Փագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փագի
Paaspop 2014 Puggy 01.jpg
Ժանրերռոք
Գործունեություն2004
Կայքpuggy.fr

Փագի (անգլ.՝ Puggy), երաժշտական խումբ։ Ստեղծվել է 2004 թվականին բասիստ Ռոման Դիսքամփսի, վոկալիստ Մաթյու Իռոնսի և թմբկահար Էգլ «Զիգգի» Ֆրանսենի կողմից՝ Բրյուսելի ջազ քոլեջում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի ստեղծումից հետո, շուրջ 5 տարի շրջագայել են ամբողջ Եվրոպայով, համերգներ տալով այնպիսի խմբերի հետ ինչպիսին են՝ Deep Purple, Smashing Pumpkins, Inccubus[2][3]: Առաջին ալբոմը՝ Dubois Died Today-ը լույս է տեսել 2007 թվականի հունիսին[4]: Փագին ստեղծել է մի քանի երգեր, որոնք դարձել են Լարգո Վինչ հեռուստասերիալի սաունդթրեքեր, և որոնցով էլ համերգ են տվել բելգիական հեռուստատեսությունում[5]: 2013 թվականին լույս է տեսել նրանց հաջորդ ալբոմը՝ To Win The World, որը Բելգիայում ստացավ «Պլատինե» մրցանակ[6]: Սրանից հետո Փագին միանգամից մեկնեց շրջագայությունների: Համերգներով հանդես են եկել Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում և Շվեցարիայում[7]: 2016 թվականի ապրիլին խումբը թողարկել է Colours ալբոմը։

Տարի Երգ Հորիզոնականը վարկանիշային աղյուսակում Ալբոմ
BEL
 (Fl)

Ultratop

BEL
(Fl)

Ultratip

BEL
(Wa)

Ultratop

BEL
(Wa)

Ultratip

FR
2009 "I Do" 4 Something You Might Like
2010 "When You Know" 35 6
2011 "How I Needed You" 17
"We Have It Made" 9
"Something You Might Like" 23
2012 "To Win The World" 35 22 To Win The World
2013 "Last Day On Earth (Something Small)" 8 176
"Goes Like This" 36 6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hertogs, Bert (2011) «Puggy, Ancienne Belgique Brussel», concertnews.be, retrieved 2011-12-09
  2. 2,0 2,1 «Puggy, Saturday, March 19, 2011», aujourdhui.fr, retrieved 2011-12-09
  3. Piettre, Eric (2010) «DEEP PURPLE s’offre un Wex bondé», Music in Belgium, retrieved 2011-12-09
  4. Talkieo Label (2011)"[1]", talkieo.be, retrieved 2011-12-09
  5. Mertens, Jonathan (2011) «Puggy dans D6bels On Stage ce jeudi à 22h45, extrait en primeur (vidéo)», RTBF, 3 March 2011, retrieved 2011-12-09
  6. «To Win The World» 
  7. «Puggy Tour»