Ցրտահարվածը Մայամիից
Ցրտահարվածը Մայամիից անգլ.՝ New in Town | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Կանադա |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 2009 և նոյեմբերի 26, 2009[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Jonas Elmer?[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Փիթեր Սաֆրան, Tracey Edmonds? և Փոլ Բրուքս |
Սցենարի հեղինակ | C. Jay Cox? |
Դերակատարներ | Ռենե Զելվեգեր[5][6][3][…], Հարրի Քոնիք կրտսեր, Շիվոն Ֆելլոն[6][3], Ջոնաթան Քիմբլ Սիմոնս[6][3], Ֆրենսիս Քոնրոյ[6] և Mike O'Brien? |
Երաժշտություն | Ջոն Սուայհարթ |
Պատմվածքի վայր | Մայամիի քաղաքային գոտի և Մայամի |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | Gold Circle Films, The Safran Company և Tracey Edmonds? |
Տևողություն | 97 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ցրտահարվածը Մայամիից » (անգլ.՝ New in Town), Յոնաս Էլմերի ամերիկյան կինոկատակերգություն։ Գլխավոր դերերում Ռենե Զելվեգերը և Հարի Կոնիկ կրտսերն են։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուսի Հիլլը (Ռենե Զելվեգեր) միայնակ բիզնես լեդի է, ապրում է արևային Մայամիում։
Մի հիանալի օր տնօրինությունը որոշում է ուղարկել նրան կարճատև գործուղման դեպի հեռավոր հյուսիսայինքաղաք՝ Նյու Ալմ։ Ընկերությունը պատրաստվում է արդիականացնել քաղաքում գտնվեղ գործարանը և միառժամնակ կրկնակի կրճատել աշխատողների քանակը։ Միայն համաձայնվելով ստուգել օբյեկտը՝ կինը պարզում է, որ քաղաքը գտնվում է Մինեսոտա նահանգում, որը ձմռանը ԱՄՆ-ի ամենացուրտ նահանգն է։
Ռենե Զելվեգերի հերոսուհին եռանդով սկսում է իր աշխատանքը, նույնիսկ չմտածելով այն մարդկանց ապագաների մասին, որոնց համար այդ գործարանը գումար աշխատելու միակ միջոցն է։
Բայց շուտով նրա սառը փառասիրությունը հալվում է։ Տեղացի մարդիկ այնքան հյուրասեր, պարզ և հասարակ են լինում, որ կամա թե ակամա Լյուսին սկսում է վերաբերվել նրանց մարդկային ըմբռնումով։ Լյուսիին դիմավորած Բլանշ Գունդերսոնը (Շիվոն Ֆելլոն), նրա պատվին ընթրիք է կազմակերպում, որին հրավիրում է բեռնատարի վարորդ Թեդ Միտչելին (Հարի Կոնիկ կրտսեր)։ Թեդը տիպիկ գավառացի է, գարեջուրի և քանթրիի սիրահար է, միայնակ մեծացնում է դստերը՝ Բոբբիին։
Փառասեր Լյուսին Թեդի պահվածքը ընկալում է որպես սիրահետում, կռվում է նրա հետ և միանգամից Բլանշին ներառում է իր «սև ցուցակի» մեջ։ Ապագայում պարզվում է, որ Թեդը տեղի արհեստակցական միության ղեկավարն է, և Բլանշը ցանկանում էր նրանց ծանոթացնել ոչ պաշտոնական ձևով։
Չնայած նրան, որ ֆիլմի սկզբում Թեդի և Լյուսիի հարաբերությունները շատ լարված էին, ֆիլմի վերջում նրանք համակրում են իրար։ Աստիճանաբար հարթվում են հարաբերությունները նաև Լյուսիի և իր օգնական Բլանշի միջև, ով նաև հայտնի «տապիոկա» համեղ ուտեստը պատրաստելու իր ունակությամբ, որի բաղադրատոմսը նա խիստ գաղտնի է պահում։
Սկզբում Լյուսին իրեն շատ դաժան և ճնշող պահում։ Նա նույնիսկ աշխատանքից հեռացնում է գործարանի բրիգադավարին՝ Ստյու Կոպենհաֆերին (Ջոնաթան Սիմոնս), և դրանից հետո բոլոր աշխատողները սկսում են հակակրել իրեն, դիտավորյալ չեն կատարում որոշ պարտականություններ, որպեսզի վատացնեն արտադրական գործընթացը։ Բայց ժամանակի ընթացքում Լյուսին սկսում է հավանել տեղացիներին։ Նա դժվարանում է համաձայնվել աշխատողներին հեռացնելու տնօրինության որոշմանը, և փորձում է գտնել ճանապարհներ օպտիմիզացնել աշխատանքը, առանց մեքենայցման։ Տնօրինության որոշումն անհերքելի է. Գործարանը պատրաստվում են ուղակի փակել։
