Քահանայի օրագիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Քահանայի օրագիրը
First Reformed
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2017 և մայիսի 18, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Շրեդեր
ՊրոդյուսերՔրիսթին Վաշոն
Սցենարի հեղինակՓոլ Շրեդեր
ԴերակատարներԻթան Հոուք, Ամանդա Սայֆրիդ, Մայքլ Գաստոն, «Զվարճացնող» Սեդրիք, Victoria Hill? և Bill Hoag?
ԵրաժշտությունLustmord?
Պատմվածքի վայրՆյու Յորք
ԿինոընկերությունKiller Films[1]
Տևողություն108 րոպե
Պաշտոնական կայքէջ
First Reformed Վիքիպահեստում

«Քահանայի օրագիրը» (անգլ.՝ First Reformed), 2017 թվականի դրամա, որի ռեժիսորն է Փոլ Շրեդերը[2]։ Դերերում նկարահանվել են Իթան Հոուքը, Ամանդա Սեյֆրիդը և Սեդրիք Քայլսը։

Ֆիլմը ցուցադրվել է Վենետիկի 74-րդ կինոփառատոնում 2017 թվականի օգոստոսի 31-ին[3] և 2018 թվականի մայիսի 18-ին թողարկվել է Միացյալ Նահանգներում «A24» ընկերության կողմից[4]։ Ֆիլմը դրական արձագանք է ստացել քննադատների կողմից, որոնք կարևորել են Հոուքի խաղը և Շրեդերի սցենարն ու ռեժիսուրան։ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը ընդգրկել են ֆիլմը 2018 թվականի ֆիլմերի լավագույն տասնյակում։ «Անկախ ոգի» մրցանակաբաշխությունում ֆիլմը ներկայացվել է հետևյալ անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասան» (Իթան Հոուք), «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար»։ Շրեդերի սցենարը նաև առաջադրվել է Օսկարի 91-րդ մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Էրնստ Թոլլերը որոշում է օրագիր վարել մեկ տարվա ընթացքում, որտեղ գրելու էր իր մտքերը։ Թոլլերը սգում է տղայի կորուստը, որը մահացել է Իրաքյան պատերազմում։ Նրա մոտ խորհրդակցելու է գալիս Մերին, որի ամուսինը՝ Մայքլը, ցանկանում է, որ Մերին ընդհատի հղիությունը։ Մայքլի կարծիքով կլիմայի փոփոխության հետևանքով մոտ ապագայում հնարավոր է, որ մոլորակն այլևս ապրելու համար պիտանի չլինի, և ինքը չի ցանկանում, որ իր երեխաներն ապրեն այդպիսի պայմաններում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Իթան Հոուք Էրնստ Թոլլեր Էրնստ Թոլլեր
Ամանդա Սեյֆրիդ Մերի Մենսանա Մերի Մենսանա
Սեդրիք Քայլս Պաստոր Ջոյլ Ջեֆերս Պաստոր Ջոյլ Ջեֆերս
Վիկտորիա Հիլ Էսթեր Էսթեր
Ֆիլիպ Էթինգեր Մայքլ Մենսանա Մայքլ Մենսանա
Մայքլ Գեսթոն Էդուարդ Բալք Էդուարդ Բալք
Բիլ Հոգ Ջոն Էլդեր Ջոն Էլդեր

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները տևել են շուրջ 20 օր, և դրանք իրականացվել են Նյու Յորքի Բրուքլին և Քուինս թաղամասերում[5], ինչպես նաև Դագլաստոնի Զիոն եպիսկոպոսական եկեղեցում[6]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերին «A24» ընկերությունը ձեռք է բերում ֆիլմի տարածման իրավունքը[7]։ Միացյալ Նահանգներում ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականի մայիսի 18-ին[8]։ «Քահանայի օրագիրը» ցուցադրվել է բազմաթիվ կինոփառատոններում, ինչպիսիք են՝ Նոր Զելանդիայի[9] և Մելբուրնի միջազգային կինոփառատոնները[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Charlie David Page (August 8, 2018)։ «SWITCH. | Film review: First Reformed - A meticulous drama simultaneously stunning and ominous»։ SWITCH.։ Վերցված է September 3, 2018 
  3. «Paul Schrader - First Reformed»։ Venezia 74։ Venice Biennale։ Վերցված է August 30, 2017 
  4. Anderson Ariston (July 27, 2017)։ «Venice Competition Includes Films From George Clooney, Guillermo del Toro, Darren Aronofsky»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ Վերցված է July 27, 2017 
  5. Johnson Ted (May 19, 2018)։ «PopPolitics: Paul Schrader on How 'First Reformed' Reflects His Own Despair Over Climate Crisis (Listen)»։ Variety։ Penske Business Media։ Վերցված է May 20, 2018 
  6. Soterakis Alexis (June 9, 2018)։ «The Zion Church Strawberry Festival»։ Bayside Patch։ Patch Media։ Վերցված է June 23, 2018 
  7. Busch Anita (September 15, 2017)։ «A24 Acquires U.S. Rights To Paul Schrader’s ‘First Reformed’»։ Deadline Hollywood։ Penske Business Media։ Վերցված է September 15, 2017 
  8. Perez Lexy (March 29, 2018)։ «Ethan Hawke Is a Preachor Facing a Crisis of Faith in 'First Reformed' Trailer»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ Վերցված է March 29, 2018 
  9. «First Reformed»։ New Zealand International Film Festival։ New Zealand Film Festival Trust։ Վերցված է August 8, 2018 
  10. «First Reformed»։ Melbourne International Film Festival։ Վերցված է August 8, 2018