Փիթեր Դինքլեյջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փիթեր Դինկլեյջից)
Jump to navigation Jump to search
Փիթեր Դինքլեյջ
անգլ.՝ Peter Dinklage
Peter Dinklage by Gage Skidmore.jpg
Դինլքեյջը «Սան Դիեգո կոմիկ կոն» իրադարձության ժամանակ (2013)
Հասակը135 սմ[1]
Ծնվել էհունիսի 11, 1969 (50 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մորիսթաուն, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունԲենինգթոնի քոլեջ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ՄասնագիտությունԴերասան, կինոպրոդյուսեր
Ակտիվ շրջան1995–այժմ
Ընտրանի«Գահերի խաղ»
«Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը»
«Կայարանի հսկիչը»
«Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը»
Ամուսին(ներ)Էրիկա Շմիդտ
(2005-այժմ)
Երեխա(ներ)1
Պարգևներ և մրցանակներՓրայմթայմ Էմմի մրցանակ և Ոսկե գլոբուս
IMDbID 0604742

Փիթեր Հեյդեն Դինքլեյջ[2] (անգլ.՝ Peter Hayden Dinklage, հունիսի 11, 1969(1969-06-11)[3][4], Մորիսթաուն, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[5]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան և կինոպրոդյուսեր։

Նախնական ճանաչման է արժանացել «Կայարանի հսկիչը» (2003) ֆիլմում ունեցած դերակատարմամբ։ Հանդես է եկել նաև «Էլֆ» (2003), «Ինձ մեղավոր ճանաչեք» (2006), «Հերոս շունը» (2007), «Նարնիայի ժամանակագրություններ։ Արքայազն Կասպիանը» (2008), «Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը» (2014) և մի շարք այլ ֆիլմերում։

Հեռուստատեսությունում խաղացած կերպարներից առավել հայտնի է Թիրիոն Լանիստերը՝ «HBO»«Գահերի խաղ» հեռուստասերիալում (Ջորջ Մարտինի համանուն վեպի էկրանավորմամբ)։ Դերակատարման համար 2011 և 2015 թվականներին արժանացել է Էմմի մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան հեռուստադրամայում», իսկ 2012 թվականին՝ Ոսկե գլոբուսի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան մինի սերիալում կամ հեռուստաֆիլմում» անվանակարգերում։ 2011-2016 թվականներին անընմեջ առաջադրվել է Էմմիի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]