Թինկեր Բելը և կորած գանձը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փերիները. Կորած գանձըից)
Թինկեր Բելը և կորած գանձը
անգլ.՝ Tinker Bell and the Lost Treasure
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Թեմածովահենություն
Հորինված երկիրDisney's Peter Pan universe?
Շարքի մասն էՓերիներ
ՌեժիսորՔլեյ Հոլլ
ՍցենարիստԷվան Սպիլիոտոպոուլոս
ՀնչյունավորումՄեյ Ուիթման[1][2][3][…], Ջեսսի ՄակՔարթնի[1][2][3][…], Ռեյվեն-Սիմոնե[1][3], Լյուսի Լյու[1][4][2][…], Քրիստին Չենովետ[1][4][3] և Անժելիկա Հյուսթոն[1][2][3]
ՊատմողԳրեյ Դելայլ
ՊրոդյուսերԺաննին Ռուսել
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՋոել Մակ Նիլի
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures
DisneyToon Studios
ԴիստրիբյուտորElectronic Arts, ներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+, Buena Vista Home Entertainment և Walt Disney Studios Motion Pictures
Տևողություն81 րոպե
ՇարքՓերիներ
ՊրիկվելՓերիներ
ՍիկվելԹինկեր Բելը և կախարդական փրկությունը
Թվականսեպտեմբերի 3, 2009[5] և սեպտեմբերի 24, 2009
disneyfairies.com

Թինկեր Բելը և կորած գանձը (անգլ.՝ Tinker Bell and the Lost Treasure), 2008 թվականի համակարգչային լիամետրաժ մուլտֆիլմ, որը թողարկվել է DisneyToon Studios ընկերության կողմից, Disney Fairies բրենդի հիման վրա։ Հանդիսանում է «Փերիներ» մուլտֆիլմի շարունակությունը, որը թողարկվել է 2008 թվականին։ Մուլտֆիլմի գլխավոր հերոսը փերի Դին Դինն է, որն առաջին անգամ հայտնվել է Ջեյմս Բարիի «Փիթեր Փեն, կամ Տղա, որը չէր ուզում մեծանալ» բեմադրությունում և դառնում է դիսնեյական մուլտֆիլմ «Պիտեր Պեն» (1953) և նրա շարունակություն «Փիթեր Փեն 2։ Վերադարձ դեպի Նետլանդիա» մուլտֆիլմերի կերպար։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերիները ունեն Լուսնի քար, որը տարին մեկ անգամ խնջույքի ժամանակ լուսնի լույսը դարձնում է կախարդական ծաղկափոշի, որն անհրաժեշտ է ծառերին երիտասարդ դառնալու համար։ Դին Դինը կարգադրում է կախարդական քարի համար հենարան պատրաստել։ Դին Դինի անզսպության պատճառով կախարդական քարը մասնատվում է մի քանի բեկորի և դրանով վտանգում է փերիների գոյությունը։ Դինը սարսափի մեջ է։

Պատահական լսելով կախարդական հայելու լեգենդը, որը կատարում է ցանկաություններ, նա գաղտնի ճանապարհ է ընկնում։ Անցնելով դժվարին փորձությունների միջով, նա ձեռք է բերում հայելին։ Ամենավճռական պահին իր սխալն ուղղելու փոխարեն Դինը լուսատտիկի պատճառով նյարդայնանում է, և քարը մնում է կոտրված։ Դինը վերադառնում է տուն։ Նրան փրկում է իր ընկեր Թերենսը, որը խորհուրդ է տալիս բոլոր դեպքերում քարի բեկորները հավաքել և դնել գավազանի մեջ։ Բարեբախտաբար, քարի կախարդական ուժը չէր կորել և խնջույքի ժամանակ երջանիկ փերիները ստանում են կախարդական ծաղկեփոշու բերքը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Gift of a Friend"՝ Դեմի Լովատո
  2. "Take to the Sky"՝ Ջորդան Պրուիթ
  3. "Where the Sunbeams Play"՝ Մեավ Նի Մաոլչաթա
  4. "Road to Paradise"՝ Ջորդին Սփարքս
  5. "I'll Try"՝ Ջեսսի ՄաքՔարթնի
  6. "If You Believe"՝ Լիսա Քելի
  7. "Magic Mirror"՝ Թիֆանի Թորնտոն
  8. "The Magic of a Friend"՝ Հայլի Օռռանտիա
  9. "It's Love That Holds Your Hand"՝ Ջոնաթա Բռուք
  10. "A Greater Treasure Than a Friend"՝ Սավաննա Ոութեն
  11. "Pixie Dust"՝ Ռաբի Սամր
  12. "Fly Away Home"՝ Էլիզոն Ստոներ
  13. "Fly to Your Heart"՝ Սելենա Գոմես

Սկիզբ և շարունակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թինկեր Բելը և կորած գանձը» մուլտֆիլմը հանդիսանում է «Փերիները» մուլտֆիլմի շարունակությունը, որը թողարկվել է 2008 թվականին։

DisneyToon ստուդիան DVD և Blu-ray տարբերակներով ևս երկու լիամետրաժ մուլտֆիլմ է թողարկել Դին Դինի և նրա ընկերների ճանապարհորդության մասին։

  • «Թինկեր Բելը և կորած գանձը»
  • «Թինկեր Բելը և ձմեռային անտառի առեղծվածը»

Նաև գոյություն ունի կարճամետրաժ «Փերիների դաշտավայրի մրցումը» մուլտֆիլմը, որը թողարկվել է 2011 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]