Փողկապ-թիթեռնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դասական ինքնակապ փողկապ-թիթեռնիկ
Նախապես կապված փողկապ-թիթեռնիկ
Փողկապ-թիթեռնիկ բնական փայտի հիմքով

Փողկապ-թիթեռնիկ, բազմաֆունկցիոնալ փողկապի տեսակ, նախատեսված ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։ Այն գործվածքե ժապավեն է, որը կապվում է օձիքի շուրջ համաչափորեն՝ այնպես, որ երկու հակառակ կողմերում ձևավորվում են թևիկներ։

Փողկապ-թիթեռնիկները կարող են պատրաստված լինել ցանկացած գործվածքից, բայց ամենից հաճախ պատրաստվում են մետաքսից, պոլիեթիլենից, բամբակից կամ այդ նյութերի համատեղումից։ Երբեմն այդ աքսեսուարի հիմքը լինում է բնական փայտը։ Փողկապ-թիթեռնիկների պատրաստման համար մորթին ավելի հազվադեպ է օգտագործվում, քան սովորական փողկապների ժամանակ։

Մեր ժամանակներում փողկապ-թիթեռնիկը ամենից հաճախ կապում են այնպես, ինչպես կոշիկի ժապավենակապը։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի փողկապ-թիթեռնիկի երկու հիմնական տեսակ՝ դասական և նախօրոք կապված։ Չնայած արտաքին տեսքի նմանությանը՝ նրանք ունեն էական տարբերություններ․

  • Դասական փողկապ-թիթեռնիկը (անգլ.՝ the self-tie bow tie) գործվածքե ժապավենից է, որն ամեն կրելիս պետք է ինքնուրույն կապել՝ դարձնելով այն համաչափ ժապավենակապ։
  • Նախապես կապված փողկապ-թիթեռնիկի (անգլ.՝ the pre-tied bow tie) դեպքում հանգույցն արդեն ձևավորված և կարված է թելերով, իսկ փողկապն ամրանում է վերնաշապիկի օձիքին կոճակի, ճարմանդի կամ հատուկ ռեզինների օգնությամբ, ինչը թույլ է տալիս կրել վերնաշապիկի օձիքների տարբեր չափեր ունեցող մարդկանց։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողկապ-թիթեռնիկն առաջին անգամ հայտնվել է խորվաթ պայմանագրայինների շրջանում 17-րդ դարի պրուսական պատերազմների ժամանակ։ Խորվաթ պայմանագրայինները շարֆ էին օգտագործում՝ փաթաթելով այն պարանոցի շուրջ, որպեսզի փակեն վերնաշապիկի օձիքի բաց մասերը։ Հագուստի այդ օգտակար տարրը շուտով ընդօրինակեցին Ֆրանսիայի վերին խավի ներկայացուցիչները («կռավատ» անվամբ, որը ծագում է ֆրանսերեն «croat» - «խորվաթ» բառից), իսկ ավելի ուշ այն դարձավ նորաձևության առաջատար՝ հաջողությամբ ծաղկելով 18-19-րդ հարյուրամյակներում։

Փողկապ-թիթեռնիկ կրող ամենահայտնի պատմական գործիչներից էր Ուինսթոն Չերչիլը։

Ժամանակակից շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողկապ-թիթեռնիկը մասամբ հանդիսանում է աճպարարների, խաղատան մոլախաղերի կարգադրիչների, բռնցքամարտի դատավորների կերպարի անբաժանելի մասը։ Ալեքսանդր Դուբրովինսկու բացատրությամբ՝ փողկապ-թիթեռնիկը փաստաբանական սովորական համազգեստ է Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։

