Փարավոն Միրզոյան
Jump to navigation
Jump to search
Փարավոն Միրզոյան | |
---|---|
![]() Փարավոն Միրզոյանը Ժողարվեստի թանգարանում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ | |
Ի ծնե | Փարավոն Միքայելի Միրզոյան |
Ծնվել է | 1949, դեկտեմբերի 2 |
Ծննդավայր | Սալվարդ, Սյունիքի մարզ |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Պարգևներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ և «Աշխատանքային արիության համար» մեդալ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Փարավոն Միքայելի Միրզոյան (1949, դեկտեմբերի 2, Սալվարդ, Սյունիքի մարզ), հայ նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2006), Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (2014)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1975 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիան։ Նույն թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների
- 1975 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, 1995 թվականից՝ Գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի պրոֆեսոր (Ռուսաստանի Դաշնություն)
- 1976 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1977-1979 թթ. ԽՍՀՄ նկարիչների միության թոշակառու
- 1989 թվականից ղեկավարում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցը, 1989-2002 թթ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի և կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ
- 2002 թվականից մինչև 2015 թվականի հունվարեղել է [2] Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն
- 2006 թվականից Սանկտ Պետերբուրգի գիտությունների և արվեստի Պիոտրովսկի ակադեմիայի անդամ[3]
- 2014 թվականից Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի վարիչ
Փարավոն Միրզոյանի աշխատանքները գտնվում են ՀՀ, ՌԴ, Ուկրաինայի ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Սիրիայի, Իսպանիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեղծագործում է բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում։ Գործերից են՝
- «Աննայի դիմանկարը», 1982
- «Ծաղիկներով կինը», 1984
- «Լռություն», 1985
- «Պարտեզում», 1990
- «Ամառ», 1991
- «Ճոճանակ», 1992
- «Ընթրիք բնության գրկում», 1992
- «Աշնան բանաձևը», 1994
- «Լուսինեի դիմանկարը», 1995
- «Երկնագույն ռապսոդիա», 1997
- «Կինն ինտերիերում», 1997
- «Մտորում», 1999
- «Գառնիի ձորում», 2003
- «Նատյուրմորտ», 2005
Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989 Մոսկվայում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
- 1995 Հայաստանի նկարիչների միություն, Երևան
- 2000 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
- 2005 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան, Սիսիսան, Էջմիածին
- 2005 Գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդես, Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
- 2007 Վանաձոր, Գյումրի
- 2010 Հայաստանի նկարիչների միություն, Երևան[4]
- 2010 Ստեփանակերտի Ազատության հրապարակում ցուցադրվել է «Արցախ» պաննոն
- 2010 Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության դահլիճում՝ Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես
- 2010 Նովի Սադ քաղաք, Սերբիա
- 2014 Ռուսաստանի պետական ժամանակակից պատմության թանգարան, Մոսկվա
- 2014 Հայաստանի ազգային պատկերասրահ, Երևան
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1986 ԽՍՀՄ աշխատանքային արիության շքանշան
- 2005 ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- 2005 Ակսել Բակունցի անվան մեդալ
- 2005 Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի
- 2006 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
- 2006 Գեղարվեստի և գիտությունների Պետրովյան Ակադեմիայի իսկական անդամ (Սանկտ Պետերբուրգ)
- 2007 ՀՀ պետական մրցանակ
- 2008 Ֆրանսիայի մշակույթի և գրականության ասպետի շքանշան
- 2009 Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ
- 2014 Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ[5]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աղասյան Ա. և ուրիշներ, Փարավոն Միրզոյան, Ե., 2005։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Փարավոն Միրզոյանին ՀՀ ժողովրդական նկարչի պատվավոր կոչում շնորհելու մասին
- ↑ Փարավոն Միրզոյանն ազատվել է պատկերասրահի տնօրենի պաշտոնից
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Փարավոն Միրզոյան, «Արվեստն առանց հոգու չի ստեղծվում»
- ↑ Փ. Մ. ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆԿԱՐՉԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