Փափուկ պոչով սատանիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փափուկ պոչով սատանիկը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԱնատոլի Ռեզնիկով
ՍցենարիստԱրկադի Խայտ
ՀնչյունավորումԵվգենի Եվստիգնեև և Բորիս Նովիկով
Բեմադրող նկարիչՎյաչեսլավ Նազարուկ
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ՕպերատորՔաբուլ Ռասուլով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն951 վայրկյան
Թվական1985

Փափուկ պոչով սատանիկը (ռուս.՝ Чертёнок с пуши́стым хвосто́м), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1985 թվականին, Օ. Հենրիի «Կարմրամորթների առաջնորդը» ֆիլմի հիման վրա, ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովի կողմից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անհաջողակ շներ գողանում են փոքրիկ ճարպիկ կատվիկի, որպեսզի հայրիկ կատվից որպես փրկագին ուզեն ոչխարի ոտքեր, որը նա նոր էր գնել։ Բայց լավ կլիներ, որ նրանք դա չանեին...

Առաջին շունը մեծ ու գեր էր, իսկ երկրորդը` երկար և նիհար։ Շները նամակ են գրում, և նիհարն այն տանում է կատվին, իսկ գերը մնում է` հսկելու կատվիկին։ Խորդանոցում կատուն գտնում է «Երեխայի դաստիարակություն» գիրքը և տալիս է այն գեր շանը։ Այնուհետև կատուն սկսում է մեծ հնարամտությամբ անկարգություններ անել. փոխում է ֆուտբոլային գնդակը քարով, շանը տանում է պոզահարող կովի մոտ, փակում է նրան տակառի մեջ, սունկ է գտնում և դրանց տակ դինամիտ է պայթեցնում և այլն։ Արդյունքում, շունը հուսահատվում է և ասում վերադարձող նիհարին. «Փախանք։ Նա մեզ կոչնչացնի։ Պետք է հեռանանք»։

Վերադարձնելով կատվիկին` շները որոշում են հանգիստ հոգով հեռանալ։ Ուրախությունից մեծ կատուն որոշում է առևանգողներին նվիրել «Կարմրամորթների առաջնորդը» գիրքը, բայց շները փախչում են և ցատկում են մոտակայքում գտնվող բեռնատարի մեջ, որպեսզի այլևս չտեսնեն այդ կատվիկին։ Սակայն նույն կատվիկը նստած էր բեռնատարի ղեկին...

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Անատոլի Ռեզնիկով
  • Սցենարի հեղինակ` Արկադի Խայտ
  • Բեմադրող նկարիչ` Վյաչեսլավ Նազարուկ
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Իրինա Գունդիրևա, Միխայիլ Պերշին, Կիրիլ Մալյանտովիչ, Ն. Բազելցևա, Վլադիմիր Սպորիխին, Անդրեյ Կոլկով, Ի. Սամոխին, Ս. Պետեցկի
  • Նկարիչ` Իննա Կարպ
  • Օպերատոր` Կաբուլ Ռասուլով
  • Կոմպոզիտոր` Շանդոր Կալլոշ
  • Հնչյունային օպերատոր` Նելլի Կուդրինա
  • Խմբագիր` Վ. Մեդվեդովսկայա
  • Մոնտաժող` Գալինա Դրոբինինա
  • Տնօրեն` Գ. Սարաևա
  • Դերերը հնչյունավորել են` Եվգենի Եվստիգնեև` գեր շուն, Բորիս Նովիկով` նիհար շուն, Ալեքսանդր Կալյագին` կատու, Մարիա Վինոգրադովա` կատվիկ (արտաբերել է «Հինգ, չորս, երեք, երկու, մեկ» ակնարկ, լուսագրերում նշված չէ), Գալինա Իվանովա` Կկու (արտաբերել է «Զրո ժամ տասնհինգ րոպե» ակնարկը, լուսագրերում չկա)

Թողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD ձևաչափով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում.

  • «Փոքրիկ ջրարջը», մուլտֆիլմերը սկավառակի վրա.

«Փոքրիկ ջրարջը» (1974 թվական), «Սատանի ճուտ № 13» (1982 թվական), «Փափուկ պոչիկով սատանիկը» (1985 թվական) «Ներկված աղվեսը» (1985 թվական), «Տուն ընձառյուծի համար» (1979 թվական), «Գայլը և յոթ գառնուկները նոր ձևով» (1975 թվական)։

  • «13 պատմություն», մուլտֆիլմերը սկավառակի վրա.

«Սատանի ճուտ № 13» (1982 թվական), «Փափուկ պոչիկով սատանիկը» (1985 թվական), «Չեմուչումիկ» (1986 թվական), «Մի կովբոյ, երկու կովբոյ» (1981 թվական), «Դիմավորեք տատիկին» (1984 թվական), «Ինչո՞ւ փղերը» (1980 թվական), «Լաթիկն ու ամպը» (1977 թվական), «Բաց պատուհանը» (1986), «Ինչպես ծերուկը վաճառեց կովին» (1980 թվական), «Տուն ընձառյուծի համար» (1979 թվական), «Ծովահենի գրառումները» (1989 թվական)։

(Աղբյուր` Animator.ru)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]