Թիթեռնիկները ինքնատիպ այցեքարտ են դարձել մշակութային մի շարք հայտնի գործիչների համար։ Ֆիլմերում փողկապ-թիթեռնիկ կրում էին Ջեյմս Բոնդը և «Դոկտոր Ով» հեռուստասերիալի տասնմեկերորդ դոկտորը։ Փողկապի այս տեսակը հայտնի է նաև մուլտֆիլմերի հերոսների շրջանում, ինչպիսիք են Լեոպոլդ կատուն, Խենթ Գլխարկագործը, «Գուֆին և նրա ջոկատը» մուլտֆիլմի Գուֆին և Դոնալդ բադը։

Փողկապ-թիթեռնիկի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն փողկապ-թիթեռնիկների մի շարք տեսակներ․

  • Butterfly - թիթեռնիկի դասական տեսակ, որն իր անվանումը ստացել է թիթեռնիկի թևեր հիշեցնող ձևից։ «Թևիկների» միջև գտնվող նեղ հատվածը հանգույցի վրա ձևավորվում է մի քանի ծալվածք․ որքան նեղ՝ այնքան քիչ, իսկ դասական տարբերակում ամենալայն մասը 6,5 սմ է։
  • Large Butterfly - կրկնում է դասական «butterfly» թիթեռնիկի ձևը, բայց մի փոքր ավելի լայն է։ Այն ստեղծվել է ավելի ծավալուն վիզ և լայն օվալաձև դեմք ունեցողների համար, սակայն դա հստակ կանոն չէ, և այն կարող են կրել նաև դեմքի ստանդարտ չափեր ունեցող մարդիկ։ Այս փողկապի ամենալայն մասը 8-8,5 սմ է։
  • Modified butterfly - եթե դասական «butterfly» թիթեռնիկը առանձնանում է նեղ ծալվածքով, ապա այս ձևափոխված տարբերակն ունի ավելի հաստ իրան, ինչի արդյունքում հանգույցի վրա ձևավորվում է ծալքերի նախշ։ Հաճախ այսպիսի թիթեռնիկ էր նախընտրում Ուինսթոն Չերչիլը։
  • Batwing - փողկապ-թիթեռնիկի ևս մեկ դասական տեսակ է, որն իր անվանումը ստացել է չղջիկի թևեր հիշեցնող տեսքի համար։ Ի տարբերություն «butterfly» տեսակի՝ այս թիթեռնիկը իրան չունի և հիշեցնում է գնդաթիակ խաղի փայտը։ Իրանի բացակայության պատճառով հանգույցի ծալքերը սովորականից երկար են ստացվում՝ 4-5 սմ լայնությամբ։ Լինքոլնի և Ջեյմս Բոնդի սիրելի թիթեռնիկն էր։
  • Batwing-diamond point - դասական թիթեռնիկների բավականին հաջողված հիբրիդ է՝ «batwing»-ից ժառանգած չափերով և «butterfly»-ից ժառանգած իրանով։ Վերջավորությունները սրված են, իսկ կապված թիթեռնիկի կեսն իր ձևով ադամանդ է հիշեցնում, որտեղից էլ առաջացել է այս տեսակի անվանումը։

Փողկապ-թիթեռնիկը հայտնի ընկերությունների ապրանքանիշներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chevrolet - ավտոմեքենաներ արտադրող ամերիկյան հայտնի կազմակերպության ապրանքանիշը[1], օգտագործվում է 1913 թվականից[2]։
  • Playboy - փողկապ-թիթեռնիկով նապաստակի տեսքով ապրանքանիշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Durrett, Richard, «Don’t get caught up in Daytona wreckage» Archived 2008-10-28 at the Wayback Machine., article, Dallas Morning News, February 22, 2008: «It has become almost expected to see Chevrolet’s 'bow tie' logo in Victory Lane.» Retrieved March 4, 2008
  2. «Chevrolet Bowtie History» (no date given), Generator & Distributor, newsletter of the Vintage Chevrolet Club of America" as reprinted in The Chevrolet Review, No. 61, July, 1990: «The Chevrolet Bowtie has been one of the World’s most recognized trademarks since 1913, when William C. Durant first introduced the symbol.» Retrieved March 4, 2008