Փենսիլվանիա (պողոտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փենսիլվանիա
Երկիր ԱՄՆ
Գտնվում էՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան և Փրինս Ջորջս շրջան
Երկարություն56 487,9744 մետր
Անվանվել էՓենսիլվանիա

Փենսիլվանիա (պողոտա), փողոց Վաշինգտոնում։ Կապելով Սպիտակ տունը Կապիտոլիումին, հաճախ անվանվում է «Ամերիկայի գլխավոր փողոց», քանի որ այնտեղով անցնում են շքերթներ, պաշտոնական երթեր, ինչպես նաև բողոքի երթեր[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոտան անցնում է Մերիլենդի հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևելք՝ մինչև Ջորջթաուն։ Փողոցի երկարությունը Վաշինգտոնում 11 կմ է։ Նրա ամենակարևոր կայարանը՝ Սպիտակ տնից մինչև Կապիտոլիում, կազմում է 1․9 կմ։ Պողոտայի հարավարևելյան մասը (նրա ամբողջ երկարությունը կազմում է 29 կմ) անցնում է Կապիտոլիումի բլուրի տարածքով, ապա Անակոստիա գետով մտնում է Մերիլենդի նահանգ (23.3 կմ), որտեղ ավարտվում է Ուեյսոն Քորների MD408 ճանապարհի խաչմերուկում, Պատուկսենտ գետի մոտ։ Այնուհետև շարունակվում է որպես Հարավային Մերիլենդի բուլվար։ Փենսիլվանիայի հյուսիսարևմտյան հատվածը գտնվում է Սպիտակ տնից 2-3 կմ հյուսիս-արևմուտք և ավարտվում Ջորջթաունի Մ-փողոցում։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավ-արևելքից դեպի հյուսիս-արևմուտք.

  • Ջոն Սուսի կամուրջ Պատակսենտ գետի միջով
  • Կապիտոլիում
  • Խաղաղության հուշարձան (Peace Monument)
  • Արվեստի ազգային պատկերասրահ, արևելյան շինություն
  • Ջոն Մարշալի այգի
  • Կանադայի դեսպանատունը Վաշինգտոնում
  • Թանգարան (լրագրողության եւ նորությունների թանգարան)
  • Դաշնային առևտրային հանձնաժողով (Federal Trade Commission)
  • Ազգային արխիվի շենք
  • ԱՄՆ-ի ռազմածովային հուշարձան
  • Ջոն Հուվերի շենք
  • Ջոն Ֆ. Քենեդիի արդարադատության դեպարտամենտի շենք
  • Նախկին փոստային բաժանմունքի տաղավար
  • Ռոնալդ Ռեյգանի և Միջազգային առևտրի կենտրոնի շենք
  • Ջոն Վիլսոնի շենք
  • Ազատության հրապարակ (Freedom Plaza)
  • Պերշինգի այգի
  • ԱՄՆ-ի գանձապետարանի դեպարտամենտ
  • Սպիտակ տուն
  • Բլերի տուն
  • Ռենվիկի պատկերասրահ
  • Համաշխարհային բանկ
  • Մեքսիկայի դեսպանատունը ԱՄՆ-ում
  • Ջորջ Վաշինգտոնի համալսարան
  • Ջորջթաուն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փենսիլվանիա (պողոտա)» հոդվածին։