի գործում
Ներկա վիճակԿիսավեր
Կազմված էԱղբյուր նավաքարով, Գավիթ-ժամատուն, Գերեզմանոց, Գերեզմանոց, Եկեղեցի և Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1241
Կառուցման ավարտ1256

Քառասնից Մանկանց վանք, 13-րդ դարի հայկական առաքելական վանքային համալիր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դսեղ գյուղի հյուսիսարևմտյան մասում՝ Դեբետի կիրճի աջակողմյան զառիթափ լանջի «Տախտեր» կոչվող վայրում։ Եկեղեցու կառուցումն ավարտվել է 1241-1256 թվականներին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղկացած է եղել եկեղեցուց, ժամատնից, կացարաններից, օժանդակ շինություններից, որոնցից պահպանվել են չնչին մնացորդներ։ Հիմնական կառույցը ուղղանկյուն հատակագծով (11 X 8 մ) գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին է, որի գմբեթը և կիսագլանաձև թաղածածկի մեծ մասը չեն պահպանվել։ Խարխլված և կիսաքանդ վիճակում են պատերը, թաղերը, գմբեթակիր կամարները։ Ավանդատները կրկնահարկ են, երկայնական ձգվածությամբ, և արևելյան կղմում ավարտում են կաշրձանաձև խորշերով։ ԱՌԱջին հարկի մուտքերը բացվում են աղոթասրահից իսկ որկրորդ հաարկինը` բեմից։ Որմնամույթերը 1.5 մ դուրս են գալիս երկայնական պատերից և ավարտվում են կիսասյուներով։ Միակ մուտքը եղել է արևմուտքից, ունեցել է հարուստ զարդաքանդակներով եզրակալ։ Պատերը հարուստ են արձանարություններով, խաչապատկերներով։ Հարավային և արևելյան կողմերում ան հետաքրքիր քանդակներով խաչքարեր։ Տարածքում թափված են պատերի շատ բազմաթիվ բեկորներ, քանդակազարդ քարեր։ ՀԱրավային ավանդատան մուտքի արձանագրությունից պարզվում է, որ ավանդատունը կառուցել է ոմն Դավիթ` 1241թ. (ինչպես երևում է եկեղեցու առանձօն մասր կառուցվել են ռանձին նվիրատվություններով)։ Բայց կեղեցու մուտքի ճակատակալ քարի արձանագրությունն ասում է, որ 1256 թին եկեղեցին օրհնել է Հաղպատի վանահայր Հաազասպը։

Ունեցել է ժամատուն, որը չի պահպանվել, սակայն պահպանվել է արձանագրություն ժամատան կառուցողի մասին` այն կառուցել է ոմն Խաչատուր "Ողորմութեամբն Ատուծոյ ես Խաչատուր ծառայ Աստուծոյ շինեցի զժամատունս և սալեցի զեկեղեցիս..."[2]:

Garni.jpg Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 7.35/40

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Monuments database — 2017.
  2. Շախկյան Գառնիկ (Երևան Հայաստան)։ Լոռի, պատմության քարակերտ էջերը։ 1986