Բլանշը հանկարծակի գտնում է աշխատանքից հեռացման ցուցակները, որոնք կազմվել էին Լյուսիի կողմից մինչև իրենց ընկերության սկսվելը։ Այդ ցուցակում նա առաջինը տեսնում է իր և Թեդի անունները։ Հիմա բոլորը սկում են Լյուսիին համարել երկերեսանի և ոչ անկեղծ անձնավորություն։ Որպեսզի վերադարձնի ընկերությունը և օգնի քաղաքի բնակիչներին, Լյուսի Հիլլը վտանգի տակ է դնում իր սեփական կարիերան։ Նա համոզում է Բլանշին գործարանում իր օրիգինալ բաղադրատոմսով արտադրական գիծ գործարկել։ Նա համաձայնվում է՝ աշխատողներից վերցնելով երդում, ըստ որի նրանք գաղտնի են պահելու բաղադրատոմսը մրցակիցներից և Տրուդի Վան Ուդենից (կին, ով երկար տարիներ փորձում է պարզել բաղադրատոմսը)։
Արտադրանքը այնպիսի մեծ պահանջարկ է ունենում, որ գործարանը դառնում է շահութաբեր։ Լյուսի Հիլլը նշանակվում է ընկերության փոխնախագահ։ Գործարանը շարունակում է աշխատել։ Բոլորը ուրախանում են, բայց ամեն-ինչ փոխվում է դեպի վատը։ Ընկերության տնօրինությունը որոշում է վաճառել եկամտաբեր գործարանը և տեղափոխել այն գավառից ավելի հարմար վայր։
Եվ Լյուսին նորից դժվարին հարցի առաջ է կանգնում։ Նա առաջարկում է աշխատողներին գնել գործարանը։ Արհմիության ղեկավար Թեդ Միտչելը պատրաստ է աջակցել նրան այդ հարցում։ Ֆիլմի վերջում Թեդը համբուրում է Լյուսիին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռենե Զելվեգեր - Լյուսի Հիլլ
- Հարի Կոննիկ կրտսեր - Թեդ Միտչել
- Ֆերոն Հուրեյրո - Բոբբի Միտչել
- Շիվոն Ֆելոն - Բլանշ Գունդերսոն
- Ուեյն Նիկլաս - Հարվի Գունդերսոն
- Ջոնաթան Սիմոնս - Սթյու Կոպենհաֆեր
- Ֆրենսիս Կոնրոյ - Տրուդի Վան Ուդեն
- Նենսի Դրեյկ - Ֆլո
- Մայք Օ´Բրայան - Լարս Ուլստիդ
- Ռոբեր Սմել - Դոնալդ Առլինգ
- Հիլարի Քերոլ - Կիմբեռլի
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ցրտահարվածը Մայամիից» ֆիլմը կինոռեժիսոր Յոնաս Էլմերի անգլալեզու դեբյուտն է։ Մինչ այդ նա նկարահանել է միայն հայրենիքում։ Էլմերի ամենահայտնի կատակերգությունը «Nynne»-ն է։
- Հետաքրքրություն է առաջացնում Բլանշ Գունդերսոնի բաղադրատոմսով տապիոկան, որը էներգետիկ սալիկ է, սակայն էկրանին նկարահանված է յոգուրտի նման զանգված։
- ԱՄՆ-ում իրոք կա Նյու Ալմ անունով քաղաք, բայց այն տեղակայված է ոչ այնքան ցուրտ նահանգում, որքան ֆիլմում։ Ֆիլմի նկարահանումները անցել են Վիննիպեգում, Կանադայում, որտեղ նկարահանումների ժամանակ իսկապես ձյուն և ցուրտ է եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ http://www.imdb.com/title/tt1095174/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.adorocinema.com/filmes/filme-130671/
- ↑ http://www.interfilmes.com/filme_20906_recem.chegada.html%E2%80%8E
- ↑ http://www.metacritic.com/movie/new-in-town
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.imdb.com/title/tt1095174/fullcredits
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Լոս Անջելեսում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ռոմանտիկ կինոկատակերգություններ
- 2009 ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Կանադական ֆիլմեր
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մինեսոտայում
- 2000-ականների կանադական ֆիլմեր
- Մայամիում նկարահանված ֆիլմեր