Փառանձեմ Կնունյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փառանձեմ Կնունյանց
Ծնվել է1885
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 30, 1980(1980-11-30)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
ԿրթությունԲեստուժևի դասընթացներ
Մասնագիտությունգրող
ԱմուսինAlexander Pavlovitch Serebrovsky?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Փառանձեմ Կնունյանց (կուսակցական մականունը՝ Փառո, 1885, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 30, 1980(1980-11-30), Մոսկվա, ԽՍՀՄ), բոլշևիկ կուսակցական գործիչ, Ռուսաստանի հեղափոխական շարժումների մասնակից, ԽՄԿԿ անդամ (1903

Հեղափոխական շարժումների մեջ ներգրավվել է ավագ եղբայրների՝ Լյուդվիգ Կնունյանցի և Բոգդան Կնունյանցի ազդեցությամբ՝ 1900 թվականից։ 1904 թվականին քարոզչական աշխատանք է տարել Մոսկվայում և Պետերբուրգում 1905 թվականի հունվարի 9-ի դեպքերից հետո ձերբակալվել է։ Այնուհետև մասնակցել է Բաքվի կոմունայի ամրապնդման գործընթացին։ Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կուսակցական աշխատանքներ է վարել Բաքվում։ 1924-1927 թվականներին աշխատել է ՀամԿ Կենտկոմի ապարատում։ 1927-1939 թվականներին եղել է Համամիութենական ռադիոկոմիտեի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի պետ և «Ռաբոտնիկ ռադիո» ամսագրի խմբագիր։ 1939-1954 թվականներին եղել է ԽՍՀՄ Ծովային նավատորմի քաղբաժնի և պրոպագանդայի բաժնի պետը։

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 497 CC-BY-SA-icon-80x15.png