Փետուրներով եռյակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Փետուրներով եռյակը
անգլ.՝ Richard the Stork
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրարկածային ֆիլմ և մանկական ֆիլմ
ՌեժիսորToby Genkel?[1]
ՀնչյունավորումNicolette Krebitz?[2], Marcus Off?[2], Դրեյք Բել[2], Justine Ezarik?[2] և Ջեյն Լինչ[2]
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա, Flag of Belgium.svg Բելգիա, Flag of Norway.svg Նորվեգիա, Flag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ և Flag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունMelusine Productions?[3]
ԴիստրիբյուտորLions Gate Entertainment, Big Bang Media[4] և Hulu
Տևողություն85 րոպե
Թվականմայիսի 11, 2017[5][4], հոկտեմբերի 20, 2017 և 2017
MPAA վարկանիշPG

Փետուրներով եռյակը (գերմ.՝ Überflieger – Kleine Vögel, großes Geklapper[6], անգլ.՝ A Stork's Journey), 2017 թվականի լինամետրաժ համակարգչային մուլտֆիլմ։ Մուլտֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրի շրջանակներում, 2017 թվականի փետրվարի 12-ին[7][8][9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճնճղուկների ընտանիքը սպասում է իրենց որդու ծնվելուն, որին արդեն տվել են Ռիչարդ անունը։ Շուտով նրանց վրա հարձակվում է կզաքիսը, և նրանք զոհաբերում են իրենց կյանքը՝ դեռևս չծնված ճուտիկին փրկելու համար։ Քիչ անց Ավրորա արագիլը գտնում է որբին և հասկանալով, թե ինչ կարող է տեղի ունեցած լինել նրա ծնողների հետ, նրան տանում է իր բույնը, որտեղ ապրում է նրա համառ և խստապահանջ ամուսինը` Կլավդիոսը, որը չի սիրում ճնճղուկներն, և որդին ՝ Մաքսը։ Ժամանկ է անցնում։ Աշունը գալիս է, Ռիչարդը, որն իրեն արագիլ է համարում, պատրաստվում է ընտանիքի հետ Աֆրիկա գնալ։ Ընտանիքը չի կարող խոստովանել, որ նա ճնճղուկ է, որոնք գաղթական թռչուններ չեն։ Չնայած այն բանին, որ Ավրորան ցանկանում էր Ռիչարդին ցույց տալ, թե որտեղ է գտել նրան, ճնճղուկը շարունակում է վստահ լիներ, որ ինքն արագիլ է։ Այդպես էլ չկարողանալով ճշմարտությունն ասել Ռիչարդին, ընտանիքը, իրենց ցեղակիցների հետ միասին, ուղևորվում է դեպի հարավ՝ Աֆրիկա։

Ռիչարդը, հասկանալով, որ բոլորը հեռացել են առանց իրեն, փորձում է հասնել նրանց, բայց վատ եղանակի պատճառով կորցնում է գիտակցությունը։ Գիշերը արթնանալով` նա հանդիպում է գաճաճ բու Օլգային, որը երևակայական ընկեր ունի` Օլեգը։ Օլգան ճնճղուկին փրկում է չղջիկներից։ Ռիչարդը հասկանում է, որ առանց նրա չի կարող գիշերը գոյատևել և նրան իր հետ վերցնում է որպես ուղեկցող։ Այդ ճանապարհին նա աղավնիներից իմանում է, որ Աֆրիկա հասնելու համար նրանք պետք է հասնեն Ջիբրալթար։

Թռչելով կարաոկե բարի մոտով` Ռիչարդը և Օլգան ազատում են ինքնասիրահարված թութակ Կիկիին, որը խոստանում է օգնել նրանց գնացքով հասնել Ջիբրալթար (չնայած իրականում նա շտապում է Սան Ռեմո` երաժշտական փառատոնի)։ Արդեն վագոնում բուն պատմում է այն մասին, թե ինչպես է նա վտարված եղել իր ցեղակիցների կողմից, և այդ պատճառով նա ձեռք է բերել Օլեգին։ Առավոտյան, երբ ճեպընթացը հասնում է Սան Ռեմո, Կիկին գաղտնի հեռանում է իր ընկերներից, իսկ նրանք իրենց հերթին ագռավից իմանում են, որ թութակն իրենց դավաճանել է:Ռիչարդը վիճում է Օլգայի հետ, իսկ վերջինս «կորցնում է» Օլեգին։

Երաժշտական փառատոնում Կիկին իմանում է, որ բեմում նրա համարը «գողացել» է, ներողություն է խնդրում ընկերներից և որոշում է, որ նրանց հետ լաստանավերով ուղևորվի Աֆրիկա։ Հասնելով այնտեղ երեքով` հերոսները պարզում են, որ Ռիչարդի եղբայրը Մաքսը անցքը մտնելուց հետո անհետացել է, և նրանք գնում են նրա ետևից։ Փրկարարական գործողության ընթացքում ճնճղուկը ստիպված է լինում հաղթել մեղրակերին` ավերելով քարանձավը։ Կլավդիոսը շնորհակալություն է հայտնում նրան Մաքսին փրկելու համար և պաշտոնապես հռչակում է նրան իր որդի և երամի անդամ։

Վերջում արագիլները և հիմնական եռյակը թռչում են դեպի իրենց ցանկալի նպատակը` Մեծ լիճը։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիլման Դյուբլեր/Կուպեր Կելլի Կրամեր` Ռիչարդ
  • Շեննոն Կոնլի/Նիկոլետ Կրեբից` 'Օլգա
  • Քրիստիան Գոլ/Մրկ Թոմպսոն` Կիկի
  • Մարկո Էսսեր/Ջեյսոն Գրիֆիտ` Մակս
  • Մարկուս Օֆֆ/Ջոնատան Տոդդ Ռոսս` Կլավդիյ
  • Էրիկա Շրեդեր/Մոդ Ակերմանն`Ավրորա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. http://www.melusineproductions.com/index.php?choix=viewProduction&fiche_id=30
  4. 4,0 4,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  5. Internet Movie Database — 1990.
  6. «Richard the Stork - Überflieger – Kleine Vögel, großes Geklapper»։ Berlinale.de։ Վերցված է February 4, 2017 
  7. Milligan Mercedes (February 9, 2017)։ «‘Richard the Stork’ Trailer Takes Flight for Berlinale»։ Animation Magazine։ Վերցված է February 12, 2017 
  8. «Programme - Berlinale»։ Berlinale.de։ Վերցված է February 4, 2017 
  9. «Richard The Stork (3D)»։ Global Screen։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-05-ին։ Վերցված է February 4, 2017 

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]