Անակոստիա (գետ)
Անակոստիա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 13,5 |
Ավազանի մակերես | 456 կմ² |
Ջրի ծախս | 6,1 մ³/վ[1] |
Գետաբերանի տեղակայում | Պոտոմակ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Northeast Branch Anacostia River?, Washington Channel?, Hickey Run?, Northwest Branch Anacostia River?, Pope Branch?, Watts Branch? և Stickfoot Branch?[2] |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Երկրամաս | Վաշինգտոն |
Ջրահավաք | Potomac River drainage basin? |
Անակոստիա (англ. Anacostia), գետ Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում, Պոտոմակ գետի ձախ վտակը։ Հոսում է Մերիլենդ նահանգի Փրինս-Ջորջես օկրուգում և Վաշինգտոն քաղաքի տարածքում թափվում է Պոտոմակ գետը։ Գետի երկարությունը կազմում է մոտ 13,5 կիլոմետր։ Գետի ուժեղ ախտոտումը և թույլ մաքրումը հանգեցրել է նրան, որ շատ ամերիկացիներ գետը կոչում են՝ «Գետ Կոլումբիայի օկրուգում, որի մասին մոռացել են»։ Սակայն, վերջին տարիներին մասնավոր կազմակերպություններն ու ընկերությունները Վաշինգտոնում և Մերիլենդում, ինչպես նաև Դաշնային կառավարության համատեղ ուժերով իջեցվել է աղտոտվածության մակարդակը և էկոլոգիապես պաշտպանել են Անաքոստիի արժեքավոր ջրային բնությունը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետը առաջացել է Մերիլենդի Բլանդենսբուրգ քաղաքում մի քանի տասնյակ փոքր գետերի և վտակների միախառնումից։ Գետի ավազանը կազմում է մոտ 456 կմ²։ Այս տարածքի մեջ են մտնում բոլոր վտակները, որոնք գտնվում են Մոտգոմերի շրջանի արևելքում, Փրինս-Ջորջեսի օկրուգում, ինչպես նաև Վաշինգտոնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապիտան Ջոն Սմիթը իր ամսագրում կատարել է գրառում, որ 1608 թվականին լողալով հասել է Անակոստիա և գետի տեղի բնակչությունը նրան շատ ջերմ է ընդունել։ Վաշինգտոն քաղաքի ստեղծման օրից գետը սկսվել է ակտիվորեն շահագործվել։ 1815 թվականին կառուցվել է Վաշինգտոնի քաղաքային ուղին, որը կապում էր Անակոստիան Թայբեր-Կրիկի հետ։ 1850-ական թվականներին Վաշինգտոնյան քաղաքային ալիքը արդեն սկսվել է օգտագործվել[3]։
Աղտոտվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անակոստիա գետի աղտոտման առավել լուրջ խնդիրներից մեկը կեղտաջրերի արտանետումն է կոյուղու համակարգերից։ Կեղտաջրերը սպառնալիք են ստեղծում առողջապահության, տարբեր վնասակար նյութերի և միկրոօրգանիզմների նկատմամբ, որը հանգեցնում ջրի որակի իջեցման և ձկների կորստի։
Աստղագիտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի պատիվ Անակոստիա գետի անվանվել է 1921 թվականին հայտնաբերված (980) Անակոստիա աստերոիդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20210709020713/https://watersgeo.epa.gov/watershedreport/?comid=22343511
- ↑ Stickfoot Branch Stream Restoration Project
- ↑ *Heine, Cornelius W. (1953). «The Washington City Canal». 'Records of the Columbia Historical Society of Washington, D.C. (անգլերեն). 53–56: 1–27.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anacostia Riverkeeper Արխիվացված 2014-02-12 Wayback Machine
- Anacostia Watershed Society
- Anacostia Watershed Restoration Partnership
- Maryland Department of Natural Resources — Anacostia site Արխիվացված 2004-09-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անակոստիա (գետ)» հոդվածին։ |
|