Բիոտիտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բիոտիտ | |
---|---|
![]() | |
Կատեգորիա | միներալների շարք |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 9.EC.20 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | փայլար |
Բիոտիտ (ֆրանսիացի գիտնական Ժ․ Բ․ Բիոյի անվամբ, (ֆր.՝ Jean-Baptiste Biot)), միներալ փայտաբների խմբից։ Հանքավայրեր կան ՍՍՀՄ–ում, Հնդկաստանում, Գրենլանդիայում, Սկանդինավյան երկրներում։
Քիմիական բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քիմիական կազմը՝ K(Mg, Fe)3 AlSi3O io(OH,F)2։ Մագնեզիումով հարուստ տարբերակը կոչվում է ֆլոզոպիու, իսկ երկաթի գերակշռության դեպքում՝ լեպիդոմելան։ Հիդրատացված բիոտիտը կոչվում է վերմիկուլիտ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Գույնը՝ սև, գորշ։ Հեշտությամբ տրոհվում է բարակ թերթիկների։ Կարծրությունը՝ 2–3, խտությունը՝ 3800 կգ/մ3։ Որպես ապար կազմող միներալ լայնորեն տա– րածված է մագմատիկ և մետամորֆային ապարներում։ Փոփոխական է։ Կալիումի(I) օքսիդ К2О 4,5 — 8,5 %,մագնեզիումի(II) օքսիդ MgO 0,3 — 28 %, երկաթի(II) օքսիդ FeO 2,8 — 27,5 %, երկաթի(III) օքսիդ Fe2О3 0,3— 20,5 %,ալյումինի(III)օքսիդ Al2О3 9,5 — 31,5 %, սիլիցումի (IV) օքսիդ SiO2 33 — 45 %, ջուր H2O 6 — 11,5 %:Բազմաթիվ այլ խառնուրդներ:
Տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեպիդոմելան (հուն․՝ λεπίς թեփուկներ, μέλας-սև)
- Մերոքսեն (հուն․՝ ξένος օտար)-նորմալ, երկաթով աղքատ բիոտիտ
- Ռուբելլան - դարչնագույն,աղյուսե կարմիր տարատեսակ,
- Սիդերոֆիլիտ (հուն․՝ σίδηρος-երկաթ,φύλλον-թերթ)- հարուստ է երկաթով և համարիա չի պարունակում բիոտիտի մագնիում
Պրակտիկ նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երբեմն օգտագործում են որպես խաղալիքների փայլի, թատերական դեկորացիաների, էլեկտրամեկուսիչներ և բրոնզի ներկ պատրաստելու համար,աղացված տեսակը լցվում է կղմդիրի մեջ, օգտագործում են որպես մեկուսիչ նյութ: Խոշոր բյուրեղները գնահատվում է որպես կոլեկցիա: Օգտագործում են գիտական նպատակով:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բիոտիտը webmineral.com բազայում (անգլ.)
- Բիոտիտը catalogmineralov.ru բազայում (ռուս.)
|