Փամբակի գրանիտի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փամբակի գրանիտի հանքավայր, հանքավայր ՀՀ Լոռու մարզի՝ Փամբակ գյուղի մոտակայքում։ Շահագործվում է 1880 թվականից՝ բաց եղանակով։ Հանքավայրը հարում է Բազումի էոցենի գաբրո-դիորիտ-գրանոդիորիտային զանգվածին։ Երկրաբանական կառուցվածքում մասնակցում են մոխրագույն քվարցային դիորիտներ, դիորիտ-գրանոդիորիտներ, մոնցոդիորիտներ և գաբրոդիորիտներ։ Հանքանյութը կազմված է պլագիոկլազ, քվարց, օրթոկլազ, պիրոքսեն, բիոտիտ միներալներից։ Հաճախ հանդիպում են գաբրոյի և գաբրոդիորիտների ներփակումներ։ Կառուցվածքը բյուրեղային է, մակերեսը՝ ողորկելի, խտությունը՝ բարձր։ Պաշարները ավելի քան 6410 հզ․ մ³ են (որից 520 հզ․ մ³-ը՝ բարձրորակ)։ Օգտագործվում է շինարարության և քանդակագործության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png