Քաղաքային հրապարակի թեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքային հրապարակի թեստ, ազատ հասարակության համար նախաշեմային թեստ, որն առաջարկել է նախկին խորհրդային այլախոհ և իրավապաշտպան Նաթան Շարանսկին, ով ներկայումս հայտնի քաղաքական գործիչ է Իսրայելում :

2004 թվականին հրատարակված «Դեմոկրատիայի գործը» / The_Case_for_Democracy" գրքում Շարանսկին հետևյալ կերպ է պարզաբանում այդ տերմինը. «Եթե մարդը չի կարող քաղաքային հրապարակ մտնել և բաց, համարձակ արտահայտել իր տեսակետները՝ չվախենալով ձերբակալությունից, բանտարկությունից կամ ֆիզիկական վնաս կրելուց, ապա այդ անձն ապրում է վախեցած և ոչ թե ազատ հասարակության մեջ։ Մենք չենք կարող հանգստանալ, քանի դեռ «վախի հասարակության» մեջ ապրող յուրաքանչյուր մարդ վերջապես չի նվաճել իր ազատությունը»[1]։

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեստը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ Ջորջ Բուշը հավանություն տվեց գրքին[2] իսկ Քոնդոլիզա Ռայսը վկայակոչեց այն՝ բնութագրելու համար «վախի հասարակությունը» Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև 2005 թվականի հունվարի 18-ին ելույթ ունենալիս.

The world should apply what Natan Sharansky calls the "town square test": if a person cannot walk into the middle of the town square and express his or her views without fear of arrest, imprisonment, or physical harm, then that person is living in a fear society, not a free society. We cannot rest until every person living in a "fear society" has finally won their freedom.[3]

Թարգմանությունը․

Աշխարհը պետք է կիրառի Շարանսկու ասած քաղաքային հրապարակի թեստը․ Եթե մարդը չի կարող քաղաքային հրապարակ մտնել և բաց, համարձակ արտահայտել իր տեսակետները՝ չվախենալով ձերբակալությունից, բանտարկությունից կամ ֆիզիկական վնաս կրելուց, ապա այդ անձն ապրում է վախեցած և ոչ թե ազատ հասարակության մեջ։ Մենք չենք կարող հանգստանալ, քանի դեռ «վախի հասարակության» մեջ ապրող յուրաքանչյուր մարդ վերջապես չի նվաճել իր ազատությունը»։

Ռայսն իր ելույթի շարունակության մեջ որպես բռնակալության ֆորպոստների օրինակներ նշեց Բելառուսը, Բիրման, Կուբան, Իրանը, Հյուսիսային Կորեան և Զիմբաբվեն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sharansky, Natan; Dermer, Ron (2006), The Case for Democracy: The Power of Freedom to Overcome Tyranny and Terror, Balfour Books, էջեր 40–41, ISBN 978-0-89221-644-4
  2. "My Sharansky" by Chris Suellentrop
  3. «Archived copy» (PDF). էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]